«Խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստն անտեղի չհամարեք, սա աններելի կլինի». Դավիթ Ամալյան
Երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին՝ Վարդան Ամալյանը, զոհվել է Արցախում, Ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է գրել՝ ներողություն խնդրելով զոհված տղաներից: Ամալյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Բաց նամակ չգիտեմ՝ ում...
Երևի թե Վազգենին, Դուշմանին, Ցուլին, Հրաչին, Անկախին, Վոժդին, Աբաջյանին, հիմա էլ արդեն տղայիս ու մնացած բոլորին: Եթե նամակս վերնագրեմ «Ներողություն», կկրկնեմ նախ ինձ, հետո շատ ընկերներիս, որոնք ձեզ այս նույն խոսքով շատ են դիմել, բայց, ցավոք սրտի, այլընտրանք չունեմ ու նորից՝ «Ներողություն»:
Տղերք, վերջին երեսուն տարում ապրածս ամփոփված էր ձեր ձեռքբերումներով և կորուստներով, որը դարձավ հաղթանակից պարտություն ժամանակահատված: Ցավոք, սա էլ եմ կրկնում, բայց ոչինչ: Գիտե՞ք, որ մի երկու տասնամյակ առաջ ձեր կենացը խմելիս մեր Մակիչն ասաց՝ «Երանի տղեքին, հաղթելուց գնացին ու չտեսան այն, ինչ մեզ բաժին ընկավ տեսնելու»: Չնայած Մկոս դեռ չգիտեր, թե հետո ինչեր պիտի տեսնենք:
Ինքս մասնակցեցի շատ ընդվզումների, որոնք իմ` միամիտիս կարծիքով ձեր հիշատակը պահպանելու միջոց էր: Ի՞նչ արած, ռոմանտիկ երիտասարդիս «արդարամիտ» ընդվզումներն էին իշխանության որոշ՝ իմ կարծիքով ապազգային մարդկանց դեմ: Բայց հետո, երբ սկսեցի զրուցել տրամաբանությանս հետ, հասկացա, թե ինչ ասել է ընդվզման` թաքուն ու վճարված կամ մեզ համար իբր ցավացող որևէ երկրի պատվեր կատարող կազմակերպիչ կամ կազմակերպիչներ: Այ այստեղ կլռեմ կամ արդեն հեչ էլ չեմ լռի:
Եկեք հիշենք մեծին` Նժդեհին՝ «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը նրա մշակույթն ու ժողովուրդը»: Այսինքն՝ դուք նույնիսկ երեսուն տարի առաջվա միտինգները թողեցիք խոսողներին ու դարձաք երկնային մշակույթ հայրենիքը պետություն դարձնելու համար: Մի պետություն, որ ունեցավ, ցավոք, մի քիչ վթարված և դեռևս պահպանելու ենթակա հաղթանակ, բանակ և ազատագրված տարածքներ: Հիմա անցնենք բոլոր այն ընդվզումներին, որոնք որևէ կերպ կապվեցին մեր «բազմաչարչար» դավաճանների գործունեությանը:
Նախ ասեմ մի միտք, որ էս վերջերս հղացավ: Փաստորեն բանակը պետության և հայրենիքի մերձեցման սոսինձն է, իսկ քաղաքականությունը նրանց իրարից հեռացնող ցավոտ սղոցը: Դուք բոլորդ, ըստ վերոնշյալ նժդեհյան խոսքի, մշակույթի և մարդկային արժեքի, որն իր մեջ հավասարապես կիսում է նաև ազգային կերպար, զոհը դարձաք: Այս արժեքները, իմ կարծիքով, պետության պահպանման համար ավելի կարևոր են, քան գերբ, դրոշ, հիմն խորհրդանիշները: Գիտե՞ք, ինչքան հասարակ կհնչի, երբ հիմա ձեզ գուժեմ, որ սրանք այլևս արժեքներ չեն, քանզի սրանից հիմա բոլորն էլ խոսում են: Բայց ես չեմ կարող հասկանալ մարդկանց, որոնք արագ հարմարվեցին այս մտքի հետ` ասելով, թե ժողովուրդը դա է ուզում: Այն ժողովուրդը, որ ցանկացած պատերազմի ժամանակ դիրք հասածների քանակը չի գերազանցել հինգ տոկոսը, ու սրանց ընտանիքներով, համախոհներով ու ցավացողներով՝ քսանից երեսուն տոկոսը: Տղերք, ներողություն եմ խնդրում մնացած տոկոսի հետ ապրելու համար: Ցավոք, այս վերջին կռվին մասնակից տղերքը տեսան, բայց, փառք Աստծո, էն հները գոնե չտեսան, որ Նարեկացի ու Թումանյան ունեցած ազգը, ներեցեք, ժողովուրդը, սոցիալական խնդիրների համար որևէ օր պիտի ճանապարհներ փակեր էս դատարկավստահ, ոչինչահպարտ, փառաքաղցկեղ, և ծնվելու փոխարեն ինչ- որ բանից առաջացած ղժղժիկոլին առաջնորդ դարձնելու համար: Հետո միշտ կօգտագործեն իրենց «հարուստ, գրական» բառապաշարից հաճախ հնչող լափաման բառը` չգիտակցելով, որ իրենց իսկ ընդվզումը պետության դեմ լափի համար էր: Այստեղ ուզում եմ հիշենք հանճարեղ «Սարոյան եղբայրներ» ֆիլմից մի հատված, երբ Սարոյան Գևորգը բողոքողներից մեկի գլուխը մտցնում է պատռված ցորենի պարկի մեջ ու ասում՝ «Դե լափի»:
Տղերք, գիտե՞ք որ էս դեմոկրատների մեջ ահագին մարդիկ, ներեցեք՝ մարդ չէ, ինչ-որ բաներ, մինչև անգամ Սարոյան Գևորգին էլ են հայհոյում, հայհոյում են պատի տակ թաքնված, բայց հրապարակային, որովհետև էն ընդվզողին նմանեցնում են իրենց հերոսին: Ցավում եմ, շատ եմ ցավում:
Հիմա մենք, ովքեր չենք հարմարվում այս ամեն ինչին, չենք ուզում սնվել այս պարտությամբ, բայց սրանք իրենց ցինիզմով լափում են պարտությունը, արդեն, ցավոք սրտի, նախկին հաղթանակի համար մնացել ենք անձեզ: Չեմ ուզում ձեր տրամադրությունն էլ այդտեղ գցել, որովհետև դուք հաղթեցիք, բայց դե, մենք ի՞նչ անենք: Ամեն դեպքում ուզում եմ ինձ հատուկ լավատեսությամբ փակել այս բաց նամակս:
Տղերք, մենք ավելի շատ հավատում ենք ձեր հաղթանակին, քան մեր պարտությանը, իսկ դա որևէ օր, որևէ կերպ կլուսավորվի: Իսկ հիմա կուզեմ դիմել ողջ մնացածներին:
Հայ ազգ ջան, եթե չենք ուզում մեր աներևույթ իրական թշնամու նպատակը վերջնականապես իրագործվի, մոլորյալների մեջ թշնամի ման մի եկեք, իրենք քիչ-քիչ «հոգեդարձ» կլինեն, հակառակ դեպքում եղածն էլ կկորցնենք, իսկ գրող-ջնջողները և իրենց կուռքը ոնց ծնվելու փոխարեն առաջացել են, այնպես էլ մեռնելու փոխարեն կվերանան, մահը սրանց ափսոս է: Եվ մի բան էլ ողջերին. խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստն անտեղի չհամարեք, սա աններելի կլինի:
Տղերք ջան, շնորհակալություն, ներողություն: Աստված առաջ»:
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:38 • 23.11.24 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
-
15:50 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը