«Իմ կոնտենտը գայթակղիչ է, բայց սեքսուալ բնույթի չէ»․ Մադոննան՝ կերպարային փոփոխության, աղջկա համար ոճային լուծումների, Սոսի և դստեր հարաբերությունների մասին
Ոճաբան Մադոննա Հարությունյանը բավականին հաճախ նոր ֆոտոշարքեր է ներկայացնում՝ ամեն անգամ ստեղծելով նոր կերպար։ Վերջին շրջանում Մադոննան ոճային հետաքրքիր լուծումներ է գտնում ոչ միայն իր և հաճախորդների, այլև դստեր՝ 2–ամյա Անաիսի համար։
Tert.am Life–ը ոճաբանի հետ զրուցել է կերպարների, տարիների ընթացքում ունեցած փոփոխության, ավելի համարձակ ֆոտոշարքերով ներկայանալու և դստերը՝ նորաձևության մասնիկ դարձնելու մասին։
Իմ կոնտենտը գայթակղիչ է, բայց սեքսուալ բնույթի չէ
Մադոննան պարբերաբար ներկայանում է համարձակ նոր ֆոտոշարքերով, սակայն լինի բաց հագուստով, թե ոչ, չի անցնում վուլգարության սահմանը։ Վերջերս նա ներկայացրել էր ֆոտոշարք, որտեղ միայն թափանցիկ զուգագուլպայով էր, վուլգարության սահմանը չանցնելը շատ նուրբ էր, սակայն այս պարագայում էլ գտել էր իր տարբերակը։ Ասում է՝ չի խուսափում հրապարակել գայթակղիչ լուսանկարներ, սակայն չի հատում սեքսուալ կոնտենտ ունենալու սահմանը։
«Ինձ մոտ դա շատ բնական է ստացվում։ Նախ՝ միշտ մտքումս տեսնում եմ վերջնական արդյունքը։ Աշխատանքի ընթացքում լինում են գեղեցիկ կադրեր, որոնցով չեմ կիսվի Ինստագրամում, որովհետև ռակուրսը կամ տեսքս կարող են դառնալ մեծ քննադատության առիթ։ Հասկանում եմ, որ այդտեղ կարող եմ անցնել վուլգարության սահմանը, սեքսուալ կոնտետը շատ է։ Ես հստակ պատկերացնում եմ՝ ինչն է կոմերցիոն, ինչն է էսթետիկ, ինչն է սեքսուալ»,– ասաց նա և հավելեց, որ զուգագուլպայով ֆոտոշարքից էլ եղել են լուսանկարներ, որոնք իրեն դուր են եկել, բայց չի հրապարակել, քանի որ չէր ցանկանա այդքան բաց ներկայանալ։
Մադոննայի կերպարները համարձակ են, բայց չի մերկանում։ Մոդելը չի բացառում, որ գուցե մի օր մերկանա շատ գեղեցիկ գաղափար իրագործելու համար․ «Ես իմ առաջ տաբու չեմ դնում։ Առհասարակ, ես շատ անկեղծ եմ Ինստագրամում, այնտեղ արտացոլվում է այն, ինչ այդ շրջանում ինձ հետ կատարվում է»։
Ես չէի հասկանում՝ ինչո՞ւ է այդքան մարդ իմ մասին վատ բաներ խոսում
Մադոննան միշտ չէ, որ համարձակ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում։ Ասում է՝ վերջին 2 տարում այս առումով առավել համարձակ է դարձել։
«Փոփոխություն սկսեցի այն պահից, երբ հասկացա, որ հասարակության քննադատությունն այլևս չի անհանգստացնում ինձ։ Միշտ ցանկացել եմ բաց կոնտենտ ունենալ, սակայն մի քանի տարի առաջ (հատկապես, երբ ես և Սոսը միասին էինք), իմ հասցեին քննադատություններ կային, ինչը նոր ու անսպասելի էր։ Ես չէի հասկանում՝ ինչո՞ւ է այդքան մարդ իմ մասին վատ բաներ խոսում, առհասարակ, խոսում էին մի բանից, որն իրենց չէր վերաբերում։ Այդ ամենն ինձ համար տարօրինակ էր։ Գիտակցում էի, որ եթե խոսում են իմ ամեն քայլից, ինչ կլինի, եթե Ինստագրամում այլ ոճի կոնտենտով ակտիվ լինեմ։ Ինչ–որ շրջան իմ իդեաները չէի իրագործում։ Երբ հասկացա, որ պատրաստ եմ անտեսել քննադատությունը, սկսեցի անել այն, ինչ ինձ դուր է գալիս»,– ասաց նա։
Եթե ինքնավստահ չես, ոչ ոք չի հավատա կերպարիդ
Մադոննան բավականին հաճախ է նոր ֆոտոշարքեր իրականացնում, ընդ որում, կերպարներ է մտածում ոչ միայն իր, այլև ուրիշների համար, սակայն ասում է՝ մտքերի պակաս չի ունենում։
«Ոգեշնչման աղբյուրները շատ են սոցիալական մեդիայում։ Հետաքրքիր մտքերը պահպանում եմ, հետո փորձում եմ իրագործել։ Ինձ սահմանների մեջ չեմ դնում, որ եթե մի ոճում արդեն ներկայացել եմ, այդտեղ այլևս անելիք չկա։ Ոճի մեջ մի դետալ փոխում ես, այլևս նույնը չէ։ Միշտ կա աշխատելու հնարավորություն,– ասաց նա ու հավելեց, որ անկախ այն հանգամանքից՝ կերպարն ի՞ր համար է ստեղծել, թե՞ ուրիշի, ի սկզբանե բոլոր կերպարներն իր համար է պատկերացնում։ –Երբ այդ կերպարները համահունչ են լինում ուրիշերին, շատ եմ ուրախանում։ Շատ են լինում նաև դեպքեր, երբ հասկանում եմ, որ դիմացինս չզգաց կերպարն այնպես, ինչպես ես։ Շատ կարևոր է, որպեսզի կերպարանափոխվել ցանկացող անձը բաց լինի փոփոխությունների համար։ Շատ դեպքերում մարդիկ որոշում են փոփոխություն անել, բայց պատրաստ չեն փոփոխության, վախեր ունեն։ Արդյունքում բացվելու փոխարեն փակվում են, իսկ բաց լինելը կերպարի 90 տոկոսն է։ Եթե դու ինքնավստահ չես, ոչ ոք չի հավատա քո կերպարին»։
Չեմ ամաչում նախկին կերպարներիս համար
Տարիների ընթացքում Մադոննան վիրահատությունների չի դիմել, սակայն նրա արտաքին կերպարը շատ է փոխվել։ Ոճաբանը շեշտեց, որ չի վախենում փոփոխություններից․ «Ես միշտ եմ սիրել փոփոխություններ, երբ դրանք չկան, անհետաքրքիր է։ Իհարկե, նույնիսկ այդ փոփոխությունների ժամանակ կա իմ ձեռագիրը»։
Մադոննայից հետաքրքրվեցինք՝ տարիներ առաջվա իր կերպարի՝ մուգ մազերով, վառ գույներով հագնվող աղջկա ոճում է՞լ է իր ձեռագիրը տեսնում, թե՞ դա շատ մեծ շեղում էր․ «Կոնտրաստը շատ մեծ է, բայց ձեռագիրն այնքանով է նման, որ ես այդ տարիների թրենդային կերպարի մեջ էի։ Ես հենց այդ ժամանակաշրջանի արտացոլումն էի։ Շատ են կերպարները, որոնք նայելիս մտածում եմ՝ ինչ եմ արել, բայց դրանք իմ փորձերն են եղել։ Հիմա, բնականաբար, այդպես չեմ անի, բայց չեմ ամաչում, որ ժամանակին արել եմ։ Ուրախ եմ այդ փորձի համար, որովհետև դրանից հետո ես հասկանում՝ որն է քոնը, որը՝ ոչ»։
Հիմա Մադոննան հիմնականում հրաժարվել է վառ երանգներից, ծիծաղելով ասում է՝ մեծացել է․ «Իրականում տարիներ առաջ էլ վառ գույներ օգտագործելը մեծ մասամբ եղել է գործի շրջանակում։ Առօրյայում միշտ նախընտրել եմ հանգիստ գույներ, որոնց մեջ ավելի կոմֆորտ եմ զգացել»։
Եթե ամեն տարի փոփոխություն եմ անում, նշանակում է՝ ինչ–որ բան ինձ սկսում է հոգնեցնել
Նույնիսկ ամենագեղեցիկ կանանց հատուկ է անհաշտ լինել արտաքնի հետ, ոճաբանը նկատեց, որ երբևէ իրեն ամենահոգեհարազատ կերպարը ներկան է, միշտ փորձում է հաշտ լինել կերպարի հետ, եթե անհաշտության պահ է գալիս, նշանակում է՝ փոփոխության ժամանակն է։ «Եթե ամեն տարի փոփոխություն եմ անում, նշանակում է՝ ինչ–որ բան ինձ սկսում է հոգնեցնել։ Գուցե դա հենց փոքրիկ անհաշտություն է»,– նկատեց նա։
Հիշում է, որ միակ շրջանը, երբ իրեն առավել դժվար է տրվել կերպարը գտնելը, եղել է հղիության ընթացքում․ «Չասեմ անհաշտ, բայց միակ շրջանը, երբ ավելի սահմանափակված էի, հղիությանս շրջանն էր, երբ շատ բաներ չէի կարող անել՝ սկսած մազերի գունաբացումից, վերջացրած նրանով, որ մարմինդ փոխվում է ու շատ բաներ, օրինակ, տաբատներ չես կարող հագնել։ Հղիների համար նախատեսված տաբատները ինձ համար գեղեցիկ չեն։ Քանի որ դա մի շրջան է, որը պետք է վայելել, ես վայելել եմ, բայց այդ շրջանում կարող էի միայն զգեստներ հագնել»։
Անաիսը թիթիզ է, շատ է ուրախանում նոր հագուստներից
Մադոննայի և դերասան Սոս Ջանիբեկյանի դուստրը՝ Անաիսը, արդեն 2.5 տարեկան է։ Ոճային մայրիկի աղջիկը ևս անտարբեր չէ գեղեցիկ հագուստների հանդեպ։
«Անաիսը շատ է ուրախանում նոր հագուստներից։ Ամեն անգամ, երբ նոր հագուստ եմ տալիս փորձելու, վազում է հայելու մոտ, նայում, ուրախանում։ Մանկապարտեզում էլ միշտ ասում են՝ վայ, Ձեր աղջիկն ինչ թիթիզ է»,– պատմեց մայրիկը։
Մադոննային և Անաիսին պարբերաբար կարելի է տեսնել միաոճ հագուստով։ Մայրիկը, սակայն, գերադասում է խուսափել բացարձակ նույն 2 հագուստից․ «Նախընտրում եմ նույն գույնի տարբեր հագուստներով ներկայանանք, քան լրիվ նույնով։ Դետալներ եմ փոփոխում։ Դա զուտ իմ ոճային նախընտրությունն է»։
Մադոննան նկատեց, որ մանկական հագուստի համար գումար չի խնայում, բայց և փորձում է ծախսերն անել խելամտության սահմաններում։ Օրինակ՝ կոշիկի դեպքում, երբ հարմարավետությունն առաջնային է, գումար չի խնայում, մյուս դեպքերում բրենդներին մեծ ուշադրություն չի դարձնում․ «Եթե խոսենք կոշիկներից, կան բաներ, որոնք չես կարող գտնել ավելի մատչելի տարբերակով։ Կարող ես մտածել՝ լավ, երեխան մի քանի ամիս է հագնելու, իմաստ կա՞ բարձր արժեք վճարել այդ մարզակոշիկին, բայց այս պարագայում հաշվի եմ առնում որակն ու հարմարավետությունը, ուղղակի 1 չափս մեծ եմ գնում, որպեսզի 2 սեզոն հագնի։ Հագուստի առումով բրենդային նախընտրություններ չունեմ։ Հիմնականում մատչելի տարբերակների մեջ եմ ընտրություն անում, սակայն եթե լինի անհրաժեշտություն, չեմ խնայի»։
Կարևորում եմ երեխայիս՝ սեփական ընտրություն անելու հմտությունը
Փոքրիկը հայկական իրականության համար տարբերվող ոճով է ներկայանում։ Հազիվ թե նրան տեսնեք վարդագույն փոռավոր զգեստներով։ Անաիսի համար գնումներ մայրիկն է անում, սակայն կարևորում է, որ դստեր մեջ այս տարիքից զարգանա սեփական ընտրություն անելու, ինքնուրույն որոշում կայացնելու հմտությունը։
«Ինքն ունի hստակ զգեստապահարան․ կամ պաստելային երանգների սպորտային հագուստներ են, որոնց գույներն այնպես են, որ ինչպես էլ տաբատները փոխես բլուզների հետ, կսազեն, կամ զգեստներ են, որոնց համադրությունը կոշիկի հետ է լինելու։ Ամեն ինչ հեշտացրել եմ Անաիսի համար, որպեսզի եթե նույնիսկ ինքնուրույն որոշում կայացնի, չսխալվի։ Իհարկե, դա իմ ճաշակն է․ չեմ ցանկանա իմ երեխան հագնի այն, ինչից ես հեռու եմ, բայց իր ընտրությունն է։ Եթե մի օր որոշի նման բան հագնել, խնդրեմ: Կարևոր է սեփական ընտրություն կատարելու ունակությունը, որը ներդնում եմ իր մեջ։ Դա կարևոր է հենց այս տարիքից, որպեսզի մարդն այնպես ձևավորվի, որ հետագայում կյանքն ապրի իր, ոչ թե հասարակության ցանկություններով։ Շատ դեպքերում մարդ չգիտի՝ ինչ է ուզում, ինչի պատճառը, կարծում եմ, պետք է փնտրել մանկության տարիներում։ Մենք հագուստից ենք խոսում, բայց նույն խնդիրը կարող է դրսևորվել ցանկացած ոլորտում»,– ասաց մայրիկը ու հավելեց, որ մանկական հոգեբանությամբ սկսել է հետաքրքրվել, երբ իմացել է հղիության մասին։
«Մայրությանս առաջին տարում փորձում էի լինել ամենաճիշտ մայրիկը, ինչն արդեն շատ սխալ էր։ Այո, մենք բոլորս փորձում ենք ամեն բան անել, որպեսզի մեր երեխաները չսխալվեն, իրենց վնաս չտան, վատ էմոցիաներ չապրեն, սակայն դա հակառակ ազդեցություն է ունենում և ստացվում է, որ փորձում ենք ապրել իրենց կյանքը, մինչդեռ պետք է նրանց թողնել ինքնուրույն լինի»,– ընդգծեց մայրիկը։
Սոսը շատ լավ հայրիկ է
Հաշվի առնելով, որ ոճաբանն այդքան հետաքրքրված է մանկական հոգեբանությամբ, հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով իր և Սոսի բաժանությունն ինչպե՞ս է անդրադառնում դստեր վրա, քանի որ ամեն դեպքում երեխայի համար դա տրավմա է։
«Ես ու Սոսը փորձում ենք անել լավագույնը Անաիսի համար։ Մեր հարաբերություններն էլ շատ ջերմ են։ Այն պահերին, երբ երեքով ենք, ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխան չզգա, որ բաժանված ենք։ Երկուսս է շատ լավ գիտակցում ենք, որ մեր միասին չապրելը չպետք է ազդի երեխայի վրա,– ասաց նա, իսկ հարցին՝ անկախ ամեն ինչից երեխան չի՞ զգում հայրիկի ամենօրյա ներկայության բացը, պատասխանեց,– աղջիկները միշտ ավելի կապված են լինում պապայի հետ։ Անաիսը Սոսին շատ է կարոտում, բայց նաև շատ է տեսնում Սոսին։ Եթե մնար Անաիսի ցանկությանը, ամեն օր Սոսը պետք է նրան տաներ մանկապարտեզ, վերցներ այնտեղից, բայց մենք փորձում ենք բալանսավորել դա։ Իրականում շատ ընտանիքներում, որոնք լիարժեք են թվում, ծնողները բաժանված չեն, միևնույն է, բացթողում լինում է։ Մենք փորձում ենք այս իրավիճակում էլ անել առավելագույնը, որպեսզի մեր երեխան երկու կողմից սեր ստանա, երբ երեքով ենք զգա, որ ընտանիք կա՝ անկախ բաժանված լինելուց»։
Մադոննան նաև նկատեց, որ շատ կարևոր է հայրիկի՝ երեխայի հետ անցկացրած ժամանակի արդյունավետությունը։ Թեև շատերին կարող է թվալ, որ Սոսն առավել «դրսի մարդ» է, Մադոննան շեշտեց, որ նա շատ լավ հայրիկ է․ «Կարևոր է ոչ թե ժամանակ անցկացնելու հաճախականությունը, այլ որակը։ Սոսը շաբաթը մի քանի անգամ ժամանակ է անցկացնում Անաիսի հետ, և դա շատ ավելի որակով է, քան լինում է շատ դեպքերում, երբ հայրիկներն ապրում են նույն տան մեջ, բայց բավականաչափ ուշադրություն չեն դարձնում երեխային։ Սոսը շատ լավ հայրիկ է, փորձում է իրեն լավագույնս դրսևորել։ Երբ Անաիսին վերցնում է մանկապարտեզից, միասին զբոսնում են, խաղում։ Շատ մեծ ուշադրություն է տալիս Անաիսին, կարողանում է մտնել Անաիսի փոքրիկ աշխարհ, որտեղ երկուսն էլ երեխա են ու կարողանում են վայելել միասին անցկացրած ժամանակը»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 13:47 • 13/11 «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Երբ «Ֆուլ հաուս» նախագծում Դավիթ Բաբախանյանը Մարջան Ավետիսյանին առաջարկեց Թամարայի դերում, ես ինքս դեմ էի: Ասում էի՝ այդ աղջիկը սերիալներում լացում է, չի կարողանա»,- պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:
-
Հարցազրույց 17:16 • 12/11 «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին «Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
-
Հարցազրույց 15:47 • 13/11 «Ես 13 տարեկան էի, տատիկիս հետ փողոցում ռելե էինք վաճառում». Ելենա Արշակյանը՝ դժվար մանկության մասին «Իմ մանկությունը, ինչպես բոլորինը 90-ականներին, այդքան էլ լավ պայմաններում չի անցել: Սովը, ոջլոտ մազերը, դպրոցի կաթը, պեչենիները, վառարանը... 90-ականների սերունդն անցել է այդ ամենի միջով, միայն ես չէի»,- պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
Նորաձևություն 11:53 • 11/11 «Այն 10 հիմնասյուներն են, որոնք մեզ պահում են հայ ու տարանջատում այլ ազգերից». Արամ Նիկոլյանը՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուի մասին «Նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակներում ցուցադրվել է դիզայներ Արամ Նիկոլյանի նոր՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուն, որը ներկայացրել են հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչները:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
TV, կինո 12:26 • 13/11 «Կինոմոսկվա»-ում կայացավ Սամի Նասերիի և Արթուր Դարբինյանի մասնակցությամբ «Սուրբը 2» ֆիլմի վերջին սերիայի փակ դիտումը «Կինոմոսկվա»-ում հավաքվել էին «Սուրբը 2» ֆիլմի ֆանատները՝ դերասանների և ստեղծագործական անձնակազմի հետ միասին ժամանակից շուտ դիտելու սերիալի վերջին երկու սերիաները:
-
Շոուբիզնես 10:50 • 11/11 «Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյանը կուլիսներից տեսանյութ է հրապարակել Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ, որտեղ երևում է, թե որքան հուզված է ու դժվարությամբ է կարողանում բեմ բարձրանալ:
-
Հարցազրույց 14:34 • 12/11 «Հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար». Դիանա Գրիգորյանը՝ «Իմացիր ավելին» հաղորդաշարի 5-ամյակի ու բարձր վարկանիշի մասին Ես միշտ եմ ցանկացել, նման հաղորդաշար իրականացնել, բայց, քանի որ հիմնականում ծանրաբեռնված էի, չէր ստացվում: Հետո իմ առջև նպատակ դրեցի ու հավաքեցի պրոֆեսիոնալ թիմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
-
13:42 • 15.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը
Ժամանց
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:15 • 14.11.24 Լիլուն հրապարակել է դստեր 4-ամյակի լուսանկարները
-
17:44 • 13.11.24 Դերասանուհի Քնարիկ Զաքարյանի ֆոտոշարքը Կիպրոսից
Photographer
-
14:07 • 09.11.24 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը