«Շատ դերասանների համար ստիմուլ դարձա, որ իրենք էլ կարող են դառնալ այդքան լավը»․ Ալեքսանդր Բաբասյանը՝ նոր կերպարի համար արտաքին փոփոխություն անելու և որդուն սերիալում նկարահանելու մասին
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը նկարահանվում է ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր՝ «Օջախի երգը» նոր հեռուստասերիալում, որի համար արտաքին փոփոխություն է արել։ Երեկ նրա առաջին նկարահանման օրն էր։
Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է ինչպես կերպարանափոխության, այնպես էլ լավագույն դերերը ստանալու, իր խաղի մեջ տարիների ընթացքում եղած փոոխությունների և բացասական դերերն ավելի հետաքրքրությամբ խաղալու մասին։ Նախագծում կնկարահանվի նաև դերասանի որդին՝ կրտսեր Ալեքսանդրը՝ մարմնավորելով հայրիկի մանկությունը։
Տղայիցս լավ որևէ մեկը չէր մարմնավորի իմ մանկությունը
«Չեմ սիրում մի նախագծի ավարտից հետո անմիջապես նկարահանվել հաջորդում։ Որոշել էի հանգիստ վերցնել, բայց առաջարկված դերն այնքան լավն էր, «խարակտերիստիկան» այնքան էր տարբերվում, որ չէի կարող հրաժարվել։ Բոլորը գիտեն, որ ես եմ հիմնականում կերտում իմ դերերը՝ սկսած խոսելուց մինչև հագուստ և արտաքին, սակայն ռեժիսորը, սցենարիստը ևս դեր են խաղում այդ գործընթացում»,– ասաց նա ու հավելեց, որ իրեն մոտիվացրել է նաև այն հանգամանքը, որ նախագծում նկարահանվելու առաջարկ է ստացել նաև որդին՝ կրտսեր Ալեքսանդրը։
«Փոքրիկ Ալեքսանդրը մարմնավորելու է իմ մանկությունը։ Քանի որ նա հանգստի էր մեկնել Եգիպտոս, իր նկարահանումները դեռ չեն կայացել։ Կարծում եմ՝ տղայիցս լավ որևէ մեկը չէր մարմնավորի իմ մանկությունը, 90 տոկոսով իրար նման ենք։ Վստահ եմ, որ իր մոտ շատ լավ է ստացվելու։ Մինչև այս 2 տեսահոլովակում է նկարահանվել և «Կայարանի» վերջին՝ ամենակարևոր սերիայում։ Ես միշտ խոսում եմ իր հետ։ Ցանկացած բնագավառում իդեալական հասկանում է ինձ, քանի որ գտել եմ իր հետ շփման ձևը՝ կլինի դպրոցի, կյանքի, պարապմունքների, թե մեկ այլ հարցի վերաբերյալ։ Կարողանում եմ ուղղորդել իրեն գնալ ճիշտ ճանապարհով»,– ասաց դերասանը։
Վստահ եմ՝ շատ–շատ դերասաններ ինձնից հետո սկսեցին թրաշ պահել
Նոր կերպարը մարմնավորելու համար Ալեքսանդրն արտաքին փոփոխություն է արել՝ հրաժարվելով այտամորուսից, որը նկար կերպարի անբաժան մասն էր վերջին տարիներին։
«Այն ժամանակ, երբ սկսեցի մորուք պահել, դերասանական ասպարեզում քչերն էին պահում։ Առաջին անգամ մորուքով հանդես եմ եկել «Կայարան»–ում՝ Առնոյի կերպարով, որը ստիմուլ դարձավ մյուսների համար, որ իրենք էլ կարող են դառնալ այդքան լավը։) Վստահ եմ՝ շատ–շատ դերասաններ դրանից հետո սկսեցին թրաշ պահել։ Հիմա վերադարձել եմ հին կերպարիս։ Շատերն ասում են՝ կարծես,«Աննայի» միջի Վարդանը լինես, իսկ «Աննան» ինձ ու շատ դերասանների փառք բերեց, այլ հարց է՝ ով կարողացավ դա պահել, ով՝ ոչ։ Իրականում փառքը, հարստությունը, արտաքինը․․․ ցանկացած բան, որ մարդն ունի, պետք է կարողանա պահել։ Վստահաբար կարող եմ ասել, որ «Աննան» լավագույնն ու ամենադիտվողն էր հայկական սերիալարտադրության մեջ։ Այն ամենաբարձր ռեյթինգն է ունեցել, և դա չի քննարկվում»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ «Աննայի» Ալեքսանդրը, ամեն դեպքում, 10 տարի ավելի երիտասարդ էր, հիմա՝ այս տարիքում ինքն իրեն ո՞ր կերպարով է ավելի դուր գալիս, Ալեքսանդրը պատասխանեց․ «Ինձ ավելի շատ դուր է գալիս թրաշով։ Արտաքին տեսքի և տարիքի հետ կապված, գուցե, մաշկիս վրա եմ տարբերություն զգում, բայց ոչ շատ։ Այն ժամանակվա համեմատ ես ավելի շատ որպես դերասան եմ տարբերություն նկատում։ Հղկվել եմ։ Վստահ եմ, որ «Աննայում» մարդիկ մեծ մասամբ սիրել են իմ արտաքին տեսքը։ Ինքս իմ դերասանական խաղը չեմ սիրել։ Այն, ինչ ես հիմա եմ անում, լրիվ այլ բան է։ Հիմա է, որ մարդիկ բաժանվել են 2 խմբի՝ մի մասը սիրում է իմ արտաքին տեսքը, մյուս մասը՝ իմ դերասանական խաղը։ Շատ կարևոր է, երբ մարդիկ քեզ նայում են որպես դերասանի, ոչ թե որպես սիրուն տղայի»։
Նա նկատեց, որ մորուքով, թե առանց դրա, իր բոլոր կերպարներում տարբեր կերպ է ներկայացել․«Ամեն դերից առաջ ոճաբանի հետ երկարատև մշակել ենք՝ ինչ նոր կերպար ստանանք։ Իմ հագուստներն էլ չեն կրկնվում, առավելագույնը՝ սև շապիկը կարող եմ կրկին հագնել»։
Եթե տվյալ նովելում իմ դերը լավագույնը չէ, չեմ խաղա
Ալեքսանդրից հետաքրքրվեցինք նոր կերպարը բացասակա՞ն է, թե՞ դրական․ «Վանոն ոչ այնքան չար, որքան խիստ կերպար է, բարոյական նորմեր ունի, սիրում է «ճիշտ»–ը։ Գուցե հետագայում զարգանա դեպի բացասականը, չգիտեմ»։
Տարիներ առաջ դերասանը կտրականապես հրաժարվում էր խաղալ բացասական կերպարներ։ «Կայարանում» Առնոյի կերպարը դարձավ առաջին բացասական դերը, որին նա համաձայնեց, ինչից հետո, գրեթե միշտ, բացասական կերպարներ է մարմնավորում։
«Ժամանակին, երբ դերասանական արվեստից առանձնապես ոչինչ չէի հասկանում, մտածում էի, որ բարի կերպարին՝ հերոսին, մարմնավորելն առաջնահերթ է։ Տարիներն անցնում են, մարդիկ, կարծիքները փոխվում են։ Իմ կարծիքը փոխվել է ոչ թե պարզապես տարիների հետ, այլ որովհետև ուժեղացել է իմ դերասանական խաղը։ Հակահերոսի նպատակն այն է, որ իրեն չսիրեն։ Ելենա Արշակյանն ինձ հատուկ բերել էր «Կայարան», որպեսզի ժողովուրդը չսիրեր։ Պարզվեց՝ ժողովուրդն ինձ սիրեց՝ չնայած կերպարս ամենաանտանելին էր։ Ես այդ բարիերը հաղթահարեցի իմ մեջ, քանի որ ցանկացա դժվար դերեր խաղալ․ ինչքա՞ն կարելի է նայել մարդու աչքերի մեջ և ասել՝ ես քեզ սիրում եմ, դա պրիմիտիվ է։ Իսկ ժամանակին ինձ ուղղակի պետք էր, որ ես հերոս լինեի և վերջ, ես այդպես էի ուզում։ Հետո հասկացա, որ դերասանական խաղ է պետք։ Նույն «Ախթամար» հեռուստասերիալում, եթե նույնիսկ, ինձ առաջարկեին հերոսի կերպարը, չէի խաղա։ Նմանատիպ կերպարներ ես խաղացել եմ 10 տարի առաջ, չեմ կարող 10 տարի կրկնվել։ «Ախթամարում» Գրիգի կերպարը հատուկ ընտրել էի նրա համար, որովհետև խաղալու տեղ ուներ, այնքան փոխվեց, այնքան հետաքրքիր էր, որ բոլորը սիրեցին։ Ես ընտրում եմ այն կերպարները, որոնք ինձ տալիս են խաղալու հնարավորություն և, վստահաբար, գիտեմ, որ սիրվելու են։ Ես սիրում եմ կերպարներ, որոնց վրա կարող եմ աշխատել և հետաքրքիր դարձնել։ Կան կերպարներ, որոնք շատ միապաղաղ են, դրանք հիմնականում լինում են հերոսները։ Հերոսներին սիրում են որպես հերոսի, նրանց ընտրել են, որպեսզի սիրեն, բայց երբ գլոբալ ես նայում, հակահերոսը լրիվ այլ հնարավորություններ է տալիս»,– ասաց նա։
Դերասանը շեշտեց, որ իր կերպարները միշտ լավագույնն են լինում տվյալ նախագծում․ «Ես ընտրում եմ բացառապես լավագույն դերերը, կլինի հերո՞ս, թե՞ հակահերոս, երկրորդական է։ Եթե տվյալ նովելում իմ դերը լավագույնը չէ, չեմ խաղա։ Բոլորն էլ գիտեն։ Ես պահանջ չունեմ այս պահին պարտադիր խաղալու։ Եթե ինձ առնվազն հայկական սերիալարտադրության մեջ չեն սիրելու որպես կերպար, չեմ խաղա։ Ամենակարևորը կերպարս պիտի տպավորիչ լինի, ինձ չմոռանան»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
23:07 • 16.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ժամանց
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը