Աննա Լալայանը՝ սոցիալական ցանցերում հաջողության հասնելու, ինստագրամյան թրենդների և հայկական շուկայի առանձնահատկությունների մասին
Սոցիալական ցանցերը դարձել են մարդկանց կյանքի անբաժանելի մասը և այսօր մեծ պահանջարկ ունեն։ Կան մասնագետներ, որոնք ցանկանում են բավարարել այդ պահանջարկը` մշակում նոր պրոդուկտներ ու առաջարկում շուկային: Այժմ ինստագրամյան «ռիլերը» ամենամեծ պահանջարկ վայելող պրոդուկտներից են։ Tert.am Life–ը զրուցել է ոլորտի ամենապահանջված ռիլմեյքերներից մեկի՝ Աննա Լալայանի հետ, ով իր հերթին մասնագիտությամբ նորաձևության ոլորտի բիզնես–կառավարիչ է։
–Աննա, Դուք Հայաստանի ամենապահանջված ռիլմեյքերներից եք: Խնդրում եմ՝ պատմեք, թե ինչպե՞ս որոշեցիք մասնագիտանալ այս ոլորտում և ինչո՞ւ եք ընտրել ինֆորմացիայի փաթեթավորման հենց այս ձևաչափը:
–Ես, իհարկե, ինձ այդպես չէի անվանի, բայց իր գործն ամենաշատ սիրողների շարքում կարող եմ ինձ տեսնել: Մասնագիտությամբ նորաձևության ոլորտի բիզնես-կառավարիչ եմ, սովորել եմ Միլանի «Մարանգոնի» նորաձևության ինստիտուտում: Միլանյան տարիները փորձ ու գիտելիք տվեցին ոչ միայն կրեատիվ կառավարում, ֆինանսներ, մերչընդայզինգ և այլ ուղղություններով, այլև խորացված կարողություններ մարքեթինգի ոլորտում, որը այս պահին հենց իմ հիմնական աշխատանքն է: Փաստացի, ես դեռ աշխատում եմ իմ մասնագիտության մի փոքր մասով միայն, որից մեծ բավականություն եմ ստանում:
Այն պահին, երբ որոշեցի մարքեթինգով զբաղվել, Հայաստանում ռիլմեյքինգի ուղղությունը գրեթե բացակայում էր, սակայն, ոլորտի արդյունավետ լինելը շատ ակնհայտ էր: Ճիշտ մարքեթինգի և վիդեո մոնտաժի բավարար գիտելիքների միախառնումը ստեղծում է կարճ, անչափ արդյունավետ և կրեատիվ գովազդ: Երկու տարի առաջ սա մի նոր ձևաչափ էր, հիմա արդեն ինստագրամի հստակ առաջատարն է:
– Ռիլերի պատրաստումը ենթադրում է օպերատորական, սցենարային և մոնտաժային աշխատանք, այդ բոլոր պարտականություններով զբաղվում է հենց ռիլմեյքե՞րը, թե՞ պաշտոնները հստակ բաժանված են ձեր թիմում:
–Օպերատորական և մոնտաժային աշխատանքը հիմնականում ինքս եմ անում, քանի որ հստակ պատկերացում պետք է ունենա հենց ռիլմեյքերը, թե յուրաքանչյուր կադրում ինչ է ուզում ստանալ, իսկ սցենարը, կրեատիվ լուծումները, ասելիքն ու հիմնական ուղերձն առավելապես թիմային աշխատանք եմ համարում, և այդպես էլ հաճախ աշխատում ենք: Կարևոր է՝ մինչ նկարահանումը հստակ պատկերացում ունենանք, թե յուրաքանչյուր կադրում ինչ ենք ստանալու և ինչպես ենք մոնտաժելու: Այդ պատճառով էլ ցանկացած ռիլի պլանավորում նախ սկսվում է «մուդբորդի» շուրջ քննարկումներով ապրանքանիշը ներկայացնող պատասխանատուների հետ: Կադրում դետալները, էմոցիան, գույները, մոդելները, հագուստը և պարզապես ամեն ինչ, ինչ կադրում երևալու է, շատ կարևոր է, որ նախապես պլանավորած լինի։
–Որտեղի՞ց եք ստանում ոգեշնչում ռիլերի պատրաստման գործում: Այս հարցը տալիս եմ, քանի որ Ձեր աշխատանքը մեծ կրեատիվություն է պահանջում:
–Նորաձևությունը սկզբում է միայն մասնագիտություն դառնում, հետո չես էլ նկատում, թե ինչպես է այն վերաճում ու դառնում քո ամբողջ կյանքը, քո հետաքրքրությունների, մտքերի, ոգեշնչման առանցքը: Շարունակում եմ լինել իտալական հայտնի բուհի ցանցերի անդամ, ստանում եմ նորաձևության աշխարհի բոլոր նորությունները, տրենդները, կանխատեսումները, հետևում եմ բոլորին միշտ մի թաքուն մտքով, որ նոր ուղղություններին, նոր լուծումներին միշտ կարելի է հասնել նաև Հայաստանում: Հայկական գույները գրեթե միշտ պարունակում են նորաձևության աշխարհի տարվա երանգները, իսկ աշխարհի հետ փորձել համաքայլ ընթանալ միշտ էլ հնարավոր է: Պետք է նշեմ, որ բացարձակ կարևոր չէ՝ տեղեկատվությունը ինչին է վերաբերում․ զարդեր, գյուղատնտեսություն, թե սրճարան, կարևոր է մի նախապայման՝ գեղեցիկը պարտադիր պայման է ամենուր:
–Ինչպե՞ս կառուցել գրագետ հոլովակ, որը կունենա մեծ դիտումներ: Որո՞նք են 5 պարտադիր կանոնները, որոնց պետք է հետևել:
–Մեծ դիտումների կարելի է հասնել տարբեր ճանապարհներով. գռեհիկն ու անսպասելին ևս մեծ դիտումներ կարող են բերել, բայց հետևողական, արդյունքի հասցնող և կայուն աճ ապահովող աշխատանքի համար լրիվ այլ բան է պետք: Ճաշակ, սա թիվ մեկ պայմանն է: Կապ չունի՝ ինչ է պահանջվում ներկայացնել, ինչ էլ լինի, պետք է ներկայացվի ճաշակով, քանի որ մնացած դեպքերում այն երկար կյանք չի ունենա: Ճաշակ, դինամիկա, գույներ, թաքնված և անթաքույց ուղերձներ, ոգեղենություն. թերևս այս հինգն առանձնացնեմ ձեր հարցի համատեքստում:Ռիլերի աշխարհում առաջին քայլերն անելուց շատ կարևոր է գտնել ճիշտ լուսավորություն, հեռախոսի տեսախցիկը նկարահանումից առաջ մաքրել ու երբեք չկաշկանդվել։
–Որպես նոր մասնագիտության կրող, խնդրում եմ, նշել՝ ռիլերի պատրաստումը, որպես ընկերությունների գովազդային արշավի մի մաս, արա՞գ է տարածվում մեր երկրում:
–Այո, չափազանց դինամիկ զարգացող ոլորտ է: Հատկապես փոքր և միջին բիզնեսի համար ամենահարմար դաշտերից մեկն է, որը կարող է շատ մեծ դեր խաղալ վաճառքների և առաջխաղացման վրա:
Նույնիսկ խոշոր ընկերություններն են այս պահին իրենց մարքեթինգային ռազմավարության կարևոր կետ դարձնում հենց այս ձևաչափը: Կարծում եմ՝շուտով «ռիլմեյքինգը» կլինի բավականին պահանջված և ՍՄՄ-ից առանձին մի մասնագիտություն:
–Ըստ Ձեզ, որոնք են լինելու ինստագրամի ապագա թրենդները հայկական սեգմենտում:
Թրենդները իրար հաջորդում են չափազանց արագ, իսկ որոշները մի քանի օրվա կյանք են ունենում, եզակիները` շաբաթներով բարձր դիտումներ են ապահովում:
Հայաստանում մեծ տարածում են ունենում սովորաբար ռուսական շուկայի թրենդնե` հատկապես, եթե դրանք կրկնելը հեշտ է և արագ: Կարծում եմ՝ մոտ ապագայում նաև կտեսնենք հայկական երգերի հիման վրա մշակված թրենդներ:
–Ինչպե՞ս եք ինքներդ զգում թրենդներն ու որոշում՝ ինչ բերել հայկական դաշտ:
֊Թրենդների առաջխաղացման հարցում մեծ դեր ունի օգտագործված երաժշտությունը: Յուրաքանչյուր բիզնեսի կամ անհատի համար առանձնացնում եմ մի քանի երաժշտություն և թրենդ, որոնք կարող են հետաքրքրել իրենց թիրախային լսարանին: Թրենդները, կա՛մ ադապտացնում ենք բրենդի ինքնատիպությանը, կա՛մ պարզապես «թարգմանում» հայերեն: Արդյունքը միշտ էլ նորություն է լինում, որը շատ է սիրվում: Հպարտությամբ կարող եմ նշել, որ հայկական բրենդների մեծ մասը թրենդներին հետևելու փոխարեն նորամուծություններ է ներկայացնում շուկայում, ինչը կրկնակի տպավորիչ է։
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
23:07 • 16.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ժամանց
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը