Երեխայի հետ խոսելու և բացատրելու 7 եղանակ, որոնց շնորհիվ փոքրիկն ամեն ինչ կհասկանա առաջին անգամից
Երեխաները սովորաբար սիրում են չարաճճիություններ անել և մայրիկները ստիպված են լինում մի քանի անգամ կրկնել ամեն ինչ: Սակայն այս ամենն իր պատճառներն ունի, ընդ որում՝ այդ պատճառները բավական շատ են: Հոգեբանները, սակայն ունեն շատ օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին ավելի հեշտ լեզու գտնել երեխաների հետ:
Ձեր ուադրությանն ենք ներկայացնում մանկական հոգեբաններ Զարիանա և Նինա Նեկրասովաների «Անվտանգ. ծննդյան օրից մինչև դպրոց» գրքից վերցված 7 խորհուրդ, որոնց շնորհիվ երեխայի դաստիարակությունն ավելի հեշտ ու արդյունավետ կլինի:
Որոնք են չհասկանալու պատճառները
Երեխաներն իրենց անմահ են համարում, ինչն իրականում այդքան էլ վատ չէ: Սակայն միևնույն ժամանակ նրանցի ոչ մեկը չի հավատում, որ հենց իր հետ կարող է դժբախտություն տեղի ունենալ: Իրականում Հենց սա է այդ թեթևամտության ու անտարբերության պատճառը, որը մեծահասակները հաճախ են նկատում դեռահասի հետ զրուցելիս:
Երեխաներն առհասարակ շատ են տարբերվում մեծահասակներից և այդ իսկ պատճառով նրանք հաճախ չեն հասկանում միմյանց կամ լրիվ այլ բան են հասկանում: Պատահում է «հավաքիր սենյակդ» արտահայտությունից հետո երեխան տանջվում է, աշխատում, սակայն արդյունքում մայրը նույն թափթփվածությունն է տեսնում. պարզապես այժմ իրերն այլ դասավորվածությամբ են դրված: Մոր տեսանկյունից սա թափթփվածություն է, սակայն երեխայի կարծիքով անհրաժեշտ ու պետքական (նաև գեղեցիկ) իրերը դարակներում պահելն անիմաստ է:
Նույնն է տեղի ունենում, երբ ծնողները փորձում են որևէ բան զգուշացնել, խնդրել կամ համոզել: Մանկական մտածողությունը հստակ է ու գործնական և բարձր վերացական ճշմարտությունները երեխան կհասկանա միայն միջին կամ բարձր դասարաններում: Սա է պատճառը, որ խրատները ու «դասախոսությունները» նրանց հաճախ ձանձրացնում են:
Երբեմն երեխաները պարզապես համաձայնվում են ծնողների հետ, սակայն հետո պարզվում է, որ նրանք ոչինչ էլ չեն հասկացել, ինչը զայրացնում է ծնողներին: Այս դեպքում պետք չէ զայրանալ կամ վիրավորվել, քանի որ խելացի երեխաները դա անում են մարդասիրական նկատառումներով: Նրանք կարծում են, որ ծնողները ջանք են գործադրում, ուստի չեն ցանկանում վշտացնել նրանց:
Երեխաների հետ հարկավոր է խոսել իրենց լեզվով և նրանք շատ լավ կհասկանան, թե ինչ եք դուք ուզում ասել նրանց:
1. Բացատրել հստակ ու պատկերավոր
Առաջին հերթին հարկ է հիշել, որ որպեսզի երեխան լավ հիշի ծնողի խրատները, միայն լսելը քիչ է: Նա պետք է.
· տեսնի,
· զգա,
· ընկալի զգայական օրգաններով:
Այսպիսով՝ որպեսզի երեխան իսկապես հասկանա, հարկավոր է կերպար ստեղծել և ազդել նրա զգայական օրգանների վրա: Պատկերավոր բացատրել ավելի օգտակար է, քան երկար ճառեր կարդալն ու խոսելը, ընդ որում՝ ոչ միայն փոքր երեխաների համար, այլ նաև դեռահասների, քանի որ պատկերավոր խոսքն անմիջապես ազդում է ենթագիտակցության վրա և հետևաբար այլևս չի մոռացվում:
2. Խաղեր խաղալ
Տեղեկատվությունը երեխային հասցնելու լավագույն միջոցը խաղն է: Ընդ որում խաղերն ազդում են այնպես, որ այդ տեղեկությունն ամուր մնում է նրա հիշողության մեջ և «հայտնվում» է անհրաժեշտ պահին:
Քանի դեռ երեխան փոքր է, «անվտանգության բոլոր դասերը» պետք է այս կերպ ընթանան՝ խաղերի տեսքով և առանց ձանձրացնելու: Սակայն այս մեթոդը շատ հարմար է նաև մեծ տարիքի երեխաների համար, քանի որ խաղերը նրանց համար նույնքան բնական են, որքան և քայլելն ու շնչելը:
Խաղի ժամանակ ցանկացած խորհուրդ այլ կերպ է ընկալվում՝ առանց ներքին դիմադրության, քանի որ դուք այդ պահին հավասար եք, «գործընկերներ» եք, ընկերներ ու համախոհներ:
3. Հեքիաթներ պատմել
Երեխային որևէ միտք հասցնելու լավագույն միջոցներից մեկը հեքիաթներն են, որոնցում կան գեղեցիկ կերպարներ: Այդ կերպարները հայտնում են տարբեր հետաքրքիր ու բարդ իրավիճակներում և փորձում են ճիշտ ելքը գտնել, իսկ երեխաները հաճախ այդ կերպարներին անգիտակցաբար նույնացնում են իրենց հետ:
4. Դաստիարակել գործին զուգընթաց
Նույնիսկ մեծահասակներն իրենց չսիրած առարկայի քննությունից հետո հաճախ մոռանում են սովորածը, քանի որ այն, ինչն արդեն ձանձրացրել է, դժվար է յուրացվում և չի հիշվում: Երեխաների մոտ էլ է ամեն ինչ նույն կերպ դասավորված և նրանց մեջ էլ է գլուխ բարձրացնում ներքին դիմադրությունը: Երեխայի հետ «անվտանգության դասերը» ցանկալի է անցկացնել.
· առանց ձանձրացնելու,
· հետաքրքրություն ու սովորելու ցանկություն առաջացնելով,
· հետաքրքիր, քանի որ որքան հետաքրքիր լինի «դասը», այնքան արագ երեխան այն կյուրացնի:
Հարկավոր է բացատրել երեխային այնպես, որ նրա համար հետաքրքիր լինի: Ւհարկե կարելի է նրան նստեցնել ու երկար դասախոսություններ կարդալ, սակայն հնարավոր չէ ստիպել երեխային, որպեսզի նա մեկ ժամ լկի դա: Եթե այդ «դասախոսության» ընթացքում նա ուրիշ կողմ է նայում, կամ որևէ այլ բանով է զբաղված, ապա կարելի է վստահորեն ասել, որ նա վաղուց արդեն մտքերով այդ սենյակում չէ:
«Դասախոսությունը» կարելի է կարդալ, եթե դուք.
· լավ հռետոր եք և կարողանում եք համոզել,
· անչափ հետաքրքրված եք երեխայի դաստիարակությամբ:
Հարկ է հիշել, որ «դասախոսությունները» նույնիսկ մեծահասակներն են դժվարությամբ յուրացնում, ուստի, ինչպես արդեն նշվել է, հարկավոր է խոսել հստակ ու պատկերավոր:
5. Ցույց տալ, թե ինչպես է պետք ճիշտ անել
Եթե ուզում եք, որ երեխան աճի ու զարգանա, ապա պետք է սովորեք դիմակայել հասարակական կարծիքին: Պետք չէ ուշադրություն դարձնել արդեն հնացած կանոններին ու անցորդների կարծիքներին:
Ուրիշների հետ համաձայնվելու փոխարեն, շատ ավելի լավ կլինի եթե մարդը մտածի սեփական խելքով և նույնը սովորեցնի իր երեխային: Սակայն մտածել պետք է կամ նախապես, կամ էլ արդեն հետևանքների մասին:
6. Չարաբաստիկ «ոչը»
«Չի կարելիին» շատ ծնողներ են ծանոթ, սակայն իրավիճակը շատ ավելի բարդ է «ոչի» և «չ-»-ի հետ, քանի որ մարդիկ ենթագիտակցաբար ոչ մի կերպ չեն ուզում ընդունել այդ արգելքը:
Ցանկացած արգելք մարդը թշնամաբար է ընդունում, ուստի լսելու և առավել ևս յուրացնելու համար լուրջ ջանքեր է հարկավոր գործադրել և նույնիսկ քայլել սեփական «չեմ ուզում և չեմ անի»-ի վրայով:
Երեխային որևէ բան արգելելուց առաջ ծնողները պետք է հիշեն իրենց և այն, թե ինչպես են իրենք զայրանում տանը կամ աշխատավայրում որևէ արգելքի պատճառով: Երեխաների համար այդ արգելքն ընդունելուն ուղղված ջանքեր գործադրելն ավելի դժվար է, քանի որ նրանք շատ ավելի ազատասեր են: Ստացվում է, որ ծնողների «Ո՛չ, չի կարելի»-ն նրանք չեն լսում, իսկ «Մի՛ արա»-ն հասկանում են «Շո՛ւտ արա»:
Նույնն է տեղի ունենում նաև հռետորական հարցերի դեպքում: Ընդ որում՝ դրանք զայրացնում են ոչ միայն երեխաներին, այլև ենթագիտակցաբար նաև այդ հարցը բարձրաձայնող ծնողներին, քանի որ նման հարցերը պատասխան չեն ենթադրում: Հատկապես զայրացնում են դրանք դեռահասներին, ովքեր դրա մեջ տեսնում են և՛ արգելք, և՛ հեգնանք:
Ինչ է պետք անել
· Արտահայտությունները կազմելիս հարկավոր է խուսափել «ոչ»-ի, «չի կարելի»-ի և «չ-»-ի գործածությունից,
· Անհրաժեշտ է խուսափել հռետորական հարցերից՝ հատկապես վատ տրամադրություն ունենալու դեպքում,
· Բացի այդ, հարկավոր է շատ զգույշ լինել հեգնական արտահայտություններ անելիս, քանի որ դրանք հաճախ ընկալվում են որպես վիրավորանք և զայրացնում է երեխաներին (հատկապես դեռահասներին),
· Եթե «ոչը» խիստ անհրաժեշտ է, ապա հարկավոր է որևէ կերպ «քաղցրացնել» այդ բառը:
· Խոսքը պետք է լինի դրական, հստակ, բարի և առանց հեգնանքի:
7. Կրկնել տարբեր կերպ
Ցանկացած նոր տեղեկություն մնում է երեխայի կարճաժամկետ հիշողության մեջ մոտ երեք օր, որից հետո կամ ջնջվում է կամ մնում երեկարաժամկետ հիշողության մեջ և հիշվում երկար տարիներ:
Տեղեկատվությունը մնում է հիշողության մեջ եթե.
· այն վառ է ու էմոցիոնալ,
· մարդ այն անընդհատ կրկնում է՝ գլխուղեղին հաղոդրելով, որ այն իրեն իսկապես անհրաժեշտ է:
Լավագույն տարբերակը կլինի, եթե նոր նյութը յուրացնելուց հետո, այն կրկնվի երեք օր անց, այնուհետև մեկ շաբաթ անց և մեկ ամիս ևս մեկ անգամ: Ընդ որում՝ կրկնությունը պետք է տարբեր կերպ լինի, քանի որ այդպես տեղեկատվությունն ավելի հետաքրքիր ու հիշվող կլինի:
Անհրաժեշտ է աստիճանաբար խորացնել գիտելիքները և պարբերաբար վերադառնալ անցածին: Հարկավոր է խոսել ինչպես պարզ բաների, այնպես էլ ավելի բարդ բաների մասին:
Երեխան մեծանում է, սակայն կանոնները չեն փոխվում: Դրանք միայն հավելվում են ու ընդլայնվում, ի հայտ են գալիս նոր ենթակետեր, նոր շրջադարձեր, սակայն իմաստը նույնն է մնում:
Նյութի աղբյուրը՝ woman-rules.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը