5 «միֆ» ջուր խմելու մասին. ինչպես ճիշտ խմել ջուրը
Ջուրն անչափ կարևոր է մարդկային օրգանիզմի համար: Ավելին՝ այն կենսական նշանակություն ունեցող տարր է, որի պակասը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Սակայն ոչ պակաս վտանգավոր կարող է լինել նաև ջրի չարաշահումը:
Թվում է, թե ջուր խմելու մեջ ոչ մի բարդ բան չկա, սակայն գոյություն ունեն բազմաթիվ «միֆեր»՝ ջուրը ճիշտ խմելու մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
«Միֆ» առաջին. օրվա ընթացքում հարկավոր է խմել երկու լիտր ջուր
Համարվում է, որ օրվա ընթացքում մարդը պետք է օգտագործի 1 լիտր ջուր մարմնի զանգվածի յուրաքանչյուր 30 կգ-ի դիմաց, ուստի 2 լիտր ջուր պետք է խմեն միայն նրանք, ովքեր կշռում են 60 կգ, իսկ մյուսների դեպքում այդ թիվն այլ կլինի: Սակայն, հետևելով այս բանաձևին, անորեքսիայից տառապող մարդու օրգանիզմը կարող է ջրազրկվել, իսկ ճարպակալումից տառապող մարդը կմահանա ջրային ինտոքսիկացիայից:
Այս դեպքում կարելի է օգտվել ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականների առաջարկած բանաձևից, որը ենթադրում է, որ օրվա ընթացքում օգտագործած յուրաքանչյուր մեկ կիլոկալորիայի դիմաց հարկավոր է խմել 1 մլ ջուր: Ներկայում մարդիկ օրական օգտագործում են 2000-2500 կկալ, ինչը նշանակում է, որ հարկավոր է խմել մոտ 2 լիտր ջուր, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկու լիտրը ներառում է նաև սննդից ստացված հեղուկը:
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ ընդունած հեղուկի քանակությունը հաշվելու փոխարեն հարկավոր է պարզապես ավելի ուշադիր լինել օրգանիզմի տված ազդանշանների հանդեպ և ջուր խմել ծարավի զգացում ունենալու դեպքում:
«Միֆ» երկրորդ. դիետաների ժամանակ հարկավոր է նվազեցնել ոչ միայն սննդի քանակությունը, այլև ջրի, այլապես դիետան անարդյունավետ կլինի
Ջուրն ավելորդ քաշի դեմ պայքարելու լավագույն միջոցներից մեկն է, քանի որ այն օգնում է մաքրել օրգանիզմը սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի քայքայումից մնացած մնացորդներից:
Շատերը դիետաների ժամանակ նվազեցնում են օգտագործվող ջրի քանակությունը, քանի որ կարծում են, որ հակառակ դեպքում կառաջանան այտուցներ, իսկ ավելորդ կիլոգրամները չեն պակասի: Սակայն հարկ է հիշել, որ այտուցները պայմանավորված են լինում ոչ միայն խմած հեղուկով, այլև աղի ու կծու սննդամթերքով, որոնք թույլ չեն տալիս, որ այդ հեղուկը դուրս գա օրգանիզմից:
Սննդակարգում կծու և աղի սննդամթերքը սահմանափակելու դեպքում արդյունքը շատ արագ ակնհայտ կլինի: Սակայն երիկամների կամ միզապարկի խնդիրներ ունեցող մարդիկ պետք է շատ զգույշ լինեն դիետաներին հետևելիս և առհասարակ առաջնորդվեն միայն բժշկի ցուցումներով:
«Միֆ» երրորդ. ուտելիս չի կարելի ջուր խմել, քանի որ այն նոսրացնում է ստամոքսահյութը և առաջանում են մարսողական խնդիրներ
Այս տեսությունը միայն վերջերս է տարածվել, սակայն ոչ մի լուրջ հիմնավորում չունի: Իրականում ուտելու ընթացքում խմած ջրի շնորհիվ մարդն ավելի երկար է ծամում սնունդը, այն փափկում է և ավելի հեշտ է մարսվում: Բացի այդ, ջուրն օգնում է քիչ սնունդ օգտագործել:
Հարկ է հիշել, որ ստամոքսահյութին խառնված ջուրը չի նվազեցնում դրա քանակությունը, ուստի այս հարցում այն մեծ դեր չի խաղում: Բացի այդ, ջուրը շատ արագ դուրս է գալիս ստամոքսից, ինչը նշանակում է, որ անահանգստանալու կարիք չկա:
Սակայն ուտելու ընթացքում շատ սառը ջուր խմել խորհուրդ չի տրվում, քանի որ գիտնականները վաղուց ապացուցել են, որ, օրինակ, շիլայից անմիջապես հետո շատ սառը ըմպելիք խմելու դեպքում այն ստամոքսում կմնա 4-5 ժամի փոխարեն 20 րոպե: Սա նշանակում է, որ քաղցի զգացումը շատ շուտով կվերադառնա, կբարձրանա ճարպակալման հավանականությունը, իսկ «արագացված» մարսողությունն օրգանիզմին ոչ մի օգուտ չի տա:
Ջուր կարելի է խմել և՛ ուտելուց մեկ ժամ առաջ, և՛ ուտելու ընթացքում, սակայն ուտելուց հետո մեկ ժամվա ընթացքում խորհուրդ չի տրվում հեղուկ օգտագործել, քանի որ այդ դեպքում ստամոքսը կարող է ձգվել ու լայնանալ, ինչի հետևանքով հաջորդ անգամ քաղցը հագեցնելու համար ավելի շատ սննդի կարիք կլինի:
«Միֆ» չորրորդ. առավոտյան դատարկ ստամոքսին հարկավոր է մի բաժակ ջուր խմել, իսկ քնելուց առաջ ջուր խմել չի կարելի
Առավոտյան ջուր խմելն իսկապես օգտակար է, քանի որ այն օգնում է արթնանալ, ակտիվացնում է նյարդային համակարգը և բարելավում ինքնազգացողությունը: Էլ ավելի օգտակար է մի շերտ կիտրոնով ջուրը: Ցանկալի է կիտրոնը ջրի մեջ դնել երեկոյան. այդ դեպքում առավոտյան կարելի է խմել հիանալի վիտամինային թուրմ:
Սակայն երեկոյան ջուր խմելու արգելքը շատ վիճելի հարց է: Համարվում է, որ այդ դեպքում առավոտյան դեմքը կարող է այտուցվել, սակայն առողջ երիկամների և դրանց անխափան աշխատանքի դեպքում նման խնդրի առաջացումը քիչ հավանական է:
Առհասարակ մասնագետները նշում են, որ հեղուկը հարկավոր է ընդունել փոքր չափաբաժիններով և հավասարապես բաշխելով օրվա ընթացքում: Օրիանակ՝ առավոտյան դատարկ ստամոքսին կարելի է կիտրոնով հյութ խմել, իսկ նախաճաշից առաջ՝ մի բաժակ բուսական թուրմ կամ եփուկ: Բացի այդ, հարկավոր է անպայման որևէ բան խմել ճաշից առաջ և երկու բաժակ բուսական թեյ, հյութ կամ ջուր օրվա առաջին ու երկրորդ կեսերին:
Տարվա շոգ եղանակին, երբ օրգանիզմն ավելի շատ հեղուկ է կորցնում և ծարավի զգացումն ուժեղանում է, հարկավոր է ավելի շատ հեղուկ օգտագործել: Այս դեպքում մի բաժակ ջուրն անհրաժեշտ է խմել ոչ թե անմիջապես, այլ աստիճանաբար (կարճ ընդմիջումներ անելով 1-2 կում ջուր խմել):
«Միֆ» հինգերորդ. սպորտով զբաղվելիս ջուր խմելը վնասակար է, քանի որ մեծանում է օրգանիզմի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը և դանդաղում է ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործընթացը
Բոլորն էլ գիտեն, որ մարզումների ընթացքում քրտնելու և որոշ ժամանալ ոչինչ չխմելու դեպքում մարմնի զանգվածը մի փոքր կնվազի, սակայն ջուր խմելուց հետո այն կրկին կվերականգնվի: Բանն այն է, որ բջիջները, այդ թվում նաև ճարպային բջիջները, մասամբ բաղկացած են ջրից, իսկ մարզումների ժամանակ դրանք կորցնում են այդ ջուրը և մարդկանց թվում է, թե իրենք նիհարել են: Սակայն այդ դեպքում ճարպային բջիջների քանակը չի նվազում և որոշ ժամանակ անց դրանք վերականգնում են նաև կորցրած հեղուկի քանակությունը: Սա նշանակում է, որ մարզվելիս օրգանիզմը ջրազրկելով մարդն արդյունքի չի հասնի: Ճարպից ազատվելու համար հարկավոր է վերանայել սննդակարգը և փոխել վարժությունները, սակայն ոչ մի դեպքում չի կարելի զրկել օրգանիզմը ջրից:
Բացի այդ, ջուրը ոչ մի կերպ չի ավելացնում ծանրաբեռնվածությունը: Մարզումների ժամանակ մարմնի ջերմնաստիճանը բարձրանում է, իսկ քրտնարտադրությունն առատանում, ինչի արդյունքում նվազում է շրջանառվող արյան քանակությունը և այն թանձրանում է: Այս դեպքում բարձրանում է թրոմբոէմբոլիայի առաջացման ու զարկերակային ճնշման անկման հավանականությունը, իսկ ջրի գործածությունը կօգնի խուսափել նման տհաճ հետևանքներից:
Ինտենսիվ մարզումների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պարապմունքից 1.5-2 ժամ առաջ խմել մի բաժակ ջուր, այնուհետև ևս կես բաժակ ջուր խմել մարզումից 10-15 րոպե առաջ: Պարապմունքի ժամանակ հարկավոր է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ խմել 100-150 մլ ջուր, սակայն ջուրը պետք չէ ստիպողաբար խմել, ուստի ցանկության բացակայության դեպքում կարելի է չխմել: Մարզումից հետո յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անհրաժեշտ է խմել 150-200 մլ ջուր, մինչև օրգանիզմի կորցրած հեղուկի մակարդակն ամբողջությամբ վերականգնվի:
Նյութի աղբյուրը՝ medportal.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը