5 համեղ ու օգտակար հյութի բաղադրատոմս, որոնք կօգնեն մաքրել լեղուղիներն ու կանխել խոլեցիստիտի զարգացումը
Խոլեցիստիտը կամ լեղապարկի բորբոքումը բավական տհաճ խնդիր է, որի դեպքում հարկավոր է դիմել բժշկին ու հետևել նրա բոլոր ցուցումներին: Սովորաբար այս խնդրի դեպքում բուժումը նշանակում է մասնագետը, սակայն կարելի է կիրառել նաև որոշ բնական միջոցներ, որոնք կօգնեն արագացնել ապաքինման գործընթացն ու հիանալի հավելում կլինեն հիմնական բուժմանը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ըմպելիք, որոնք կարելի է ստանալ տարբեր համեղ հյութերի համադրության արդյունքում: Այս խառնուրդները կարելի է քաղցրացնել մեղրով կամ ֆրուկտոզայով, ինչպես նաև համեմել նարնջի կամ կիտրոնի կեղևի քերուկով, մաղադանոսով կամ սամիթով, վանիլինով, դարչնով կամ այլ համեմունքով (ըստ ճաշակի):
1-ին բաղադրատոմսը.
Առաջին խառնուրդը պատրաստելու համար պարզապես հարկավոր է խառնել գազարի հյութը և սպանախի հյութը՝ 10:6 հարաբերակցությամբ: Այս խառնուրդը թույլ կտա ոչ միայն մաքրել օրգանիզմը շլակներից, այլև կարգավորել լեղուղիների ու աղիների աշխատանքը:
2-րդ բաղադրատոմսը.
Այս խառնուրդի համար անհրաժեշտ է գազարի հյութ, նեխուրի հյութ և մաղադանոսի հյութ՝ 9:5:2 հարաբերակցությամբ: Նեխուրի հյութը պարունակում է մեծ քանակությամբ անօրգանական կալցիում, որը նպաստում է օրգանիզմից շլակների դուրսբերմանը: Այն բարձրացնում է տոնուսը, բարելավում է ախորժակը և ունենում է միզամուղ և լուծողական ազդեցություն: Ավելին՝ այս հյութը խթանում է արյունաստեղծ համակարգի աշխատանքը, մեղմում է ցավն ու նպաստում է ֆիզիկական ու մտավոր աշխատունակության բարձրացմանը: Հին Հնդկաստանում իր արտասովոր հատկությունների շնորհիվ նեխուրի հյութը բուժարարները խորհուրդ էին տալիս օգտագործել քաղցկեղով հիվանդներին:
3-րդ բաղադրատոմսը.
Երրորդ ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է խառնել գազարի հյութը, ճակնդեղի հյութը և վարունգի հյութը՝ 10:3:3 հարաբերակցությամբ: Օրական երեք անգամ այս խառնուրդն օգտագործելը թույլ կտա ընդամենը մի քանի օրում կամ շաբաթում ազատվել լեղապարկում նոր առաջացող քարերից: Բացի այդ, այս խառնուրդը կօգնի նաև կանխել դրանց հետագա առաջացումը, քանի որ նպաստում է լյարդի ու լեղապարկի մաքրմանը:
4-րդ բաղադրատոմսը.
Այս խառնուրդի համար անհրաժեշտ է գազարի հյութ, ճակնդեղի հյութ և կոկոսյան ընկույզի հյութ՝ 11:3:2 հարաբերակցությամբ: Ճակնդեղի հյութի և կոկոսյան ընկույզի հյութի համադրությունը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, սիլիցիում և քլոր: Ընդ որում՝ այդ նյութերը պարունակվում են օրգանիզմին անհրաժեշտ հարաբերակցությամ: Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս ըմպելիքն օրգանիզմը հարստացնում է անհրաժեշտ «շինանյութով» և հիանալի մաքրող միջոց է հանդիսանում լեղապարկի և երիկամների համար:
5-րդ բաղադրատոմսը.
Հինգերորդ ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է գազարի հյութ, խատուտիկի հյութ և հազարի թերթիկների հյութ՝ 9:3:4 հարաբերակցությամբ: Խատուտիկի հյութը նպաստում է լեղու արտազատմանը բարակ աղիք, իսկ այն շատ կարևոր է մարսողական համակարգի աշխատանքի կարգավորման, ոսկրային համակարգի ամրապնդման ու օստեոպորոզի զարգացումը կանխելու համար: Հյութը պատրաստելու համար հարկավոր է խատուտիկի թարմ տերևներն ու արմատները նախ լավ լվանալ հոսող ջրով, ապա 5 րոպե խաշել եռացող ջրի մեջ և մանրացնել մսաղացով, որից հետո կարելի է ավելացնել նաև մյուս բաղադրիչները:
Այս խառնուրդները շատ կարևոր դեր են կատարում լեղաքարային հիվանդության կանխարգելման հարցում, ինչպես նաև օգնում են մաքրել լյարդը շլակներից և հարստացնում են բջիջներն անհրաժեշտ նյութերով: Հիմնական բուժման հետ համադրելու դեպքում այս բնական միջոցները կօգնեն հասնել հիանալի արդյունքի:
Նյութի աղբյուրը՝ med2.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը