Ամերիկացի գիտնականներն ստեղծել են արհեստական վիրուս, որը կարող է կիրառվել որպես պատվաստանյութ կորոնավիրուսների դեմ. mBio
Ամերիկացի գիտնականները լաբորատոր պայմաններում ստեղծել են վիրուս, որը կարելի է կիրառել որպես պատվաստանյութ կորոնավիրուսների դեմ։ Առայժմ գիտափորձերն անցկացվել են միայն MERS կորոնավիրուսով վարակված մկների վրա, սակայն գիտնականները ենթադրում են, որ այս մոտեցումն արդյունավետ կլինի նաև SARS-CoV-2 վիրուսի դեպքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Միկրոկենսաբանության ամերիկյան ընկերակցության mBio ամսագրում։
Առայժմ գոյություն չունի պատվաստանյութ, որը կպաշտպանի մարդկանց կորոնավիրուսներով պայմանավորված այնպիսի վարակներից, ինչպիսիք են COVID-19-ը կամ դրան նախորդած ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշը (ատիպիկ թոքաբորբ, SARS) և մերձավորարևելյան շնչառական համախտանիշը (MERS), սակայն այս գիտական աշխատանքում գիտնականները նկարագրում են նոր հեռանկարային մոտեցում, որը հիմնված կլինի գենային ինժեներիայի միջոցով վիրուսի ստեղծման վրա։ Նոր վիրուսը պարունակելու է S-սպիտակուցի մասնիկներ, իսկ կորոնավիրուսի «թագը», որը թույլ է տալիս վիրուսին կապվել բջջի մակերևույթին գտնվող ընկալիչներին ու ներթափանցել առողջ բջիջների մեջ, բաղկացած է հենց այս սպիտակուցից։
Շների մոտ հանդիպող, սակայն մարդկանց համար անվնաս պարագրիպ 5 (PIV5) վիրուսի հիման վրա գիտնականները ստեղծել են ձևափոխված վիրուս՝ ավելացնելով դրան գեն, որն ստիպում է վարակված բջիջներին արտադրել S-գլիկոպրոտեին, որը նման է կորոնավիրուսի «փշերում» պարունակվող սպիտակուցին։ Ստացված վիրուսը գիտնականները փորձարկել են մկների վրա՝ կիրառելով այն որպես պատվաստանյութ MERS-ի վիրուսի դեմ։ Հայտնի է, որ MERS-ը չի ախտահարում մկներին, ուստի գիտափորձի համար ստեղծվել են մոդելային կենդանիներ, որոնց օրգանիզմում տեղի է ունենում DPP4 սպիտակուցի էքսպրեսիա, ինչը թույլ է տալիս MERS-ի վիրուսին ախտահարել մկներին։
Լաբորատոր թեստերը ցույց են տվել, որ վիրուսային պատվաստանյութի մեկ չափաբաժինը, որը կենդանիներն ստացել են ինտրանազալ եղանակով (քթանցքով), ստիպել է վարակված բջիջներին արտադրել S-սպիտակուց, ինչն էլ իր հերթին հանգեցրել կրծողների մոտ այդ սպիտակուցի դեմ իմունային պատասխանի ձևավորման։
Պատվաստանյութը ստանալուց չորս շաբաթ անց կրծողները ենթարկվել են MERS-ի վիրուսի շտամի ազդեցությանը։ Վիրուսով ախտահարվել են նաև մկների այն խմբերը, որոնք PIV5-ի վիրուսի հիման վրա ստեղծված պատվաստանյութը ստացել են առանց ձևափոխումների կամ ստացել են MERS-ի ապաակտիվացված վիրուսով պատվաստանյութ միջմկանային ներակման միջոցով։
Բոլոր այն մկները, որոնց իմունային համակարգն ամրապնդվել էր PIV5-ի ձևափոխված վիրուսով, MERS-ով ախտահարվելուց հետո ողջ են մկացել, մինչդեռ առանց S-սպիտակուցի PIV5 վիրուսը ստացած մկները սատկել են։ Միջմկանային ներարկման միջոցով ստացված պատվաստանյութը պաշտպանել է կրծողների միայն 25 տոկոսին, սակայն գիտնականները նկատել են, որ այս պատվաստանյութը ստացած մկների օրգանիզմում բարձր էր էոզինոֆիլային լեյկոցիտների մակարդակը, ինչը վկայում է վարակման ու բորբոքումների մասին։ Այսպիսով՝ գիտնականները վստահ չեն, որ ինակտիվացված կորոնավիրուսով պատվաստանյութը բավական անվնաս է, որպեսզի այն կիրառեն SARS-CoV-2-ի դեմ։
Հետազոտության հեղինակներից մեկի՝ Այովայի համալսարանի գիտնական, կորոնավիրուսների գծով փորձագետ Փոլ ՄաքՔրեյի խոսքով՝ այս հետազոտությունը ցույց է տվել, որ PIV5-ի հիման վրա ստեցծված ներքթային պատվաստանյութն արդյունավետ է MERS-ի դեպքում, ուստի ուսումնասիրությունները պետք է շարունակվեն դրա ներուժը նաև այլ վտանգավոր կորոնավիրուսների, այդ թվում՝ SARS-CoV-2-ի դեպքում կիրառելու հավանականությունը պարզելու համար։
Այժմ գիտնականները կենտրոնացել են SARS-CoV-2-ից պաշտպանող ձևափոխված վիրուսի ստեղծման աշխատանքների վրա։ «COVID-19-ի պատճառ հանդիսացող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գտնելը միայն ժամանակի հարց է։ Առաջին անգամ մարդկության հարյուր տոկոսը չի ենթարկվի վիրուսի ազդեցությանը, ինչը նշանակում է, որ առայժմ մենք չգիտենք՝ կստանան արդյոք մարդիկ երկարատև իմունիտետ SARS-CoV-2-ի դեմ։ Ուստի՝ բնակչությանը պաշտպանելու միջոցների մասին մտածելը շատ կարևոր է», - նշում է ՄաքՔրեյը։
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին, իսկ մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Հայտնի է, որ համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում: Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհում այժմ 18 երկիր է հաշվվում, որտեղից նոր տեսակի կորոնավիրուսի վարակման մասին տեղեկություններ չեն ստացվել։
Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 450 086 դեպք, 83 467-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 309 319 մարդ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվն այս պահին 881 է, բուժվածների թիվը 114 է, փաստացի բուժվողներինը՝ 758, բացասական թեստերը՝ 4571, մահվան ելքերը՝ 9:
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը