Մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը
Սեպտեմբերի 27-ին մեկնարկեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը:
«Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործունեության ավելի քան 30 տարիներին մեծ արդյունքների է հասել՝ Աչքի շարժական հիվանդանոցի, Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի երկարամյա գործունեություն, մարզային ակնաբուժական կենտրոնների, դիագնոստիկ կենտրոնների հիմնում, պոլիկլինիկաներում ակնաբուժական ծառայությունների բարելավում, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ սերտ գործակցությամբ՝ կրթական ծրագրերի իրականացում եւ այլն: Անկեղծ շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեզանից յուրաքանչյուրն իր անգնահատելի ներդրումն ունի Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում», - տեսաուղերձում ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:
Ողջունելով ներկաներին` ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը նշել է, որ ոլորտի հաջողություններն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք են: «Համագործակցության 30 տավա փորձ ունենք հիմանդրամի հետ. այն իր բացառիկ դերն ու նշանակությունն ունի առողջապահության ոլորտում: Տեղյակ ենք բազում ծրագրերից, և բոլոր աշխատանքներն իրենց արդյունավետությամբ տարբերվում են: Այս լեփ լեցուն դահլիճը ապացույցն է, որ մասնագիտական հանրույթը շարունակում է ակտիվ ներգրավված լինել ՀԱՆ-ի բոլոր միջոցառումներին: 64-րդ բժշկական առաքելությունն այս տարի աննախադեպ էր: Եվ դուք, որպես մասնագետներ, հնարավորություն եք ունեցել ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին, նոր փորձին: Առողջապահության նախարարության բարեփոխումները և ՀԱՆ ծրագրերը համահունչ են և փոխլրացնում են: Մարզային ծառայություններ. մենք իրականացնում ենք մարզերում արդիականացման աշխատանքներ, ՀԱՆ-ը մեր կողքին է լինում հագեցման, մասնագետների հզորացման առումով: Բոլորիս անելիքները շատ են: Այս համաժողովն այն հարթակն է, որի շնորհիվ կարողանում եք նաև գործուն առաջարկներ ներկայացնել նախարարություն»,- ասել է Քնար Ղոնյանը:
«Հայկական ակնաբուժության նախագծի 64-րդ բժշկական առաքելությունն այս տարի առանձնահատուկ հագեցած ծրագիր ունի: Այն ներառում է Հայաստան այցելած երկու տասնյակ մասնագետների եւ հայ գործընկերների համատեղ քննարկումներ, բարդ դեպքերի վիրահատություններ, երիտասարդ ակնաբույժների համար դասախոսություններ, Հայկական ակնաբուժության նախագծի եւ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համատեղ WetLab-ում աշխատանքներ եւ այլն: ՀԱՆ-ի կամավորների խմբում են ոչ միայն վաստակաշատ բժիշկներ են, ովքեր արդեն տասնյակ տարիներ իրենց նվիրվածությամբ շարունակաբար աջակցում են մեզ՝ զարգացնելու ակնաբուժական ծառայությունները Հայաստանում, այլ նաեւ առաջին անգամ մեր ծրագրերին միացած ակնաբույժներ ԱՄՆ-ի առաջատար հիվանդանոցներից եւ բժշկական կենտրոններից: Այս հագեցած ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի բժիշկ կամավորները ծանոթացան նաեւ մարզերում ՀԱՆ-ի կողմից իրականացող աշխատանքներին՝ այցելեցին Աչքի շարժական հիվանդանոց, Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոն եւ տեղի բժիշկների հետ իրականացրեցին բարդ դեպքերի քննարկումներ: ՀԱՆ-ի ծրագրերի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ սփյուռքահայ երիտասարդ մասնագետները եւ կլինիկական օրդինատորները, ովքեր ամեն տարի բժշկական առաքելության շրջանակներում այցելում են Հայաստան», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը:
«Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը Հայկական ակնաբուժության նախագծի հետ սերտ համագործակցում է արդեն 14 տարի՝ ի նպաստ երեխաների առողջության բարելավման, - ասաց Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին: - Մենք՝ մեր հիվանդանոցում, համոզված ենք, որ ցանկացած երեխա՝ անկախ բնակության վայրից, սոցիալական եւ այլ հնարավորություններից, արժանի է լիարժեք առողջապահական համակարգից օգտվելու հնարավորություն ունենալուն: Ես շատ շնոհակալ եմ մեր հայ գործըկերներին՝ մեր երկարամյա համագործակցության համար եւ վստահ եմ, որ այն շարունակվելու է դեռ շատ երկար տարիներ:
«Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է հմուտ բժիշկների եւ Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցության շնորհիվ տարեցտարի Հայաստանում զարգանում ակնաբուժության ոլորտը: Այս համաժողովը դրա վառ ապացույցներից է», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ Ջոն Հովանեսյանը (ԱՄՆ):
Երկօրյա համաժողովին կներկայացվեն ակնաբուժության արդի ուղղություններին՝ մանկական ակնաբուժությանը, գլաուկոմային, նեյրոակնաբուժությանը, ցանցաթաղանթի եւ եղջերաթաղանթի հիվանդություններին, ռեֆրակտիվ վիրաբուժությանը, օպտոմետրիային վերաբերող զեկույցներ, պոստեր պրեզենտացիաներ: Առանձին պանելային քննարկում է անցկացվելու հայ եւ ամերիկյան գործընկերների կողմից՝ ներկայացնելու բժշկական էթիկայի մարտահրավերները եւ հնարավորությունները ժամանակակից բժշկության մեջ:
Հաջորդ շաբաթ կանցկացվի նեոնատոլոգիային նվիրված համաժողովը, իսկ նախորդ շաբաթ արդեն տեղի են ունեցել ընդհանուր մանկաբուժությանը եւ մանկական ներզատաբանությանը նվիրված համաժողովներ, որոնք եւս մի քանի հարյուր մասնագետներ են հավաքել մեկ հարկի տակ:
Միջազգային համաժողովին ներկայացված բոլոր նյութերը մասնագիտական շրջանակի համար հասանելի կլինեն անվճար՝ ՀԱՆ-ի եւ ԼԱՄՀ-ի ստեղծած Մանկաբուժական առցանց կրթական հարթակում (OPEN): Այն կծառայի որպես ինքնակրթության եզակի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններից հարթակին միացած բժիշկների եւ առողջապահության ոլորտի այլ մասնագետների համար:
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը