Քիմ Քարդաշյանը ցանկանում է դառնալ ՄԱԿ-ի դեսպան
«Սելֆիների» թագուհին և նորաձևության աշխարհի վառ ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանը ցանկանում է իր գործունեության շարքը համալրել բարերաությամբ:
Ինչպես գրում է OK ամսագիրը` Հայաստան` իր նախնիների հայրենիք, կատարած այցից հետո հայտնի Քարդաշյանը սկսել է հետաքրքրվել ՄԱԿ-ում աշխատանքով: Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր այցելելուց հետո նա որոշել է իր համբավը ծառայեցնել կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելուն:
Ինչպես ներկայացնում է teinteresa.es-ը` Քանյե Ուեսթի հետ ամուսնանալուց, մայր դառնալուց և գիրք գրելուց հետո ամերիկուհին որոշել է անցնել Անջելինա Ջոլիի և Էմմա Ուոթսոնի ուղով:








