«Ալ-Կաիդայի» առաջնորդը հավատարմության երդում է տվել «Թալիբան» շարժմանը
«Ալ-Կաիդա» խմբավորման առաջնորդ Այման Զավահիրին հավատարմության երդում է տվել աֆղանական «Թալիբան» շարժման նորանշանակ առաջնորդին: BBC-ի հաղորդմամբ` այս մասին հետևում է համացանցում գրոհայինների հրապարակած ձայնագրությունից:
«Թալիբան» շարժման ներսում շարունակվում է պայքարը իշխանության համար, և Զավահիրիի աջակցությունը կամրապնդի նոր առաջնորդի դիրքերը,ինչպես ընդգծում է BBC-ի թղթակիցը:
Անցյալ ամիս թալիբները հաստատել էին խմբավորման առաջնորդ մուլա Մուհամեդ Օմարի սպանության մասին լուրը, որին «Ալ-Կաիդան» ընդունում էր որպես ջիհադականների առաջնորդ ողջ աշխարհում:








