Երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, շտապօգնություն են կանչել. նոր մանրամասներ՝ այսօր կյանքից հեռացած երեխայի մասին

14:04 • 02.12.24

Երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում վատացել է, մանկապարտեզի աշխատակիցները շտապօգնություն են կանչել. Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

«Չեն սպասել շտապօգնության մեքենայի ժամանմանը, սեփական մեքենայով տեղափոխել են Արաբկիր ԲԿ, որտեղ, ցավոք, բժիշկները երեխայի կյանքը փրկել չեն կարողացել։ Քանի որ կա նախաձեռնված քրեական վարույթ, դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել երեխան առողջական խնդիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո որոշ հանգամանքներ պարզ կլինեն»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է սպանության հատկանիշներով ձեռնարկված վարույթին՝ Հայկ Կոստանյանը նշեց՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ նախանական տվյալներով՝ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր առկա չեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» ԲԿ 4-ամյա երեխա է տեղափոխվել, ում կյանքը չի հաջողվել փրկել։