ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   18:45 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան Մենք եկել ենք մի պահանջով, եկել ենք պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորացրել և հետո ահաբեկել և սպառնացել ժողովրդին։ Մենք եկել էինք այդ սպառնալիքի պատասխանը պահանջելու
-
Քաղաքականություն   16:59 • 09.05.24 Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել, նա ապրում է իր իսկ հատուկ ծառայությունների կողմից կառուցված տեղեկատվական ակվարիումում. այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
-
Ժամանց   16:49 • 09.05.24 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Իրավունք   16:10 • 09.05.24 Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1 մլրդ 650 մլն դրամի վնաս պատճառելու վերաբերյալ վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյային վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան ՀՀ ՊՊԾ-ի նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):
-
Քաղաքականություն   15:51 • 09.05.24 Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել երկրի զինված ուժերի նախկին ղեկավար Վալերի Զալուժնիին։ Այս մասին հայտնում է ուկրաինական Страна.ua-ն՝ հղում անելով Զելենսկու հրամանագրին։
-
Իրավունք   15:38 • 09.05.24 Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան Հիշեցնում ենք մեր շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարը՝ 095088787։ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
-
Իրադարձային   15:28 • 09.05.24 Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Բ Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն»։
-
Գիտություն/տեխնիկա   15:24 • 09.05.24 Neuralink-ի՝ տղամարդու գանգում տեղադրված չիպը մասամբ կորցրել է կապն ուղեղի հետ Ի սկզբանե Neuralink-ը հայտարարել էր, որ թարմացումն անհրաժեշտ է չիպի աշխատանքը արագացնելու համար, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այն պետք է լուծեր նաև չիպի՝ ուղեղի հետ որոշ էլեկտրոդների կապի կորստի խնդիրը։
-
Քաղաքականություն   14:35 • 09.05.24 Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային   13:54 • 09.05.24 Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Սա սրբազան շարժում է, սա հավատքի շարժում է, որ ամեն մարդ քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով: Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»,- ասել է նա:
-
Տնտեսություն   13:49 • 09.05.24 «Գազպրոմ»-ը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը (լուսանկարներ) «Հաշվի առնելով «Գազպրոմ» ընկերությունների խմբի տեղափոխման ավարտը Սանկտ Պետերբուրգ՝ «Գազպրոմ» ՓԲԸ-ն հայտարարում է Մոսկվայում անշարժ գույքի համալիր վաճառելու իր մտադրության մասին»,- նշել են ընկերությունում։
-
Իրադարձային   13:42 • 09.05.24 Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Արփի Դավոյան Անհերքելի փաստ է, որ փողոց դուրս եկած հոգևորականները վաղուց տապալել են իրենց հոգևոր ծառայությունը և նույն հաջողությամբ տապալվելու են նաև քաղաքականությունում։
-
Իրադարձային   13:35 • 09.05.24 Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ) «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակում է արել՝ պատմելով պատերազմին մասնակցած նախնիների մասին: