ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   13:06 • 08.05.24 Բրազիլիայում ջրհեղեղները խլել են 95 մարդու կյանք. Պորտո Ալեգրիի օդանավակայանը ինքնաթիռների հետ հեղեղվել է (լուսանկարներ) Պորտո Ալեգրիի օդանավակայանը ինքնաթիռների հետ հեղեղվել է և կիսով չափ ջրի տակ անցել: Գուաիբա գետը դուրս է եկել ափերից և հեղեղել թռիչքուղին և հիմնական շենքերը:
-
Քաղաքականություն   13:00 • 08.05.24 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորից համախմբվել. Սեյրան Օհանյան Եվ հայ ժողովուրդը, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր իր գոյության իրավունքը պաշտպանելու հրամայական ունի, ոտքի է կանգնել՝ վստահելով, համախմբվելով Հայոց եկեղեցու հոգևոր հայրերի շուրջ։
-
Իրադարձային   12:38 • 08.05.24 Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա «Եթե ֆրանսիացիները հայտնվեն հակամարտության գոտում, նրանք անխուսափելիորեն թիրախ կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականության մասին հայտարարությունը:
-
Տնտեսություն   12:34 • 08.05.24 Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր (տեսանյութ) Անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով։
-
Իրադարձային   12:31 • 08.05.24 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով 2 հողամասը ամրացվեց Պետագույքի կառավարման կոմիտեին Դատախազության հայցերից 8-ով կայացվել են վճիռներ՝ պետության օգտին. 3 վճիռ մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը՝ ընդհանուր 55 հազար 197 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
-
Գիտություն/տեխնիկա   12:14 • 08.05.24 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Իրադարձային   12:12 • 08.05.24 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ, նախատեսվում է սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում Այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության հետ:
-
Իրադարձային   11:46 • 08.05.24 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
-
Իրադարձային   11:18 • 08.05.24 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Միքայել Սրբազանի խոսքով՝ 2018թ-ին ինչպես և բոլոր մարդիկ, ինքն էլ 2 օր սխալվել է ապրիլի 23-ին և 24-ին և այդ սխալը մնալու է իր կենսագրության մեջ։ Հիմա լուսանկարներ և ելույթներ են տարածում:
-
Քաղաքականություն   10:57 • 08.05.24 Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Ալիզա Բին Նունն Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր
-
Քաղաքականություն   10:53 • 08.05.24 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից, դրանից հետո պետք է սկսվի ռացիոնալ, ժամանակակից պետության կառուցումը
-
Իրադարձային   10:30 • 08.05.24 ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Լույս մայիսի 8-ը Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Երկրի ամբողջ տարածքում երկու անգամ հայտարարվել է օդային հարձակման տագնապ։
-
Իրադարձային   10:10 • 08.05.24 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Իրադարձային   10:03 • 08.05.24 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&