ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   09:28 • 27.04.24 Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով ու բարեհաջող կանցնենք այն, որովհետև անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ․ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ Գիտեինք նաեւ, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, եւ այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին:
-
Իրադարձային   01:20 • 27.04.24 Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:
-
Իրադարձային   23:53 • 26.04.24 Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնшկ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։
-
Քաղաքականություն   22:57 • 26.04.24 Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար Ահաբեկչական հարձակումները Ռուսաստանում և Իրանում արևմտյան պետությունների, հատկապես ԱՄՆ-ի ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցության արդյունք են
-
Քաղաքականություն   22:26 • 26.04.24 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Քաղաքականություն   22:03 • 26.04.24 Այսօրվա թշնшմին կարող է վաղը լավ բարեկամ դառնա․ Ադրբեջանի գազի կարիքը հիմա մենք չունենք, իրանք կարող է խնդրեն՝ ասեն խնդրում ենք գազը մեզնից առեք․ Գագիկ Մելքոնյան Վերջիվերջո մենք իրանց հետ հարևաններ ենք։ Ասում են հարևանները չեն կարող փոխել հարևաններին։ Թշնամիները հավերժական չեն լինում, ոչ էլ՝ բարեկամները։
-
Իրավունք   20:54 • 26.04.24 Պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժին Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ:
-
Իրադարձային   20:21 • 26.04.24 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Քաղաքականություն   19:49 • 26.04.24 Զելենսկին աշխատանքից ազատել Է Ուկրաինայի ԶՈւ-ի աջակցման ուժերի հրամանատարին, ով 2 ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնում Մարտի սկզբին Զելենսկին աշխատանքից հեռացրել էր Ուկրաինայի զինված ուժերի աջակցության ուժերի նախկին ղեկավար Դմիտրի Բերևին՝ նրա փոխարեն նշանակելով Ալեքսանդր Յակովցին։
-
Իրադարձային   19:30 • 26.04.24 Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում ի հիշատակ Սոնա Մնացականյանի (տեսանյութ) Երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկելուց հետո, սակայն, ինչպես վրաերթի մասնակից մեքենան, այնպես էլ վարչապետի ավտոշարասյան մյուս մասնակիցները չեն կանգնել ու չեն փորձել հիվանդանոց հասցնել երիտասարդ կնոջը։