Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է. այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 78 տարեկան
Այսօր հայ արձակի մեծանուն վարպետ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է. տասը տարի առաջ կյանքից հեռացած մեծանուն գրողը կդառնար 78 տարեկան:
Վարպետի ծննդյան 78-րդ տարեդարձը՝ խնկարկմամբ այսօր կնշվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Ստորև ներկայացնում ենք 1993 թվականին «Ար» հեռուստաընկերությանը տված վարպետի հարցազրույցը հայկական էպոսի ու, առհասարակ, գրականության մասին: Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի պաշտոնական կայքից։
...Մեր էպոսն ինձ համար ուղղակի հայ ողջ մշակույթի գագաթն է: Հենց Փոքր Մհերի ճյուղը: Ժողովրդի, ասացողի, ասացողների մտավոր զորությունը, կարծես, չի զորել՝ ծեփելու, կերտելու, ծավալելու, ուռուցիկ դարձնելու էն գլխավորը, որ մի անգամ հանճարի միտքը կռահել է: Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն:
Ո՞վ է կարողանալու մարմնավորել էս բոլորը: Մեր մտքից, մեր տեսադաշտից խուսափող թշնամուն, մեր մտքի եզրերին երբեմն առնչվող, բայց երբեք մեր մտքից կլանվող այս վիճակն ո՞վ է մարմնավորելու: Դավիթն է ընդգծվել, Դավիթն էր անհրաժեշտ ազգային զարթոնքի մեր իրականությանը. իրական Դավիթ, իրական թշնամի, իրական հաղթանակ: Դրանով գրականության բուն էությունից հեռացավ հայ գեղարվեստա-փիլիսոփայական միտքը, չնայած, ակնհայտորեն Մհերի վիճակն էր կրկնվում՝ և՛ առանձին, նույնիսկ խոշոր, անհատականությունների, և՛ կուսակցությունների ու ողջ հայ իրականության ճակատագրերում: Եվ «Դատավարությունը» պետք է գրվեր ոչ այստեղ և ոչ այն ժամանակ, այլ հետո և Եվրոպայում. անիրական թշնամու պես մահը կգա, ուղղակի ժպտալով քեզ մեռնելու կհրավիրի իրական աղբանոցում, իսկ դու մահվան այլ պատկերացում ունեիր: Մեկ էլ Խմբապետ Շավարշն է Մհերը՝ տիտան, քաջ, ողբերգական ու ծիծաղելի: Իմը դեռ ճանապարհին է: Ձեռագիր «Մեսրոպս»՝ տղայի իմ իսկապես հանդգնությունը, վիրավորելու չափ քաշքշեցին ու դեսուդեն արին...
Ցավալիորեն ուշ հասկացա, որ չի կարելի էդքան վավերագրող լինել։ Մեղքը մի քիչ էլ միջավայրինն էր, գրաքննադատությանը և գրչեղբայրներինը, ովքեր ամենայն լրջությամբ գրում էին բաներ, որ մեր կյանքի հետ ոչ մի կապ չունեին՝ ժամանակով և տարածությամբ հեռու, հաճախ նաև մեկ անգամ արդեն գրված բաների մասին։ Ես էլ ստիպված էի հակառակ բևեռից բռնել՝ յուրաքանչյուր կնոջ մասին պետք է էնպես գրել, որպես թե մորդ մասին ես գրում։ Եվ՝ յուրաքանչյուր մարդ արդեն աբստրակցիա է, յուրաքանչյուրն արժանի է հատուկ իր վերաբերմունքին։ Ասենք, յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա, ու յուրաքանչյուրի Աստվածն ամենախոր հարգանքի է արժանի։ Կողքինիդ մեջ փնտրիր Աստծուն։
Ինձ համար դժվար է հասկանալ էն մարդկանց, ովքեր էսօրվա մասին գրում են՝ գրելով երեկվա մասին։ Նրանց միտքն ինչպե՞ս է զորում էս օրն ամայացնել, էսօրվանից վտարել, ասենք, ինձ ու քեզ, իրենք իրենց, իրենց կողքի մարդկանց, ամենքիս՝ նշանավորներիս ու հասարակներիս։
Իշխանական, բռի, տիրակալական գաղափար ես ուզում մարմնավորել՝ մարմնավորիր այսօրվա քո նախարարներից ու գողերից, քեզ մի նետիր միջնադար, այստեղ բաներ կան, որ միջնադարում չկար, իսկ միջնադարն այսօրվա մեջ չկա։
Յուրաքանչյուր անձ, ամեն մի իր սեփական իր բովանդակությունն ունի, և գրողի քո պարտականությունն է նրանից կորզել իր բովանդակությունը, բացահայտել իր բարոյականությունը։
Քո ժամանակի ծանր ճնշումը քեզ՝ մեկ և վերջին անգամ ծնվածիդ վրա, այդ սպանիչ ճնշումը գումարած թեկուզ մի եզակի գործ, ասենք, «Պղնձե հեծյալը», և գրականության մեջ երկու ելակետ ես ընդգծում, երկու սկզբունքային վերաբերմունք առ կյանքը. հովվի և հոտի, առաջնորդի և ժողովրդի, թագավորի և ժողովրդի, Աստծո և երկրի հայեցակետային գրականություն՝ մի կողմից, մյուս կողմից՝ Աստված յուրաքանչյուրիս մեջ է, բոլորիս հոգիներում ծաղիկներ կան, «Հոտն ինքդ ես», «Մենք ենք՝ մեր սարերը, դու մեր մեջ տեղ չունես», ժողովրդին չի կարելի էդքան դիմազրկել, չի կարելի ժողովրդից խլել լինելության նախաձեռնությունը, սեփական բարոյականությունից զուրկ համարել ժողովրդին և կանգնել նրա գլխին, որպես թե մարգարեի քո առաքելությամբ։ Ես էլ ասում եմ՝ եթե անբարոյական է, ինչո՛ւ չի կործանվել մինչև հիմա։ Հազար տարի, հարյուր հազար տարի մենակ է մնացել ինքը իր առաջ, ինչո՛ւ իրեն չի կերել չարիքի, քաղցկեղի պես։ Նշանակում է, որ իրեն ներդաշնակության մեջ է պահել տիեզերքի հետ։ Դեռ երեկ առաջնորդների երկրում էինք ապրում, գեներալների սրբացման, գեներալների և զորքի, առաջնորդի և ժողովրդի, կուռքերի և հասարակների երկրում, և անհրաժեշտությունն արծարծումն էր մարդ միավորի. մորդ մեջ տեսնել և՛ Թամար թագուհուն, և՛ Մարիամ Աստվածածնին։ Մեր գրականությունը կարծես վատ հովիտ չի եղել հայ կին-աղջկա համար, տես՝ ինչ խոնարհ աղջիկներ է ծաղկեցրել՝ Մակակո, Մնձուրու գրեթե ամբողջ գործը, «Պճեղ մը անուշ սիրտ», «Տիգրանուհի», «Կովկասյան էսպերանտո»...
Ամբողջատիրությանն ու դիկտատին ընդդիմադիր գրականություն մեզանում, ինչ էլ լինի, կար, որ սովետական իրականության մեջ կարողացավ գլուխգործոցներ տալ։
Տոտալիտարիզմի խարանը թող միայն մեզ վրա չդաջեն ու հարցը փակված համարեն, տոտալիտարիզմը բոլոր երկրների ու ժամանակների ցավն է, ուրեմն և՝ գրականության հավերժական նյութը։
Կողքի երկրների գրականության նկատմամբ շնորհակալության զգացում ես ունեմ, գրականություն, որ ինքնին նաև էսօրվա հեղափոխության արծարծող էր։ Մարդու ճորտաթափման, ազատության, ազգային արժանապատվության կրակը բորբոքողը։ Մեր պատանությանը, մանավանդ իմ սերնդի համար, խավարի մեջ շողք էր Արևմուտքի գրականությունը։ Նույնիսկ մեզ վրա ազդեցություն ավելի ունեցավ, քան իրենց ժողովուրդների վրա։ 300 մլնանոց տերության ժողովուրդը ծարավի էր իսկապես այլ խոսքի, այլ ձայնի, և դրսի գրականությունը եղավ հենց այդ ձայնը։ Ուրիշ հարց, որ հետո տեսար, որ դա ամենևին էլ այլ ձայն չէ, որ դա նույն քո նախնու՝ քո Չարենցի, Բակունցի և մյուս-մյուսների ձայնն է «Կիլիմանջարոյի ձյուները», «Դեպի լյառն Մասիս», «Գտիր քո կյանքը», «Տիգրանուհի»..., բայց միևնույն է՝ շնորհակալություն։
Հիմա, երբ ետ եմ նայում՝ կոսմիկական մտածողության, համատիեզերական, համերկրային, հավերժական էդ արժեքների հետ կապը նաև այստեղ չի կտրվել։ Վեհերոտ են եղել, իհարկե, ձայները։ Ասենք Պաուստովսկին, ասենք Աբիգ Ավագյանը, որ մեղմ կիսատոների գրականություն էին անում։ Այո՞։
Իրավ զորեղ ձայների լռեցումից հետո՝ Չարենցի, Բաբելի, Գորկու, լինելիք Բակունցի, էն մեծերի՝ իրական մեծերի, ովքեր հզոր արմատներով մխրճվել էին համաշխարհային գրականություն - ահա, նրանց արմատախիլ ոչնչացումից հետո, վախեցած, բայց և խիղճը չկորցրած մի գրականություն եկավ, որը դժվար էր ապրելու այսօրվա գրոտեսկային ուժի հեղինակների մեջ՝ ասենք Մարկեսի, ասենք «գուլագյան» Սոլժենիցինի։ Գրականությունն ազատությունն է. կիսազատ չեն լինում՝ ազատ են լինում կամ ստրուկ։
Այնուհանդերձ, նրանք մեր կապն էին մի այլ եզերքի հետ «Մի ուրիշ երկինք»՝ մշակույթը նաև այս անունով է կոչվել։ Հետո՝ այդքան երկար չեղավ, այսպես կոչված, գաղափարի տիրակալությունը՝ ոչ մեր, ոչ էլ ամբողջ հասարակության գլխին։ Մանավանդ իմ սերնդի համար կարող էր անուղղելի ողբերգության վերաճել, եթե մեր 15-20 տարեկանում վրա չհասներ այն բեկումը, իմպերիական մտածողության այն ջախջախումը մի, թվում է, խեղկատակի իսկապես հերոսական հեղափոխությամբ, որ էր Խրուշչևը... Ստալինյան բանտերի դռները բացեց, փորձեց մգլած այս հոգիներն ու տարածքներն օդափոխել, չոր քամի անցկացնել մեր բոլորի ու ամեն ինչի վրայով։ Եթե այսօր մեզանում արժեքավոր որևէ բան կա՝ առաջացել ու զորացել է այն օրերի թարմ շնչից։
Հետո արդեն լավ գրականություն ունենալու պայմանները կային գոնե 56-ից հետո։ Այն պայմանները, որոնց մեջ կարելի էր ստեղծել կայուն արժեքներ։ Եթե Հայաստանում չի ստեղծվել կամ քիչ է ստեղծվել՝ մեղքը հայրենիքի կիսագրագետ, կիսաքաջ, ծույլ որդիներինս է։ Կարծես թաքուն երդում կար, թե իմպերիայի համար չպիտի աշխատենք։ Սա վիճելի հարց է՝ տերերի համար լա՞վ աշխատել, թե՞ վատ։ Տերության մեջ պետք է լավ աշխատել, քանի որ վատ աշխատելով, վատ ստեղծելով փչացնում ես նախ քեզ։ Անվստահելի կամուրջ կապելուց առաջ քեզ ես փչացնում։ Քեզանից անբարո մի գոյություն է առաջանում, որը վաղվա ազատության պայմաններում նույն անբարոն է լինելու ինքը՝ իր, իր երկրի, իր որդիների առաջ։
Գրականություն ստեղծելու հնարավորությունն, ի վերջո, կար ավելի, քան եղել էր 2000-ամյա մեր պատմության ողջ ընթացքում, որովհետև, եթե պետականությունից զուրկ էինք, այդուհանդերձ մշակութային ինքնավարություն ունեինք։ Շատ տեղերում նույնիսկ կենտրոնն էր խրախուսում ազգային արժեքների ստեղծումը տեղերում։ Շատ դեպքերում նույնիսկ կենտրոնի դրած չափանիշները չէինք ապահովում։ Եթե ասեմ, որ իմոնք այստեղ՝ յուրայիններս, Մարտիրոս Սարյանին էին խժռում՝ մեղադրելով մինչև իսկ գործընկերակերության մեջ. իբր պետության հովանավորյալներից էր և «ուտում էր» գործընկերներին՝ իրենից ավելի տաղանդավորներին, որպես թե հայ գեղարվեստական միտքը նրանից ավելի պայծառ ճառագումն է ունեցել... Բայց, եթե ասեմ, որ Սարյանի պաշտպանությունը ստանձնեց Մոսկվան, հանձին Իլյա Էրենբուրգի, ինչպես նաև հիանալի Կալենցի պաշտպանությունը, հավատա, որ այդպես է։ Մինասին մենք վատ ընդունեցինք։ «Կենտրոնի» օժանդակությունը չլիներ՝ նրան էլ կհարթեցնեինք մեր միջակության քանոնով։ Մի քիչ հայացքդ բարձրացրու, Բաքվի վրայով անցիր գնա Միջին Ասիա՝ Այթմատովը Մոսկվայի կռած-կոփածն է, ամբողջ Միության մեջ հայացքդ պտտիր և տես, որ շատ դեպքերում իմպերիայի տերերը՝ ստուգապես իմանալով, որ փլուզումը գալու է գավառի դիմազրկումից, չափազանց կենտրոնացումից, իշխանական ինքնավարությունները փոխում էին կարող ենք ասել՝ նենգափոխում էին մշակութային, և ոչ միայն մշակութային, ինքնավարությամբ։ Եվ տեղական գործիչներիս համար եկել էր 2000 տարվա մեջ եզակի մի ժամանակ, երբ կարող էինք ստեղծել այն արժեքները, որ այսօր սփյուռքից մինչև այստեղ մեր դարակներում մի 15 կինոժապավենի, մի 15-20 հատոր բանաստեղծության ու պատմվածքի ընտրանի կլինեին։ Չունենք, քիչ ենք աշխատել։ Ավաղ, մանավանդ որ մեր նոր տերերը չգիտեմ՝ լրագրողներիդ տերերն ովքեր են, գրողներիս տերերը՝ կոշկակարներն ու նավթավաճառները, երբեք մեզ համար չեն ստեղծի լուրջ պայմաններ, ինչին գրականության պես լուրջ մի գործն է արժանի։ Իսկ Մանթաշովի ժամանակները շատ են հեռու։
Պետությունը քեզ երեք ֆիլմի հնարավորություն տվել էր։ Հասցնեիր՝ կարող էիր յոթն անել, ազգային կերպարդ յոթով ու տասնյոթով պարտադրել աշխարհին ու Միությանը։ Էն ողորմելիները, որ հիմա գոյություն են քարշ տալիս, իրենց կերած հացը մինչև անգամ չեն արդարացրել։ Դրա համար ո՞ւմ մեղադրեմ. պետությա՞նը, թե՞ իրենց։ Թող գոնե արհեստավարժ լինեին՝ անեին, կարգին մարդ լինեին՝ անեին։ Երբ ուղարկում էին կենտրոն՝ սովորելու, ռուսները յուրայիններին կռում-կոփում էին, գավառից գնացածներին՝ ո՞չ։ Ազգայինի, քոնի ծարավն ունենայիր՝ ինքդ հագեցնեիր քո ծարավը՝ կռանված-կոփված վերադառնայիր, գոնե՝ արհեստավարժ...
Է, անցած ըլլա...
Էս ամեն ինչից հետո, որպես ընթերցող, որպես մարդ, կարոտ եմ մաքուր, անհավակնոտ, պարապ գեղարվեստական տեքստերի՝ հրապարակախոսական էս հիստերիայից, էս «խոհերից», էս «վերլուծություններից» ազատ շարադրանքների։ Որ էսքան կրքերից հետո մի սիրուն բնանկար գծվեր՝ գետի կամ դաշտի նկարագրություն, որ վերադարձ լիներ դեպի դասական պատմվածքի հունը։
Հակասո՞ւմ եմ ինձ։ Ըստ երևույթին, տարերքս քո նշած կետգծային պատումն է։ Իհարկե, մեծամտություն է, որ ես պունկտիրն ինձ եմ վերապահում, իսկ ուրիշներից սպասում եմ ահա խաղաղ պատումներ։ Բայց իմ էությամբ ես հենց կետգծային, պունկտիրային եմ, և խաղաղ շարադրանքն, իհարկե, ուրիշներից էի սպասելու։ Տևականորեն ես ինձ եմ մղում դեպի խաղաղ պատումի հունը, և իմ մեջ թերևս որևէ բան բեկվում, կործանվում է իմ տարերքը։ Ես գիտեմ, որ հիմա ավանգարդի, բեկումնային ժամանակների, գերռեալիստական իրականության մշակույթի մասին կհարցնես։ Ասենք՝ Սալվադոր Դալի և ոչ Մարտիրոս Սարյան։ Այո, Դալին հմայում է, դիվային հմայք ունի՝ «Ես էլ եմ ուզում Դալի լինել»։ Բայց Խորենացուց մինչև Աբովյան ու Չարենց՝ ողջ հայ մշակույթը, նույնիսկ հայի իմ ավանգարդը եթե կա այդպիսին՝ իր ճարտարապետությամբ, նկարչությամբ, բանաստեղծությամբ, արձակ շարադրանքով, կիրառական կոչված արվեստով, մի բան է փաստում. մենք, մեր մշակույթը մի քիչ այլ բնույթ ունի, քան քայքայումն արտացոլող ու քայքայումն արծարծող արվեստը։ Քո մշակութային գագաթները, խոշոր իրողությունները հարադրելով Թումանյան, Կոմիտաս, Սարյան, Խաչատրյան, Չարենց, Սարոյան, Ալան Հովհաննես... վստահանում ես ասել, թե իմոնք այլ կոչում ու այլ ուղղվածություն ունեն, Թորամանյանի խոսքով՝ անդորրող են, հանգստացնող, հայեցության տանող։ Որպես կործանված հայրենիքի զավակներ, նրանք գրականության, մշակույթի մեջ ստեղծում են այն, ինչ որ պետք է իրականության մեջ լիներ։ Մի ուրիշ անգամ, հնարավոր է, որ ասեմ՝ գուրգուրոտ, մայրական վերաբերմունք կա մեր մշակույթի մեջ առ իրականությունը։
Լավ արձակի կարողություն մեկի մեջ տեսնում եմ։ Լևոն Խեչոյանն է։ Մարմնական տվյալները նույնպես լավ էին, մարմինը ֆիզիկապես ինձ դուր եկավ. կարծես պինդ և քաջ տղա է։
Ինձ մի հարցրեք իմ ազդեցությունների մասին։ Չեմ ուզում այդ մասին խոսել։ Սովորաբար գնահատում եմ տարբերությունների համար և ոչ թե նմանությունների։ Ում շարադրանքն ուզում է լինի՝ 15 տարեկան մի աղջկա, թե որևէ դափնեկրի, որպես աշակերտ եմ նստում տեքստերի առաջ։ Տեսնեմ ի՞նչ են ինձ սովորեցնելու։ Ինձ համար թանկ է ուսուցչի նրանց ահա այդ վիճակը։
Հիշո՞ւմ ես, կարծեմ դու էիր, հեռախոսով հարցրիր, թե 20-րդ դարի ինչ գործ եմ առանձնացնում հայ գրականության մեջ։ Դարը ետթումանյանական ժամանակներից ենք սկսում։ «Խմբապետ Շավարշը»՝ ասացի։ Խմբապետ Շավարշն է այսօր մեր հոգիներում և մեր առջև։ «Շավարշից» հետո մեզանում ստեղծվե՞լ է այն գրականությունը, որի բեմականացված տարբերակն այսօրվա մեր երկիրն ու քաղաքն է։ Իրեն հիշելու առիթ դարձյալ Շուկշինն է տալիս։ Ասում ես՝ ինչո՞ւ Շուկշինը։ Չգիտեմ։ Միասնական հայրենիքի գրականություն էր, և հարազատություն, կարծես թե, կա, գոյացել է, չնայած, կարող է պատահել, ես արաբներին ավելի մոտ զգամ։ Բայց 200 տարվա այս ընթացքում առաջացել էր մի բան, որ շատ էլ հարազատ չէր, բայց նաև խորթ չէր, առավել ևս՝ թշնամի։
Ահա, շուկշինյան փրկված պատկերներն են աչքիս առաջ գալիս։ Քաջ տղերք էին նույն Շուկշինը, նույն Վասիլի Բելովը, Բիտովը, Ռասպուտինը, Օկուջավան, Աստաֆևը, նորից Աստաֆևը, ուրիշ անուններ էլ կասեմ. ուկրաինացիներից՝ Տյուտյուննիկ, վրացիներից՝ Դումբաձե։ Վերջերս անընդհատ հիշում եմ Շուկշինի մի պատմվածքը՝ «Հավատում եմ»։ Գավառական հարբեցող հավատաքննիչը կասկածելի տերտերներին պատին է դեմ արել՝ դու սոցիալիզմին հավատո՞ւմ ես, Աստծուն հավատո՞ւմ ես։ Նա էլ ռուս մարդու իր էությամբ՝ սոցիալիզմն էլ է իմ մեջ, կոմունիզմն էլ, Աստված էլ, շնությունն էլ, կամ՝ ոչ մեկն էլ իմ մեջ չի, ես պիտի կքապար տամ, պիտի հարբեմ, պիտի փորսուղի ճարպ խմեմ, որովհետև ես ես եմ, ես կամ։
Քո հայ գրողը, Դեմիրճյանի «Հայը» փորձից բացի, կարողացե՞լ է այնքան խտացնել անհատականությունը, որ այսօրվա Երևանը մեզ գրականության պատկերասրահ թվար։ Իմոնք վեհերոտ են եղել... Էդ մի կողմ։ Գրական ասպարեզն ամբողջությամբ լցրինք հիմար, երկրորդական վեճերով։ Տգեղ էր, անազատների խոսք էր։ Իրար օգնելով պիտի շատացնեինք ու բարձրացնեինք մեր գրականությունը, կինոն, որ վերջապես մեկը կարողանար դառնալ բոլորի խոսքը, ինչպես որ Թումանյանը դարձավ ժողովրդի խոսքը։ Բայց դրա համար պիտի գոնե բաց ու անկեղծ լինեինք։ ...Բանաստեղծների մեջ հիմա հաճախ տեսնում եմ և՛ անկեղծություն, և՛ զգացմունք, և՛ քաջություն։ Հրաչ Սարուխանը, որ երեկվա պատանին է, նորերի մոտ արդեն կաղապարված ու գրքային է թվում, նորերն այնքան են նոր։
Իմ սերունդը, ես այսօր ստեղծվող գրականության տեքստից արդեն դուրս ենք ընկնում, արդեն լուսանցք ենք ընկնում։ Եվ մեր անձնական վիրավորանքը հաղթահարելով՝ նորերի վրա պիտի գուրգուրանք։ Ես կարծես կարողանում եմ նկատել ու ուրախանալ «իմ արձակի» նոր նշույլներով։ Երեկվա, ցավալիորեն արդեն երեկվա պոետներից նույն ջանքն եմ պահանջում։
Բնությունից հակված եմ եղել դեպի արձակ շարադրանքը, և նույնիսկ բանաստեղծության կուռքերիս՝ Թումանյան, Իսահակյան, Չարենց, գործի մեջ գնահատելին նրանց պոեզիայի վիպայնությունն եմ համարում։ Մի անգամ նույնիսկ վրաս ծիծաղեցին, երբ ասացի, թե մարմնավորյալ էպիզմը ինձ համար «Խմբապետ Շավարշն» է։ Աբովյան՝ դարձյալ բանաստեղծ։ Իրական արձակ, կարծես թե, չունենք, և մարդ ակամա մտածում է, թե գոնե արձակը հայերենի տարերքը չէ։ Այո՞։ Բայց իմ ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք։ Կարդացողն ինքն է «նյութականացնելու» քո ասելիքի գլխավորը։ Իրական արձակը դա է։ Թե չէ՝ մեր Ա. Ա.-ի արձակը։ Բոլոր պարբերությունները հիանալիորեն գլխավորի մասին են, բայց կառույց չկա՝ և ամբողջը գլխավորի մասին չէ։ Ճիշտ ես, նրա էսինչ անուրանալի շարքը չի կարելի ուրանալ, դրանք մեր ամենակայուն հաջողությունն են։ Բայց Շուկշինի «վիրավորանքը» տես. երեխայի թաթիկը բռնած գնաց խանութ, վիրավորեցին, ետ եկավ, և ընթերցողդ ուզում է վիրավորվածի հետ կախվել։ Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։ Մեր «Գրական թերթը» մի ժամանակ բանավեճի պես մի բան սկսեց և չկարողացավ ծավալվել, չնպաստեցինք. կատարել ժանրը, ժանրի պահանջները բավարարել։ Ետ նայիր, հայ գրականության մեջ քանի՞ վեպ ունես, որ բավարարում է ժանրի պահանջները։ Ես միայն «Գևորգ Մարզպետունի» եմ հիշում։ Բայց տես, թե ինչ է արել Դերենիկ Դեմիրճյանը՝ շողշողուն «Քաջ Նազարի» հեղինակը «Վարդանանքում». այն է արել, որ... ֆրանսիացիները բռնեցին ու կրճատված, հավաքված տարբերակով հրատարակեցին պատանության տարիների իմ այդ պաշտամունքը, այլ խոսքով՝ նորից գրեցին։ Էլ չեմ խոսում մյուսներիս ու մյուսներիս մասին։ Էնպես դնում ու քշում ենք՝ խոհերով, հանդգնությամբ... Էդպես չի։ Չի կարելի։ Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես։ Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր։ Տիգրան Մանսուրյանից սովորիր, երաժիշտներից, Արամ Խաչատրյանից սովորիր, նկարիչներից՝ մեծ Սարյանից սովորիր, տես, ինչպես է պաուզա անում, կարմիրի համար կապույտը ինչպես է պաուզա դառնում... Չգիտեմ, ես էսօր կարոտ եմ հենց մաքուր, բնության միջով շարժվող առարկայի։ Դա պատմվածքը պիտի լիներ։
Եվ ինչքան գեղեցիկ է Կամյուի «Օտարականը». առարկայի շարժումը տարածության միջով։ Էկզիստենցի մասին բառ չկա, բայց քամվածքն էկզիստենցն է։ Եվ հիմա կամերային «Անկումը» նայիր. բոլոր խոհերը՝ փիլիսոփայություն, ամեն մի խոսքը՝ վերլուծումն... խցած, խցած, շարժում չկա, չեմ կարողանում կարդալ, չեմ կարողանում հաղթահարել. գործը դատապարտվածության մասին էր լինելու, գործն ինքն է դատապարտվում։
Զորյանի արձակն է ինձ դուր գալիս՝ «Խնձորի այգին», «Պատերազմը»... Եթե ասեմ, որ մեր արձակի լավագույն երկը «Խնձորի այգին» է, նաև «Ղաչաղանը» և էլի մի 5-6 գործ, որ երևի շատ քչերդ եք նկատել։ Առհասարակ մեր մտավորականության մի շատ զգալի մասը հայ մշակույթից օտարացված էր. երեկ մոսկվահպատակ էր, այսօր մի այլահպատակ է, վաղը մի ուրիշհպատակ կդառնա։ Դու նրան ընթացքի մեջ տես ու տես նրա վաղվա դարձը դեպի իր մայրը, որ է Հայաստանը, և նրա ագրեսիան դու տես։ Էստեղ թանկ բան չկա նրա համար։ Նա հրով ու սրով է գալու, Նարեկացի ու խաչքար է ասելու, բայց սրբություն չունի այստեղ, որպես թե մեծ գաղափարներով, բայց միայն պրովինցիալի մեծ ախորժակով է գալու «մայրաքաղաքի» վրա, և բնիկներդ ձեզ վտարված եք գտնելու ձեր իսկ երկրում։ Քանիսի ուշադրությունն եմ հրավիրել Բակունցի «Պրովինցիայի մայրամուտի» վրա. ի՜նչ այժմեական, ի՜նչ ճշմարիտ կինոնկար կլիներ։ Մեր ժամանակի մեծագույն գործն է՝ մարդու օտարումն իր երկրից։ Քաղաքակրթության անունով եկան, արևելյան քո կավի դղյակը, որ էիր դու, փլեցին, քեզ քո երկրից դուրս քշեցին, շորերդ քաղաքի գլխին մի տեղ թողիր ու վերացար։ Այսօրվա իմ վիճակն է։ Դարձյալ Մհեր, այո՞։ Գուցե թե պատահի՝ մոսկովյան մի հրեա օտարացման այս թեման ձեռին գա, ինձ էլ խորհրդատու վերցնի ու... Բայց «Պրովինցիան» այստեղ էր, չէ՞, արդեն քառասուն տարի այստեղ էր, իր բացողին ու ծավալողին էր սպասում. դու ո՞ւր էիր, ինչո՞վ էիր զբաղված, ուրի՞շն է ներկայացնելու քո վիճակը քո երկրում։
Գրի առավ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Ար», 15.06.1993թ.
© 1958 - 2013, Հրանտ Մաթևոսյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Իրադարձային 17:20 • 06/05 Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Երևանի Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ ընկնելու լուրին։
-
Իրադարձային 09:18 • 06/05 Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Այսօր նա հայտարարել է, որ սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում:
-
Իրադարձային 11:01 • 06/05 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան (տեսանյութ) «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում:
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Իրավունք 09:21 • 06/05 ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը դաշնային որոնման տվյալների բազայում ավելացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Աավկովի մասին տեղեկությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է kommersant.ru-ն:
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Սպորտ
-
19:25 • 06.05.24 Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում