Աղջիկը լռության նոպայի մեջ կգցի քաղաքը. ոստիկաններին խնդրում ենք չմիջամտել
Խորը հաղորդությունն ամենևին էլ լցված չէ բառերով ու ձայներով, մանավանդ, որ բոլոր բառերն արդեն հետապնդված ու հալածված են։ Եթե կարողանայինք մի պահ անջատել քաղաքի ձայնը, խլացնել նրա ինտերաղմուկը, միգուցե այն իր պատկերաշարով ավելի ընկալելի ու սիրելի լիներ մեզ։ Կամ՝ հեռացնեինք բոլոր խրոխտ խոսողների աուդիո–ուղերձները և ուղիղ նայեինք նրանց համր կադրերին. համա թե թամաշա կլիներ՝ աչքերի խաղը, ժեստերի լեզուն, ծեքծեքուն բերանի պլաստիկան։ Ձայները տեղով մեկ փորձություն են և չարժեն պատկերի մի մանրամասն անգամ հենց միայն նրա համար, որ խանգարում են հասնել ամենաերանավետ եզերքին՝ լռությանը։ Իսկ քաղաքը ծորացող խզզոցի ու փսլինքի մեջ չկորցնելու համար հաստատ մի մեծ ու հզոր լռության ակցիա է պետք.
Ի գիտություն բոլոր ոստիկանների՝
Եթե քաղաքի վրա բարձրացած, պարաններով կապկպված մի աղջիկ տեսնեք, նրան փրկելու, առավել ևս քաշքշելու փորձեր չանեք։ Հիշեք, որ աղջիկը լուռ է լինելու մինչև վերջ և չի պատասխանելու անգամ խաչաձև հարցերի։
Քաղաքն այդ օրն, ի վերջո, լռություն է լսելու՝ մնջախաղի աղջիկ Նարե Հայկազյանի կատարմամբ, և այդ գաղափարն անձամբ ժամանեց, գիտե՞ք, հենց այս զրույցի ամենախոսքաշատ ժամին։
–Նարե, բառերից զզվեցինք արդեն։ Ինձ թվում է՝ գալիս է իսկական Ձեր ժամանակը՝ ժեստերով, լուռ շփվելու ճիշտ ժամանակը։
–Հա՞, իսկապե՞ս։ Ավելի լավ։ Մանավանդ, որ անձնական որևէ հաստատուն բան չեմ ստեղծել մինչև հիմա։ Ամեն բան եղել է անանձնական, հավատացեք։
–Այ, եթե փորձենք անջատել մեր իշխանավորների ձայնն ու նայել նրանց պատկերներին, ի՞նչ մնջախաղ կտեսնենք, ինչպե՞ս են նրանք խաղում։
–Վայ, միանգամից ճակատային հարց տվեցիք։ Այնտեղ խաղ չկա, հասկանո՞ւմ եք։ Խաղն ունի սկիզբ, կուլմինացիա և ավարտ։ Եվ մի շահագրգռության պահ էլ ունի՝ լինել։ Եվ կարևոր չէ, թե դու ինչ ռակուրսի մեջ ես։ Կարևորը՝ ներկա լինես։ Ես նրանց նայելիս իմ ներկայությունը չեմ զգում։ Մի տեսակ, կատարողական, պարտադիր խաղ է ստացվում. Ոչ կանոններ կան, ոչ ձեռնոց է նետվում, ոչ էլ որևէ շահագրգռություն կա ընդհանրապես։
–Օրինակ, պետության առաջին դեմքերի լուռ խաղը՝ ժեստերը, դիմախաղը, ի՞նչ ուղերձ ունեն։
–Դա մի հարատև սյուժետային կոնցեպտ է։ Պետք է շատ ուշադիր հետևել և հասկանալ, թե ուր է տանում։ Չնայած՝ ասեմ անկեղծ. հիմա ես ապաքաղաքական եմ։ Այստեղ շատ եմ բախումներ ունեցել։
–Չեմ կարծում, թե սա քաղաքական հարց է։ Ես Ձեզ մաքուր մասնագիտական հարց ուղղեցի. նրանց ժեստերից Դուք ավելի լավ կզգաք, թե իրականում ինչ կա խաղի խորքում։
–Ինքս երբ դիտում եմ որևէ բան՝ կերպարը կամ սիրում եմ, կամ՝ չեմ սիրում, ընդունում եմ, կամ՝ չեմ ընդունում։ Ձեր ասած թատրոնի անունը ես չգիտեմ, մանավանդ, որ անավարտ է այն, ինչ տեսնում եմ։ Բայց, ամեն դեպքում, իմ նախընտրած գործը չէ դա։ Իսկ ընդհանրապես, պետք է կերպարին հավատալ՝ նրա աչքերին։ Կարևոր է հավատալը։
–Տպավորություն է, որ այստեղ միայն բառերն են բանում։ Ամենաժիրը նրանք են։
–Ես հիշեցի, որ բոխչես հավաքած, թավջութակով առաջին անգամ ինստիտուտ դիմեցի։ Բոլոր առարկաներից 5 ստացա, բայց մարքսիզմ-լենինիզմից կտրեցին։ Եվ ես բարձրացա բողոքելու ռեկտորի մոտ, և ռեկտորն ինձ ասաց՝ «Մեզ ապոլիտիկ դերասաններ պետք չեն»։ Այդ օրը ես իմ կոչումն ստացա։ Ինձ համար քաղաքագիտությունը միշտ էլ ծուռ գիտություն է եղել։
–Չէ, այս գաղափարը սպառնում է սևեռուն դառնալ, և ես պիտի շարունակեմ. կներեք՝ իսկ եթե փորձենք քաղաքի ձայնն անջատել, զուտ պատկերաշարով ի՞նչ կերևա։
– Հիմա եթե քաղաքի ձայնն անջատես, ավելի մեծ դժգոհություն կլսես։ Պարապություն, անհուսություն կա քաղաքում։ Առաջ գոնե օպերայի կենտրոնում աղունիկներ կային, կարապի լճում՝ կարապներ, քեզ հետ ապրող, շնչող կենդանիներ, նրանց կարելի էր լսել։
–Միշտ ցանկացել եմ հասկանալ, օրինակ, Չապլինը ավելի շատ կինո՞ է, թե՞ թատրոն, մնջախաղ։ Բայց այսօր արդեն ժանրերը, ֆորմաներն այնքան տարրալուծվեցին, որ այդ հարցն անհեթեթ դարձավ։ Բայց, ամեն դեպքում, լռությունը համ կինո, համ թատրոն չէ՞։ Եվ միգուցե հենց այդ պատճառո՞վ է սկսվել համր ֆիլմերի բումը։
–Լռության աշխարհը միշտ իմ տարերքն է եղել։ Իմ ծննդից սկսած՝ ես այդ աչքերով եմ աշխարհին նայել։ Ինձ համար ձայնը միշտ կարևոր է խոսքից։ Իսկ ժեստի աշխարհը միշտ կգնա ինձ հետ։ Նկարն էլ է նույնը. Նրանք մտնում են լուռ կոնցեպտի մեջ։
Իմ կարծիքով, կարևոր են ոչ թե գաղափարները, այլ կարիք ներկայացնելը։ Ես չեմ սիրում գաղափար խաղալ։ Դա գաղափար է այն ժամանակ, երբ դրվում է տեսակի պաշտպանության խնդիր, որպեսզի տեսակները տարանջատվեն։ Ա՛յ, դրա համար, երբ Դուք ասում եք՝ ձայներն անջատենք, ես մոտավորապես հասկանում եմ, որ Դուք խոսում եք միատեսակ և բազմատեսակ աշխարհների մասին։ Վախենում եմ Ձեզնից արդեն, Վարդ։
–Դա օրինաչափ է. ես էլ Ձեզնից եմ վախենում, երբ բեմի վրա եք՝ աշխատանքի մեջ։
–Ես հիմա ինձ բռնեցի. ես իմպրովիզի սիրահար եմ, չէ՞։ Սիրահարը քիչ է, խելագար եմ։ Ես էլ կարող եմ ինձ բաներ թույլ տալ, որ բոլոր կանոններից դուրս է։ Դրա համար ինձ էքստազիստ կարող էին ասել։ Ստեղծագործող մարդը պետք է ազատ տարածքում մնա։ Միշտ։
–Իսկ մենք ի՞նչ ենք արել միշտ. ոհմակով լցվել ենք կրեատիվ, վառ մարդու վրա և չենք հանգստացել, մինչև նրա արյունը չտեսնենք, նրան չհասցնենք մահվան դուռը։ Առանձնապես չեք շեշտում, բայց ինչպես հասկանում եմ՝ հենց դա է Ձեզ դուրս հանել երկրից։
–Լավ էլ ասացիք։ Այո։ Հենց այդպես էլ եղել է։ Եվ դա ընդամենը մի պատմություն չէր։ Նրանք ամենուր են։ Պանտոմը, միմը՝ ազատ թռչուն է։ Եթե նրանց կենտրոնացնում ես, նրանք մեռնում են։ Մարսել Մարսոն մինչև իր կյանքի վերջը իր երազած թիթեռին բռնում էր։ Ո՞վ է տարիք սահմանել։ Այստեղ, փաստորեն, երբ ազատ խոսում ու մտածում ես, պարզվում է՝ լավ չէ։ Չես մարսում։ Բայց գիտե՞ք, դա միայն Հայաստանում չէ։ Ազատ ստեղծագործողի խնդիրը մեծ խնդիր է։ Ինչ արվել է այնտեղ, ես կուզեի այստեղ արվեր։ Մեծամտության նոտա չկա, ուղղակի պետք է այստեղ արտահայտվեի։ Ու սա իմ մասին չէ։ Ընդհանրապես, իմ արվեստն իմ մասին չէ։
–Երբ մարդը խփվում, արյունոտվում է, ազատությո՞ւն է կորցնում, թե՞ ավելի է պնդանում ու կարծրանում, ավելի հաստատուն է դառնում իր դիրքերում։
–Սովորաբար հերոսանում ես ինքնազոհողությամբ։ Բայց ես կուզեի, որ զոհեր չլինեն։ Ընդհանրապես, ազատության ցանկացած տենչ զոհեր է պահանջում։ Ու հիմա ես Ձեզ եմ հարցնելու՝ ասացեք ինձ, ի՞նչ է ազատությունը։
–Ազատությունն, իհարկե, վերևում է՝ երկնքում։ Բայց երկրի վրա ազատությունը երևի այն է, երբ ինքդ քեզնից էլ չես ամաչում։
–Բայց Դուք Ձեր չամաչելով չպիտի կոխոտեք ուրիշի սահմանները։
–Անշուշտ։ Բայց հիմա Դուք ամաչո՞ւմ եք Ձեզնից։ Ուզում եմ հասկանալ՝ ազա՞տ եք։
–Ոչ։ Ես չեմ ամաչում ինձնից։ Ես բեմի մարդ եմ և հանգիստ կարող եմ ինքս ինձ ծաղրել։ Մտնում ես իմպրովիզի մեջ ու չգիտես, թե ինչպես դուրս կգաս այդտեղից։ Իսկ այնտեղ միայն գեղեցիկ մնալու համար չես մտնում։ Այդ պահին ամեն ինչ կարող է պատահել քեզ հետ։ Բայց մի բան հաստատ է՝ եթե լավը պաշտպանված է պուճուր անկյուններով, այդ գունդը կարող է մեծանալ։
–Այո, հենց պուճուր անկյուններում են կայանում աշխարհի մեծ ու լավ բաները։ Բայց հենց գալիս մտնում է մեծ հրապարակ՝ մեյդան, տեղում ապականվում է։ Ճիշտն ասած, ես այսօր վախենում եմ, որ Հրանտ Մաթևոսյան սիրելը մոդա է դարձել։ Դա նշանակում է զանգվածային հարձակում Մաթևոսյանի գրի վրա։ Կարող են հոշոտել, չէ՞։
–Դուք հակազդող բան եք ասում։ Եթե մի բան ապականվելու է, թող ապականվի։ Նայեք, ֆիլմեր եմ նայում՝ սիրուն, գժական պատկերներով։ Ապշում եմ, որ այդպես գեղեցիկ կարող են ամեն բան մատուցել։ Մեկ էլ տեսնում եմ, որ այդ գեղեցկության տակ մի հատ սիստեմ կա՝ դանակային սիստեմ, որ ձայնը լսվում է՝ դըխկ, դըխկ։ Բոլորս կանչված ենք ռոբոտիզմի, ծես է ամեն ինչ ու այդ ծիսակատարության մեջ ապրում ու մեռնում ենք կատարելով։ Հավերն էլ են նույն սիստեմի մեջ, մարդիկ էլ, բոլորն էլ...
–Լավ, Դուք գնացիք Ամերիկա։ Կարո՞ղ եք երկու բառով ասել՝ ի՞նչ է Ամերիկան։
–Օրենքի երկիր, որը հնարավորություն է տալիս քեզ գտնելու։ Եթե դու աշխատող մարդ ես, Ամերիկան քեզ կընդունի գրկաբաց։
–Դուք գնացիք այնտեղ Ձեր լուռ արվեստով. լեզվական խոչընդոտներ չկային և պիտի որ կարողանայիք մասնագիտական դաշտում Ձեզ գտնեիք։ Բայց ինչքան լսեցինք՝ կոճակ, կար, շոր–մոր։ Ինչո՞ւ։
–Էդ կոճակ–կարն իմ նախաձեռնությունն էր, որովհետև ուզեցի լինել ինձ հպատակ, իմ զգեստների աշխարհում։ Կարել չգիտեի՝ սովորեցի և որոշեցի իրացնել սեփական երևակայությունս, ինչի համար շատ ուրախ եմ և ինչն այստեղ չէի անի։ Հետո հնարավորություն ունեցա իմ կոճակավորված երևակայությունը հանել բեմ՝ շոուներ անել։ Մարդիկ գնեցին և կրեցին իմ զգեստները։ Բայց թողեցի, որովհետև դա չէ իմ գործը։ Իմ հաղթանակն այն էր, որ ես իմ կտավներն սկսեցի սարքել, ցուցահանդեսներ անել. տեղյակ եք երևի։ Հորիցս եկած՝ գենիս մեջ կար նկարը, քանդակը։ Կարևորը, որ հոգևոր քաղցի մեջ չեմ եղել։ Իսկ մնջախաղ՝ միշտ անում եմ, երբ տեսնում եմ, որ հասունացել է մեջս որևէ փոքրիկ էտյուդ։
––Ասացեք ինձ խնդրեմ՝ Ամերիկայի և Հայաստանի հասարակական թատրոնը. երբ նայում ես այդ հասարակությանն ու մեզ, նրանց լուռ թատրոնը շա՞տ է մեզնից տարբեր։
–Գիտե՞ք, նրանց խենթերը իսկական, լավ խենթեր են։ Իսկ մերոնք այդ խենթության իմաստը լավ չեն հասկացել։ Սահմաններն էլ են տարբեր։
–Երբ դրսերից վերադառնում եք Ձեր մնջախաղի թատրոն, այն շա՞տ է դուրս թվում մշակութային այսօրվա համատեքստից։
–Մնջախաղի թատրոնում չեմ նայել և ոչ մի ներկայացում։
–Ինչո՞ւ չեք նայել։ Ձեզ հետաքրքիր չէ՞։
–Գիտե՞ք, չեմ էլ հրավիրվել։ Թե չէ սիրով կգնայի։ Իմ սիրտը, հաստատ, խռոված չէ։
–Տոմս գնեք և գնացեք՝ որպես հանդիսատես։
–Չգիտեմ էլ, թե որտեղ են նրանք հիմա, ներկայացում կա՞, թե՞ չկա։ Բայց անպայման կգնամ։ Եկել եմ հենց ներկայացումներ դիտելու։ Ի դեպ, գնացի Գյումրի, նայեցի ներկայացումներ։ Հրաշալի երիտասարդություն տեսա այնտեղ։ Մշակութային այդ իզոլացված տարածքում թատերական հրաշալի մթնոլորտ կա։ Հասարակությունը վազելով ներկայացումների է գնում։ Էլի փշաքաղվեցի, որ խոսեցի։
–Իմ համեստ կարծիքով, ժամանակակից արվեստը, ընդհանրապես, ակցիաներ պետք է անի, տարբեր արվեստների միքսեր պետք է ունենա, շատ ֆորմուլաներ պետք է խառնի իրար։ Ցավոք, ես չեմ տեսնում այդպիսի զարգացումներ։
–Եթե անտարբեր ես և ֆիքսված ընչաքաղցության վրա, նման բաները կայանալ չեն կարող։ Եվ դա վախկոտություն է։ Առհասարակ, փողոցից է սկսվում կենդանի շփումը։ Տները մեզ տրված են միայն ապահով քնելու համար։
–Երևանում տեսնո՞ւմ եք քաղաքային և քաղաքակրթական ընդգծված տարածքներ։
–Այո, ահագին նոր դիսցիպլիններ են մտել, կարճացել, արագացել է շատ բան։ Բաներ կան, որ գովելի են։ Բայց ընդհանուր՝ ինչ-որ քնաբեր կա։
–Ես էլ եմ զարմանում, որ էներգիայով լցված ժողովուրդը շատ դանդաղ է շարժվում։ Զարմանալի դանդաղ տեմպ կա երկրում։ Մենք դեռ դինամիկ հասարակություն չենք. դանդաղ ենք մտածում։ Ժամանակի 24-ժամյա բյուջեն մեզ համար փող չէ։
–Դե, որ մտածում ես և մտածածդ չի իրագործվում, փտախտի, դեֆորմացիայի է ենթարկվում։ Շատ տաղանդավոր մարդիկ կային, որ այսօր լճացել են։ Որովհետև ժամանակին իրենց ասելիքը տեղ չեն հասցրել։ Ամեն ինչ տրվում է, որ փոխանցես։ Այդպես չէ՞։ Դե, ասեք Ձեր կարծիքը։
–Ես հիմնականում տալիս եմ հարցեր, որոնց պատասխանը չգիտեմ։
–Դուք չեք փոխարինի ինձ, ես չեմ փոխարինի Ձեզ։ Սա է, երևի, ճշմարտությունը։
–Ինձ թվում է՝ այսօր երկրում բաշարողների կաստա կա, հենց այդպես՝ բաշարողների, ովքեր ապրում ու գործում են բոլոր տարածքներում։ Որ դուռը բացում ես՝ նրանք են։ Եվ հատկապես մշակութային տարածքներ են նրանք լցված։ Եվ այնքան հիմնավոր են այնտեղ նստել։ Միշտ ուզում եմ իմանալ՝ Հայաստանո՞ւմ է այս խնդիրն այսպես, թե՞ դրսում էլ՝ ավանգարդում նրանք են։
–Դա ամենուր է։ Իսկ հայերն ամենուր են այդ կոալիցիաներն ստեղծում։ Մարդը եթե չգտնի իր ներքին ազատությունը, նրանց կուլ կգնա։
–Երեկ, թե այսօր՝ դարձաք ՀՀ քաղաքացի։ Ի՞նչ է տալիս այն Ձեզ։
–Դառնալով չէ, գեներով է, լինելով է։ Ինչ էլ քեզնից խլեն թղթաբանությամբ կամ կնիքով, խլողը մի օր պատասխան է տալու։ Երևանի արյունն ու փոշին իմ մեջ է։ Եվ հեռուն ու մոտն այստեղ կապ չունի։
–Ինձ թվում է՝ շատ եք մենակ։ Ինչո՞ւ եք մենակ մնացել։։
– Ես ուզում եմ Ձեզ ծափ տալ։
–Ինչո՞ւ։ Չէ՞ որ ծափն էլ աղմուկ է։ Ի միջիայլոց, ծափերով կարելի է խորտակել ցանկացած մեկին։ Երբ լուռ լսում ես որևէ մեկին, դա հենց ծափահարություն է։
–Ես միշտ ասում եմ՝ ամենալավ հանդիսատեսը և ունկնդիրը պետք է լինի հենց ինքը՝ ստեղծագործողը։ Մեր կյանքը դեկադաների արանքում է՝ ցանելու, հնձելու շրջաններ կան։ Ինչ որ կատարվում է՝ պատասխան է լինելու։ Ով կորցրել է՝ գտնելու է, թեկուզ ուրիշ տեղ։ Չի կարող այսպես ամեն ինչ ունայնանալ։ Չի կարող։ Մենք չենք մեզ ծնել։ Մարդիկ այսօր ինքնաֆետիշացմամբ են զբաղված, դրա համար էլ պարալիզում է տեղի ունենում։ Եթե դու սեր չունես, ավելի լավ է գնաս, կորես սարերում։ Գնա այնտեղ քեզ փնտրի. գոռգոռա, լացի, փնտրի, քեզ գտի, նոր իջի մարդկանց մոտ։
–Նորից նույն հարցը. Ինչո՞ւ եք մենակ մնացել։
–Հովիվն իր ամենասիրելի գառանը՝ այն չարաճճի գառանը, որ հոտից պոկվում ու անընդհատ կորում է, ահա այդ հովիվը բռնում, կոտրում է նրա ոտքը, որ հոտի հետ լինի։
–Որովհետև չգիտենք՝ այդ մե՞կն է կարևոր, թե՞ 99-ը։ Արժե՞ այդ մեկի համար 99-ին կորցնել։
–Բայց այդ մեկին նա, ի վերջո, ուսերին դրած բերեց հոտի մոտ։ Եվ այդպես 99-ը դառնում է 100, որ բոլորի։ Ու այդպես է լինելու անընդհատ։
–Եղե՞լ է, որ սոված քնեք։
–Էնքան... Երևանում էլ, Ամերիկայում էլ։ Բազում անգամներ։ Բայց չէի ասի, թե դա մահամերձ սով էր։ Ամեն դեպքում, Աստված ինձ սոված չի թողել։ Իմիջիայլոց, Ձեր ասած կոճակն այնտեղից ծագեց, որ ես իմ մեջ ուզեցի նոր պոտենցիալ գտնել։ Հացի խնդիրը կանգնած է այնքան ժամանակ, մինչև դու հասկանում ես, որ պետք է այն արագ լուծել։ Ես այսօր, կարելի է ասել, տեսնում եմ արթնություն՝ մշակութային առումով։ Շատ որոշակի շարժեր կան, որ առաջ չկային։ Ես հիմա, օրինակ, շատ չ-երով բան չեմ ուզում լսել՝ չես կարող, չեմ ուզում, չի ստացվի։
–Չաչանակություն է ստացվում, չէ՞։
–Այո, դրա համար էլ մերժում եմ։ Չ-երով բոլոր բաները նշանակում են՝ չարված, չարչարված։ Այո-ն արարելու հնարավորություն է՝ որքան էլ գաղափարական ճնշումներ գործադրվեն։
– Իմ կարծիքով, գաղափարական ճնշումները վառ անհատների գաղափարական հոսքերից ազատվելու համար են գործադրվում։ Եվ այստեղ է, որ հասկանում ես, որ մեծամասնությունը միշտ սխալ է, բայց դեմոկրատիան նրանց տվել է որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Ինչո՞ւ եմ սա ասում՝ որ Դուք մտահոգվեք, երբ Ձեզ շատ ծափահարում են և երբեք չտխրեք, եթե Ձեզ չեն ծափահարում։
–Գիտե՞ք, իրականում ես հենց այդպես էլ ապրում եմ։ Բայց ավելի մեծ ցավ է, երբ ոչ այս տարբերակն ունես, ոչ էլ՝ մյուս։ Ավելի լավ է տաք լինել, կամ՝ սառը, բայց երբեք չլինել գաղջ։
–Իմիջիայլոց, երկրի գլխավոր հարցերից մեկն այսօր սա է՝ ի՞նչ է նշանակում գաղջ։
–Գաղջ նշանակում է՝ ոչ այս սահմանում լինել, ոչ էլ՝ մյուս։ Ապահովության ինչ-որ ձև ընդունել և մաշկդ, մորթդ պաշտպանել։ Է, հետո՞... Մեր այսօրվա դուելը՝ այդ քչփորել, հասկանալը, գալիս հասնում է հենց այդտեղ՝ այդ շնչառությանը։
–Նարե, փաստորեն, Դուք Ձեզ այդպե՞ս էիք զգում ողջ հարցազրույցի ընթացքում՝ որ սա դուե՞լ էր։
–Դուել է այնքանով, որ ես ինքս իմ մտքերը բարձրաձայն լսում էի, և ես այնտեղ ընկել էի Ձեր հարցերի բերումով։ Ես հետևում էի, թե ներսիցս ինչ է դուրս գալիս։ Ես ինձ լսում էի։ Ես չէի հորինում։ Այն, ինչ Դուք ասում էիք, ես տեսնում էի պատկերավոր։ Եվ լարվում էի, որ հարցը ճիշտ տեսնեմ, չստեմ, միգուցե, զրույցը կայացնելու համար։ Բայց իրականում ոչ մի բանն էլ չի կայանում, չէ՞։
–Իմ կարծիքով, կայացած բանը հենց փչացած բանն է։ Օրինակ, խնձորը հենց կայանում է, ընկնում է գետնին։
–Դրա համար ժամանակին պետք է ուտել։ Բայց չես հասցնում, որովհետև հենց քաղցրանում է, նրան հոշոտում են ճնճղուկները։
–Ամեն դեպքում, մենք պետք է ներենք մեր բոլոր ճնճղուկներին... Կներեք, թշնամիներին։ Եվ կուզե՞ք մեր հարցազրույցն ավարտենք հենց այս կոչով՝ կեցցե՛ն ճնճղուկները։
–Ոչ։ Բացարձակ։ Կեցցե՛նք մենք։ Ես կարծում եմ, որ ինչ մեզ տրվում է՝ մեր միջոցով պիտի մաքրվի։ Ամբողջ ինֆորմացիան՝ ինչ որ կա. չկենտրոնանանք ստորակետների և վերջակետների վրա։
– Ինձ թվում է՝ մենք բոլորս հրաշալի նախադրություն ենք ստեղծել, բայց հանգույցի վրա լռվել ենք։ Գորիսերենում «կշկռվել» բառ կա։ Այ, այդպիսի մի վիճակում ենք։ Շատ լավ շարունակություն կարող է լինել, օրինակ, Ձեր ներկայացումը հենց այս փողոցի մեջտեղում։ Բա ուզում եք մի բան շարժել։ Եկեք շարժենք։ Հո իշխանություննե՞րը չեն գալու այդ ներկայացումն այստեղ տան։ Քաղաքը հիմա շատախոսում է, իսկ Դուք մնջախաղով լռության ակցիա կանեք։
–Բա որ ոստիկանությունը գա ու ասի՝ իրավունք չունե՞ս։
– Այ, դա արդեն կլինի կոնֆլիկտը և կուլմինացիան։ Բայց մի բան կշարժվի, չէ՞։ Ի վերջո, ժանրի կանոններով կհանգենք վերջաբանին՝ լուծմանը։
– Հիմա Դուք ուզում եք այստեղ վերջին նետահարումներն էլ ստանամ ու պրծնե՞մ։
–Չէ, ես նետահարում չեմ ուզում, ուզում եմ, որ քաղաքի աուրան փոխվի։ Շատ գեղեցիկ արարողություն կլինի քաղաքում։
–Տրանսպորտի թանկացման օրերին մտածում էի, որ շատ ծաղիկներ ու մրգեր կարելի է գնել ու նվիրել բոլորին։ Որովհետև որտեղ ագրեսիա կա, այնտեղ սեր է պետք տալ։ Կապ չունի, թե խնդիրը քաղաքական դաշտի՞ մեջ է, սոցռեալիզմի՞, թե՞ հոգեթերապիայի։
Ձեր առաջարկն ինձ դուր եկավ։ Ես կմտածեմ քաղաքում ակցիա անելու մասին։ Իմ ակցիայի անունը կարող է լինել «Սիրո ժամ» կամ «Համատեղվելու վայրկյաններ»։ Եվ պետք է լինի որոշակի առումով պրոտեստ։ Պետք է հասկանալ, թե ինչին ենք հակազդում։
Իհարկե, ես դա կանեմ։ Ես հո չդարձա՞ մոզամբիկցի դքսուհի։ Ես նույն Նարեն եմ։ Եթե կա սևը, կա նաև սպիտակը։ Եվ սպիտակը պետք է նախահարձակ լինի։ Վստահ եմ, որ դրանից հետո քաղաքը կկենդանանա։ Եթե դա լինի, վստահ եղեք, որ այս քաղաքում սերը կշատանա։
Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
08:06 • 25.11.24 Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչ
-
21:53 • 24.11.24 Սթիվ Կուպերն այլևս չի մարզի «Լեսթերը»
-
21:12 • 24.11.24 «Նոա»-ն 3:1 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին
Իրադարձային
-
09:30 • 25.11.24 Վիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»
Իրավունք
-
18:42 • 22.11.24 Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Ժամանց
-
13:59 • 22.11.24 Շերը ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)