Եկեղեցին կառուցողի համար դառնում է անբարբառ բարեխոս... հարցազրույց տեր Ասողիկ քահանայի հետ
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը Tert.am-ի հետ հարցազրույցում պատասխանել է հոգևորականների՝ աշխարհիկ կյանքի և շքեղությունների նկատմամբ հակումների, «գենդերի» և բազմաթիվ այլ հարցերի: Ծավալուն լինելու պատճառով հարցազրույցը կներկայացվի հատվածաբար:
-Տեր Ասողիկ, Հայաստանում շատ ընդունված է, որ հայ օլիգարխները, մեծահարուստները կառուցում են եկեղեցիներ: Նախ, կուզենայի իմանալ եկեղեցի կառուցելն ինքնին որևէ … ինչպես ասեմ՝ առավելություն տալի՞ս է, մեղքերի թողություն տալի՞ս է: Եվ արդյո՞ք դա բխում է քրիստոնեական ոգուց, թե ինչպես Եգիպտոսում օրինակ՝ փարավոնները բուրգեր էին կառուցում իրենցից հետո հավերժական հիշատակներ թողնելու համար:
-Եկեղեցի կառուցելը գուցե առաջին հայացքից թվա փառասիրություն, բայց այդպես չէ: Նույն անձը, որ տարբեր պիտակներ կարող է ստանալ, իր այդ կարողությունը կարող էր այլ նպատակով օգտագործել: Այնպիսի նպատակով, որ մարդկային կյանքին մեծագույն չարիք պատճառեր: Բայց նա իր կյանքի որոշակի հատվածում հոգու արթնություն է ապրում և այդ արթնությունը նրան այդ ողջախոհ միտքն է տալիս՝ եկեղեցի կառուցել: Եկեղեցին նա իր համար չի կառուցում, նա կառուցում է ժողովրդի համար. երբ եկեղեցին սրբագործվեց՝ օրհնությամբ, օծումով, այն այլևս դառնում է Աստծո տաճար և այդ Աստծո տաճարը չի պատկանում որևէ անձնավորության, այլ՝ դառնում է ժողովրդի սեփականությունը: Կարևոր չէ՝ եկեղեցի կառուցող անձը ով է, նա այսօր կա, վաղը հանդերձյալ աշխարհում է գտնվելու, բայց այդ եկեղեցին հավիտենական Աստծո տաճարն է և ծառայում է հանրությանը, հավատացյալների բարօրությանը, դառնում է Աստծո օրհնության աղբյուր ժողովրդի կյանքում: Հետևաբար, եկեղեցին աստվածային հրամանով և աստվածային օրհնությամբ ընդունում է այդ նվերը, որովհետև այդ նվերն այդ անձի սեփականությունը չէ: Նա իր կարողություններից նվիրաբերում է Աստծուն, որպեսզի այն դառնա ժողովրդի համար հոգևոր քաջալերանքի, ներշնչանքի աղբյուր:
Հետևաբար, այդ անձի համար այս եկեղեցին դառնում է անբարբառ բարեխոս, որպեսզի, եթե իր կյանքում ունի սխալներ, թերություններ, հավատքի արթնությամբ կարողանա նաև այդ ամենը սրբագործել և դառնալ ավելի բարեպաշտ և ավելի աստվածահաճո անձնավորություն: Եվ էս առումով մեզ համար միանշանակ բարիք է տվյալ անձի կատարած քայլը, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք դրանով արդարացնում ենք տվյալ անձնավորության սխալ ընթացքը: Ընդհակառակը, դա մի տեսակ բարոյական ապտակ է և խրատ է տվյալ անձին, որպեսզի նա, եթե կարող է նման բարեպաշտ, նման աստվածահաճո գործ կատարել, ուրեմն իր կյանքում էլ, կյանքի ընթացքն էլ պիտի այդպիսին լինի, և եկեղեցին իր հորդորով, իր պատգամով, իր խրատով օգնում է, որպեսզի մարդն իր ազատ կամքով շտկվի:
- Բայց ակնկալել, որ ինքնին եկեղեցի կառուցելը մեղքերի թողություն է բերելու՝ բոլոր մեղքերի կամ մասնակի...
-Եկեղեցի կառուցելը մի քայլ է, բայց մարդու կյանքը ծնունդից մինչև մահ ապաշխարություն է: Դու կարող ես եկեղեցի կառուցել, բայց այն կառուցելուց հետո դարձյալ հայտնվել մեղավոր վիճակում: Եվ սակայն, եթե չես ապաշխարում դրա համար, քո կառուցած եկեղեցին չի կարող հանդերձյալ կյանքում Աստծո ներկայության մեջ տեղ ապահովել:
-Հայ հավատացյալ համայնքը, ըստ Ձեզ, մի քիչ ավելի շատ ձևո՞վ չի քրիստոնյա, քան բովանդակությամբ. նկատի ունեմ, որ քրիստոնյա չեն՝ իրենց մտքերով, ապրած կյանքով, գործողություններով:
-Վստահ ենք, որ յուրաքանչյուր մարդու հոգում հավատքի շնորհը կա, քանի որ հավատքն ի վերուստ տրված շնորհ է: Երբ Աստված մարդուն արարեց, նրա հոգում դրեց բնական հավատքը, որը մարդուն անհրաժեշտ է այս աշխարհում ապրելու, ստեղծագործելու համար համար և նաև բնական հավատքով դեպի Աստվածաճանաչողություն գնալու համար: Եվ երբ մարդու սրտում կա այդ հավատքը, մարդն իր կյանքն ապրում է աստվածատուր իր շնորհներով, կարողություններով, իր բանականությամբ և այդ կյանքում հասնում է Աստվածաճանաչողության: Երբեմն երանական վիճակ է լինում, երբ ծնողների դաստիարակությամբ երեխան հենց մանկուց դառնում է աստվածաճանաչ: Եվ հենց Քրիստոսի եկեղեցին այդ տնօրինությունն է կատարել, որ երեխային ութ օրական մկրտեն և այդ օրվանից նրան տան Աստվածաճանաչողության դասերը, որպեսզի նա ֆիզիկապես աճելով ու զարգանալով, աճի նաև մտավորապես և հոգեպես: Եթե մենք երեխային միայն զարգացնում ենք, աճեցնում ենք ֆիզիկապես, մենք մեծ սխալ ենք գործում, եթե երեխային առաջնորդում ենք, մեծացնում ենք մտավորապես և ֆիզիկապես, անտեսում ենք նրա հոգեկան դաստիարակությունը, մեծ սխալ ենք գործում: Նա պետք է մեծանա, աճի և զարգանա բնական կերպով՝ հոգեպես, մտավորապես և ֆիզիկապես և երբ ունեցավ այս ներդաշնակությունը, հետևաբար մեծ տարիքում այլևս կկարողանա իր հավատքը, հավատքի կյանքն ապրել գիտակցորեն: Այսօրվա պարագային մեր ժողովրդում հավատքի շնորհը կա. մարդիկ հավատացյալ են, բայց կան դասակարգեր, շերտեր, խավեր, նույն ժողովրդի մեջ, որոնք կարիք ունեն առավել դաստիարակության ՝ հոգևոր կյանքի այբուբեն սերտման: Եվ բնականաբար, Եկեղեցին իր գործունեությամբ նպաստում է, որ մարդիկ Աստվածաճանաչ լինեն ոչ թե պարզապես արյան կանչով, հավատքի առաջնորդությամբ ՝ իբրև շնորհ, այլև մտավորապես՝ Աստծուն ճանաչելով իբրև էակ, իբրև Արարիչ և հոգևոր գիտելիքներով իրենց հավատքը պայծառացնեն:
-Գիտեք, նկատի ունեմ, որ եկեղեցի մտնում են իբրև հայ քրիստոնյա, սակայն կես ժամ հետո եկեղեցուց դուրս են գալիս, ամենուր՝ տանը, դրսում իրենց որպես քրիստոնյա չեն պահում:
-Դա բնական է, մարդը առօրյա կյանքն է ապրում և իր առօրյա կյանքում նա պետք է զգա հավատքի զարկերակը և կարողանա կյանքում իր քայլերը, խոսքերը, իր մտածումները կշռել և կյանքի կոչել այդ հավատքի կենդանի ապրումով, որովհետև մեզ համար քրիստոնեությունը գաղափարախոսություն չէ, քրիստոնեությունը մեզ համար կենսակերպ է: Մենք և եկեղեցում և եկեղեցուց դուրս գտնվելիս պիտի փորձենք մեր հավատքը կենդանի կերպով ապրել: Եվ ահա այստեղ է, որ շատերը տկարանում են, դժվարանում են իրենց լսած պատգամներն ու պատվիրանները՝ Քրիստոսի կյանքի խոսքն իրենց կենցաղում իրականություն դարձնել: Ե սա հասկանալի է, որովհետև մարդը տկար էակ է: Սակայն կան անձեր, կա հաստատություն, որն օգնում է մարդուն նաև եկեղեցուց դուրս իր հավատքը ճշմարտորեն ապրել: Եվ այս առումով որևէ անգամ դատապարտելի չէ, եթե մարդը սխալվում է. մարդը սխական է, մարդը կարող է սայթաքել, մարդը կարող է սխալվել, անկում ապրել, բայց այդ ժամանակ այդ մարդուն ոչ թե պետք է ոտնահարել, ընկած վիճակն էլ ավելի խորացնել, այլ օգնել, որ այդ մարդը վերականգնվի: Եվ այստեղ է , որ գալիս է ներողամտության ոգին. եթե մենք ունենք ներողամտություն, մենք կկարողանանք մեր ձախորդ հավատակցին, ազգակցին օգնել՝ վերանորոգվելու, վերականգնվելու և դեպի առաջ ընթանալու:
-Հեռուստատեսությամբ լսեցի Ձեր խոսքը, երբ խոսում էիք հայոց ոգու մասին, որը առաջինն աշխարհում 301 թվականին ընկալեց քրիոստոնությունը: Եվ ի պատասխան հարցադրման, որ հենց այդ հայոց ոգին էր պատճառը՝ քրիստոնեությունը, որ Հայաստանը դարերի ընթացքում կորցրեց հողեր, նշեցիք, որ, ոչ, դա նախանձն էր, հայ իշխանների անմիաբան լինելը: Սա հայտնի խոսք է պատմահայրերից, և այս պատճառով ուզում եմ անդրադառնալ Խորենացուն, որ ասում էր. «աշխարհականներս՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս» և այլն, իսկ կրոնավորներն էլ՝ «կեղծավոր, պատվամոլ, քան աստվածասեր»: Այս նախաբանը նրա համար էր, որ սահուն կերպով անցնեմ Նավասարդ արքեպիսկոպ Կճոյանի արդեն չարչկրված «Բենթլիին»: Սոցիալական այս ծանր պայմաններում չե՞ք կարծում, որ մի քիչ աչք է զարնում հայ հոգևորականների հակումները դեպի շքեղությունները և աշխարհիկ հաճույքերը:
-Իմ գնահատականը միանշանակ է. հոգևորականը կոչված է հոգեփրկչական առաքելության, հայապահպանության, բայց այդ հորևորականը նույնպես անձնավորություն է, նույնպես մսից և արյունից բաղկացած մի էակ է, և, հետևաբար, նա էլ այս կյանքում ապրում է ինչպես յուրաքանչյուր մարդ արարած: Եվ սակայն հոգևորականի կյանքում կարող են տեղ գտնել երևույթներ, որոնք ոմանց մոտ այլ մեկնաբանության տեղիք տան: Սակայն, ես կարծում եմ, որ մարդը չպետք է գայթակղվի այդ վիճակներից, և այդ վիճակը չպետք է չարաշահվի, որովհետև մարդիկ սիրում են տեսնել միայն այն, ինչ իրենց համար անընդունելի է: Բայց չեն սիրում տեսնել այն, որն իրենց համար շահավետ է և օգտակար է: Այսօր եկեղեցին այնպիսի առաքելություն է իրականացնում մեր ժողովրդի կյանքում, որ ես երբևէ բացի եկեղեցապատկան լրատվական գործակալություններից կամ եկեղեցապատկան մամլո դիվաններից ուրիշ որևէ մեկը չի լուսաբանում և պատշաճ կերպով չի ներկայացնում: Ե սա էլ արդեն ուրիշ նպատակ է հետապնդում: Ինչու՞ է այս անպատասխանատու անտարբերությունը և լռությունը:
-Հասարակությա՞ն կողմից:
-Ոչ, հասարակությունը շատ լավ տեղյակ է: Հասարակությունն ինքը հենց եկեղեցին է կազմում, պարզապես հասարակության մեջ կան կառույցներ, որոնք հասարակությանը ինֆորմացիա են մատակարարում: Եվ այդ ինֆորմացիայի գերակշռող մասը միայն բացասական է: Երբ միացնում ես հեռուստաընկերությունը, միայն ավտովթարներ, միայն գողություն, միայն՝ թալան: Ի՞նչ է այս երկրում միայն այս ամե՞նն է իրականությունը, այս ամե՞նն է կատարվում: Բայց այս երկրում շատ ավելի ուրախալի բաներ կան: Եվ երբ բացասական ինֆորմացիան, բացասական տեսանյութը հեռարձակում ես կամ տպագրում, դրանով արդեն մարդու ներաշխարհում ավեր ես գործում: Անշուշտ սա պետք է լինի, բայց սա չպետք է լինի միակ նյութը: Եվ մենք՝ որպես հոգևորական կուզեինք, որ մամուլը, զանգվածային լրատվամիջոցները կարողանային մարդկանց օգնել՝ կյանքում կողմնորոշվելու, ոչ թե առաջ բերելու այնպիսի երևույթներ, որոնք մարդկանց հոգեկան ներդաշնակությանը կխանգարեն: Եվ սա չի նշանակում, որ մենք արդացնում ենք որևէ մարդու կյանքում, այդ թվում՝ հոգևորականի կյանքում թերություններն ու տկարությունները: Ես իբրև անձնավորություն իմ անձնական կյանքում շատ տկարություններ ունեմ, որոնք տեսնում են իմ ընտանիքի անդամները, իմ օծակից եղբայրները, իմ հավատացյալները, որոնց հետ ես առնչվում եմ: Բայց երբ նրանք ինձ իմ էությամբ են ճանաչում և տեսնում են իմ առաքելությունը, իմ գործը, որ ես կատարում եմ իբրև հոգևորական՝ իմ տկարություններով հանդերձ, իրենք ինձնից երես չեն թեքում, որովհետև գիտեն, որ ես էլ մարդ եմ, ես էլ կարող եմ սխալվել, ընկնել փառասիրության մեջ, սիրել այնպիսի առարկաներ, որոնք ճոխություն են բերում իմ առօրյա կյանք ոմանց կարծիքով, բայց իմ կարծիքով՝ դրանք պարզ անհրաժեշտություններ են: Ես էլ մեքենա ունեմ, ես էլ մեքենա վարում: Հիմա ոմանց համար այդ մեքենան կարող է ճոխություն թվալ, բայց ինձ համար ամենասովորական մեքենա է. պարզապես իր ամրությամբ, իր կառուցվածքով ինձ համար նպաստավոր է, որ կարողանամ լինել հեռավոր շրջաններում: Իբրև քրիստոնյա անձ ես նաև ուխտի եմ գնում և ուխտի եմ գնում հեռավոր վանքերն ու լեռները: Ես չեմ կարող ուխտի գնալ իմ ընտանիքի հետ միասին այլ կերպ: Անշուշտ, ուխտի համար ես կարող եմ նաև ոտքով գնալ, ինչը որ բնական է և ինչը, որ ուխտի իրական կերպարանքն է, բայց ես կարող եմ նաև պարզ այցելություն տալ որևէ վանական համալիր: Եվ բնականաբար, այնպիսի մեքենա պետք է վարես, որ այդ մեքենան քեզ ճանապարհին չկանգնեցնի և չթողնի: Հետևաբար, մեքենայի հարցը չէ, որ էստեղ պետք է շոշափվի:
Ամբողջ խնդիրը մեր հասարակության այն է, որ հատվում է ասույթը, հատվում է դրվագը , որևէ քայլը ամբողջությունից և սկսվում են հատված կտորի մասին խոսել, եզրակացություն անել հրապարակախոսություններ ներկայացնել: Բայց դա ճիշտ չէ, հենց հոգևոր կյանքում՝ Աստվածաբանության մեջ Սուրբ գրքից հանված խոսքը պատճառ է դառնում աղանդի ծագման: Աղանդները ինչպե՞ս են գոյանում. Սուրբ գրքի սխալ մեկնաբանությամբ: Նույնն էլ մարդկային կյանքում. չարիքը են գործում, երբ մարդու կյանքից միայն մեկ դրվագն են ներկայացնում: Իսկ երբ մարդու կյանքն իր ամբողջության մեջ քննվի և ճանաչվի, ես վստահ եմ, որ մարդիկ իրենց օբյեկտիվ վերաբերմունքը կձևավորեն տվյալ անձնավորության, երևույթի կամ հաստատության նկատմամբ:
-Հռոմի պապը համբուրեց այլանդակված մարդու դեմքը: Ինչո՞ւ երբեք մեր եկեղեցականները կամ Վեհափառ հայրապետը երբեք նման բաներ չեն անում, թե՞ այստեղ հնարավոր է՝ կա ինչ-որ PR տարր:
-Մեր եկեղեցում դարեր շարունակ գովազդը տեղ չի ունեցել. մենք մեր կյանքը, մեր խոնարհությունը գովազդելու կարիք չունենք: Եթե կաթոլիկ եկեղեցում կա նման միտում, թերևս իրենք ունեն իրենց հիմնավոր պատճառը, մեկնաբանությունը, բայց որովհետև ես կաթոլիկ եկեղեցու սպասավոր չեմ և Հռոմի պապը իմ հոգևոր առաջնորդը չէ, ես նրա քայլը չեմ կարող մեկնաբանել: Եվ բարոյապես էլ իրավունք չունեմ մեկնաբանելու:
լուսանկարը՝ Ասողիկ քահանա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Տնտեսություն
-
18:49 • 13.11.24 Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի
-
16:35 • 13.11.24 ԵԱՏՄ-ն գործարկել է համատեղ զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
Սպորտ
-
23:38 • 14.11.24 Գոլային պահեր ստեղծվեցին, բայց չկարողացանք վերածել գոլի․ Չախալյան
-
23:03 • 14.11.24 Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն
Իրադարձային
-
08:58 • 15.11.24 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում
Ժամանց
-
09:32 • 13.11.24 Ռոնալդինյոն ժամանել է Բաքու
-
15:39 • 12.11.24 Ռաֆինյան ոսկե iPhone է նվիրել Յամալին