«Դ!ԵՄ ԵՄ»–ի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը (տեսանյութեր)
16.17
Այսօրվա ակցիան ավարտվեց: Ակցիայի կազմակերպիչները հավաքվածներին կոչ արեցին ապրիլի 12-ին մեկ մարդու նման ներկա լինել Մատենադարանի մոտ կազմակերպվելիք ակցիային:
16.15
«Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամ Դավիթ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ սա նախազգուշացման քայլ է: «Եթե խելամիտ լինեն՝ վաղվա նիստում այս հարցին լուծում կտան, եթե ոչ՝ մենք ապրիլի 12-ին հավաք ունենք, խոստանում ենք, որ եռակի և քառակի ավելանալու է մեր շարժումը: Ցավալի է, որ պետք է պայքարես երկրում դատարանի որոշումը կյանքի կոչելու համար»,-ասաց նա:
16.06
Քաղաքացիներից Արսեն Դավթյանին ոստիկանները բերման են ենթարկել: Ակցիայի մասնակիցները մոտեցան Երևանի ոստիկանապետին, ով հաղորդեց, որ բաց են թողնում բերման ենթարկվածին:
Ակցիայի մասնակիցները դուրս են գալիս փողոցի երթևեկելի մասից:
16.02
Ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, թե ոստիկանները մոտեցել և ասել են, թե իրենց համբերության բաժակը կարող է լցվել:
«Քանի որ մենք են տերը մեր երկրի, մեր համբերությունն անտակ է: Հայտարարում ենք, որ մեր ակցիայով ևս մեկ քար ենք դնում մեր հանրապետության կառուցման գործում և մինչև վերջ զբաղվելու ենք աղբահանության գործով»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
15.59
«Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, թե Տիգրան Սարգսյանի կոչն իրենք ընդունում են որպես նախկին վարչապետի կոչ: «Նա մեզ հրավիրում է երկխոսելու Սահմանադրական դատարանի որոշման շուրջ, սակայն չի կարելի երկխոսել ՍԴ որոշման շուրջ»,-ասաց Դավիթ Մանուկյանը՝ կառավարության անդամներին կոչ անելով խելամիտ գտնվել և վաղվա նիստում հարցին լուծում տալ:
15.55
«Եթե ուզում եք ձեր բարձրացրած հարցի պատասխանը լսեք, ապա իրավասու մարդիկ պետք է լսեն ձեր հարցը և տան պատասխան: Հիմա դուք ունեք բացառիկ հնարավորություն, և ևս մեկ անգամ ձեզ հրավիրում եմ երկխոսության, քանի որ նման հարցերը փողոցում չեն քննարկում: Դուք խախտում եք այլ անձանց իրավունքները՝ պայքարելով ձեր իրավունքների համար: Ցանկացած պահի, երբ պատրաստ լինեք համագործակցելու, մենք էլ ենք պատրաստ: Հաջողություն ձեզ»,- ասաց Տիգրան Սարգսյանն ու հեռացավ:
15.32
«Դ!ԵՄ ԵՄ»–ի բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է եկել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով վերջիններիս ասաց, որ աշխատանքային խումբ ձևավորեն և բարձրանան ֆինանսների նախարարություն քննարկելու իրենց հուզող բոլոր հարցերը:
Ակցիայի մասնակիցները իրենց աղմուկով իրենց դժգոհությունն արտահայտեցին Տիգրան Սարգսյանի կոչին:
15.24
Ակցիայի մասնակից Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ իրենք այլևս ոչինչ չեն խոսելու, երկխոսության չեն գնալու որևէ մեկի հետ, մինչև Դավիթ Սարգսյանը չիջնի և չխոստանա, որ մինչև ապրիլի 12-ը էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու համար ստեղծված համակարգում կանջատվի կուտակային կենսաթոշակայինի համար գանձվող գումարի ինքնաշխատ համակարգը:
«Պետք է հնարավորություն տալ, որպեսզի գործատուները կարողանան պաշտպանել իրենց աշխատողների իրավունքները»,- ասաց նա:
Ակտիվիստներից Դավիթ Մանուկյանն էլ նշեց, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, իրենք ավելի անկանխատեսելի կլինեն։
«Մեկ ժամ ժամանակ ենք տվել, որ նախարարությունը հայտարարություն տարածի և հայտարարի, որ վաղը Կառավարության նիստի ժամանակ բարձրացված այս հարցերը և կամուրջ հաշիվներից գումարները հետ վերադարձնելու մեխանիզմների մշակումը լուծվելու է»,- ասաց նա:
Իսկ թե ինչ է սպասվում մեկ ժամ հետո, Դավիթ Մանուկյանը նշեց, որ հայտնի չէ:
15.02
Ոստիկանությունն զգուշացնում է, որ ակտիվիստների պահվածքը հակաօրինական է և անհրաժեշտ է ճանապարհը բացել: Ակտիվիստներն էլ իրենց հերթին վանկարկում են՝ «նա–խա–րար, ի–ջիր»։
«Ժողովուրդը ուրեմն այդքան հարգանք չունի՞, որ նախարարը բարեհաճի իջնել ներքև»,-ասաց ակտիվիստներից մեկը:
15.00
Հանրապետության հրապարակ են բերվել մոտ մեկ տասնյակից ավելի ոստիկանական ավտոմեքենաներ։
14.51
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է իջել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը, ով նշեց, որ նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը պատրաստ է ընդունել նրանց պատվիրականությանը, սակայն նրա այս խոսքին անմիջապես մերժեցին և սկսեցին սուլել։
Նրանք պահանջեցին վերջինիցս, որ նախարարի պաշտոնակատարը կա՛մ ինքն իջնի կա՛մ բոլոր ներկայացուցիչները բարձրանան:
14.45
Երևանի ոստիկանապետը ցուցարարներին հորդորեց ընտրել 10 հոգուց կազմված պատվիրակության և բարձրանալ նախարարի մոտ:
«Ճանապարհը պետք է բացեք, չի կարող փակ մնալ: Չենք ուզում ձեզ հետ գնալ ընդհարման: Դուք նախարարին ուզում եք ձեր պահանջները ներկայացնել, բայց հիմա կամայականություն եք դրսևորում»,-ասաց նա:
Ի պատասխան ցուցարարները նշեցին, որ ճանապարհը փակելը իրենց բողոքը արտահայտելու ձևն է, ինչը օրենքով չի արգելվում:
«Եթե Դավիթ Սարգսյանը ստորագրի, որ մեր պահանջները բավարարում է նույն պահին կբացենք ճանապարհը»,-ասացին ակտիվիստները:
14.37
Ակտիվիստներին է մոտեցել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով փորձում է համոզել ակտիվիստներին դուրս գալ և բացել փողոցը: «Հիմա առաջարկում եմ դուրս գաք ճանապարհից, իրար հետ գնանք նախարարություն: Եթե չգան, չիջնեն, ես էլ ձեզ հետ միասին կգամ էստեղ: Ես պարտավոր եմ զգուշացնել, որ պետք չէ օրենքը խախտել, եկեք բոլորս միասին, ես ձեզ հետ միասին կգնամ Ֆինանսների նախարարություն»,- ասաց նա:
Ակտիվիստները չեն համաձայնում բացել ճանապարհը և Երևանի ոստիկանապետի հետ գնալ նախարարություն:
14.29
Ակցիայի մասնակիցներին են միանում պատահական անցորդներ։ Ցուցարարները սպասում են, որ կառավարությունից ինչ–որ մեկը կմոտենա իրենց և կլսի իրենց պահանջը։
14.15
Հանրապետության հրապարակ է եկել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով բանակցում է ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների հետ՝ փորձելով նրանց համոզել, որպեսզի բացեն ավտոճանապարհը։ Նա ասաց, որ ակցիայի մասնակիցների քայլերն անօրինական են, ինչին ի պատասխան «Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, որ իրենց գործողությունները լիովին համապատասխանում են Սահմանադրությանը, քանի որ ՍԴ–ն իրենց պահանջները ճանաչել է սահմանադրական։
14.10
Նստած ցուցարարներին մոտեցավ «կարմիր բերետավորների» բերող ոստիկանական ավտոմեքենան։
13.59
Ակցիայի մասնակիցները ճանապարհի երկայքնով նստել են կառավարության շենքի դիմաց՝ Նալբանդյան փողոցի մեջտեղում, ինչի հետևանքով երթևեկությունը դադարել է:
13.50
Ակցիայի կազմակերպիչներից միայն երկուսին հաջողվեց ներս մտնել նախարարություն և հանձնել իրենց դիմում–նամակները։ Նախարարությունից նրանց հետ խոսել է միայն աշխատակազմի ղեկավարը։
Ակցիայի մասնակիցներն այս պահին արդեն երթով շարժվում են դեպի Պետեկամուտների կոմիտե։
13.35
Նախարարության մոտ հրմշտոց է սկսվել այն բանից հետո, երբ նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ ուզում են նամակ հանձնեն նախարարին և խնդրեցին ապահովել հանձնելու գործընթացը, սակայն երբ նրանք մոտեցան մուտքին, ոստիկանները փակեցին այն, թույլ չտալով մոտենալ դռանը, ինչի արդյունքում էլ առաջացավ հրմշտոց: Նրանք տասը րոպե ժամանակ էին տվել նախարարին իջնելու և իրենց հարցերին պատասխանելու համար:
13.20
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ Ֆինանսների նախարարությանը 10 րոպե ժամանակ են տալիս, որպեսզի պատասխանեն, թե արդյո՞ք կատարում են իրենց պահանջները` հակառակ դեպքում սպառնալով մտնել նախարարության շենք։
13.13
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները Ֆինասների նախարարության դիմաց հայտարարեցին, որ պահանջում են իրենց պատասխանել, թե ՊԵԿ-ի համակարգից պարտադիր վճարման ինքնաշխատ կետը ե՞րբ է հեռացվելու: Նրանք նախարարության դիմաց վանկարկում են «պահանջու եմ» և սպասում եմ պատասխանի:
13.07
Ակցիայի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի Ֆիննախի շենքը, որտեղ կհնչեցնեն իրենց պահանջները։
13.00
Ակցիայի կազմակերպիչներից մեկն իր ելույթում ասաց, որ երբ մի քիչ ճնշում գործադրեցին, իշխանություններն սկսեցին նկատել օրենքում առկա թերությունները։ Հիմա ՍԴ–ն հակասահմանադրական ճանաչեց այս օրենքի դրույթները։
Ակցիայի մասնակիցները վանկարկում ենք՝ ար–դա–րու–թյուն
12.55
Ակցիայի կազմակերպիչներից մեկը բարձրախոսով հայտարարեց, թե որն է իրենց պահանջը և մասնակիցների հետ միասին վանկարկեցին «ան–վա–վեր»՝ նկատի ունենալով Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական և անվավեր էին ճանաչվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունների մեծ մասը։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնություն այսօր կազմակերպել է երթ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե:
Մինչ այդ «Դ!ԵՄ ԵՄ» թիմը երթի իրազեկման մասին հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է. «Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:
Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:
Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․»:
Ուղիղ միացումը՝ Azatutyun.am–ի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
15:42 • 04.05.24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է
-
11:47 • 04.05.24 ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
18:12 • 04.05.24 Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
-
17:01 • 04.05.24 ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբ
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում