Շարունակելու եմ իմ պայքարը գործով, աղոթքով, նույնիսկ՝ եթե ինձ հեգնեն. Րաֆֆի Հովհաննիսյան
Երևանի Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես եկավ ելույթով։
19.20
«Երբ իմ թիկունքում էր ոստիկանապետը, ես տեսա իր քմծիծաղը աղոթքի պահին, երբ տեսա ոստիկանապետի քմծիծաղը աղոթքի ժամին, ես այլևս ասելիք չունեմ»,-լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Այդ օրը կար համատեղ հոգեհանգիստ, և այդ քմծիծաղը, որը կար իմ թիկունքում, ես երբեք չեմ մոռանա»,-հավելեց նա: Նա նաև նշեց, որ զղջում է նրա համար, որ անցած տարի ապրիլի 9-ին այսօրվա տեխնիկան իրենց մոտ չկար, որ բոլորին ասեին, որ գնում են Ծիծեռնակաբերդ:
«Սակայն այդ ամբողջ գործընթացը մի կարևոր զտում արեց. մենք տեսանք, թե ովքեր էին եկել պայքարելու, ովքեր սադրելու»,-ասաց նա:
Իսկ դիտարկմանը, թե ի տարբերություն անցած տարվա՝ այս տարի հրապարակում իր կողքին մի քանի հազարի փոխարեն մի քանի տասնյակ մարդ է կանգնած, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Սա հանրահավաք չէ, սա հայտարարություն էր, իսկ անցած տարի այս օրը մեր պայքարի պիկային պահն էր, այն ժամանակ անկախ նրանից, թե հրապարակում քանի հոգի էր, կարևորը ժողովրդի ընտրությունն էր»:
«Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ երեսուն կամ հիսուն հազար մարդ հավաքելու խնդիր չէ, այդ բոլոր մարդիկ ունեն իրենց իրավունքները:
19.15
Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե կա քառյակ, օգտագործեց ժամանակին ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից շրջանառության մեջ դրված «շինիչ» բառը գործածելով՝ ասելով, որ այսօր ո՛չ քառյակ է, ո՛չ եռյակ, այլ հավաքական ուժ է, որը շատ շինիչ համագործակցության մեջ է:
«Եվ ես կոչ եմ անում, որ քաղաքական ղեկավարները հանդիպեն և որոշեն, թե մեր հավաքական ուժի անունը ինչ է լինելու: Նաև չեմ ուզում առաջնորդվել մեր լրագրողների խաչաձև հարցադրումներով, որ, կարծես թե, այս կամ այն ուժը որոշել է: Այս կամ այն ուժն իր համար կորոշի: Ես պարզապես ասում եմ, որ եթե մենք ունենք ձևաչափ, եթե ժողովուրդն ակնկալիք ունի քաղաքական ուժերից՝ միասին կանգնելու, ուրեմն պատրաստ եմ սպասարկելու: ... Ներկա դրությամբ այս վիճակն է, որը շատ հեղհեղուկ»,– ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում կլինեն փոփոխություններ, որոնք առիթ կտան նորից հավաքվելու: «Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ հիմա ժողովուրդը պահանջում է լուծում, որը «շատ պետք չէ ուշանա», ինչպես նաև անհրաժեշտ է նոր մեթոդաբանություն:
Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած տարեց մի մարդու առաջարկով, որ քառյակի ղեկավարներից ով սեղանի առաջ չնստի, նա է «իզգոյը», «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց.«Իմ կողմից կարող եմ ասել հետևյալը, ամեն մեկը տարբեր է, ունի իր տարբեր բնավորությունը, բայց սա այն պահն է, որք քաղաքական ուժերը և հոսանքները, եթե չեն ուզում կորցնել, Հայաստանը, նրա ինքնիշխանությունը, պետք է կարողանան հայտարարել ցանկացած քեն, վրեժխնդրություն և անցյալի հետագիծ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորեց նաև խորհրդարանից դուրս 4 ուժերի համագործակցությունը: «Եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն» պորտֆելներ ստանան, «Ժառանգությունը» կհայտնվի՞ լուսանցքում»,- այս հարցին ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց.«Ես կհայտնվեմ, մնացածն ապրած կենան»:
Ի պատասխան հարցի, որ ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր կոչ է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ գործարքի չգնալ, նա ավելացրեց.«Ես կասեի՝ այո՛, ավելին, ցավում եմ, որ այսօր միացյալ հրապարակ կար Գյումրիում, որը համաձայնեցված էր, բայց տեղի չունեցավ, բայց ես նեղացկոտ չեմ:
Հարցին, թե համաձայն կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀԿ-ական վարչապետի թեկնածությանը, նա պատասխանեց, որ «եթե»-ներով չի առաջնորդվում, գործարքի մեջ չեն մտնում ոչ մեկի հետ, սակայն Հովիկ Աբրահամյանի մասին կոնկրետ ասաց, որ ոչ, քանի որ նա ներկայացնում է ոչ լեգիտիմ իշխանությունը, որը «վերից վար»՝ ամբողջությամբ պետք է փոխվի:
Րաֆֆի հովհաննիսյանը կրկնեց իր անցյալ տարվա առաջարկը՝ կիսել իշխանությունը ժողովրդի հետ և դրանից հետո մեկ տարվա ժամանակացույցով անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
18.50
Իր ելույթի ավարտից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Վերջինս նախ պատասխանեց, թե իր դիտարկմամբ ինչի հետ էր կապված կառավարության հրաժարականը՝ ասելով, որ եթե չլիներ ժողովրդական պահանջը, քաղաքական ուժերի համագործակցությունը, քաղաքացիական հասարակության պահանջը, ապա դա տեղի չէր ունենա: «Ես չեմ համարում, որ ամիսներ առաջ կայացրած որոշում էր սա: Պարզապես շախմատային քայլ էր Սերժ Սարգսյանի կողմից»,- ասաց նա:
Անդրադառնալով խորհրդարանական ոչ կոալիցիոն 4 ուժերի համագործակցությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը միշտ էլ դրական է վերաբերվել խորհրդարանական ուժերի համագործակցությանը, բայց քանի դեռ չեն խորհրդակցել ղեկավարները, չի կարելի խոսել գլոբալ համագործակցության մասին:
«Հասունացել է այն պահը, թե ով է պատրաստ հանդիպելու ինձ հետ, ժողովրդի դիմաց՝ պարզելու, թե արդյոք ժողովուրդը ստանալու է միացյալ հրապարակը և հաստատելու իր իշխանությունը: Չեմ կարծում, որ մտնենք ապրիլի 28-ի ԱԺ քառօրյա, առանց նոր համաձայնության, կունենանք արտահերթ փոփոխություն: Եթե մենք միասին Հայաստանի հարցը չլուծեցինք, մայիսին մտնում ենք հերթական փուլ: Ով կարծում է, որ հերթական վիճակով կարող ենք որևէ բան լուծել, աղքատությունը նվազեցնել, արտագաղթը կրճատել՝ սխալվում է: Ամեն ինչ ապրիլի մեջ է, ես պատրաստ եմ հանդիպել բոլոր այն ուժերի հետ, ովքեր պատրաստ են իշխանությունը վերադարձնել ժողովրդին»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե արդյոք կմասնակցի «Ժառանգությունը» այն կոնսուլտացիաներին, որոնք վարում է Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ուժերի հետ, մինչ նոր վարչապետի նշանակումը, պատասխանեց. «Մենք չենք ճանաչում այս իշխանությանը, բայց անցած տարի, ես նախագահական ընտրություններում հաղթելով, իմ ոտքով գնացի այդ շենքը, եթե որևէ մեկը ուզում է իմ հետ խորհրդակցել, ես պատրաստ եմ, բայց փոփոխությունը պետք է տեղի ունենա այս իշխանությունից դուրս»,- ասաց նա:
Հարցին, թե «Ժառանգությունը» կոնսուլտացիային մասնակցելու հրավեր ստացել է, պատասխանեց՝ «Ոչ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե առաջարկի պարագայում, հնարավոր է «Ժառանգությունը» նախարարական պորտֆելներ վերցնեն, պատասխանեց, որ այս իշխանության ներքո նման բան չի կարող լինել:
18.44
Ես շարունակելու եմ իմ գործով, իմ կյանքով, մեկ-մեկ էլ իմ աղոթքով՝ ինձ հեգնեն, թե ոչ. Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը շարունակում է պայքարը.«Ես շարունակելու եմ իմ գործով, իմ կյանքով, մեկ-մեկ էլ իմ աղոթքով՝ ինձ հեգնեն, թե ոչ»:
Նա նաև անդրադարձավ անցած տարի ապրիլի 9-ի և դրան նախորդող իրադարձություններին։«Այդ օրը և դրանից առաջ մենք հրապարակում էինք, չկարողացանք ժողովրդին ասել, որ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ: Ամեն մեկը մի բան էր ուզում: Մենք ասացինք, որ գնում ենք Ծիծեռնակաբերդ և հետ գանք: Մի մասը հետ մնաց, մի մասն էլ փորձում էր իր օրակարգն առաջ բերել: Ահա՛, միայն մի տարի անց այդ պայքարը շարունակվում է, և մենք դա տեսնում ենք: Ես որևէ ակնկալիք չունեմ և սա խնդրանքի ժանրից չհամարեք, սա խոսում է այն մասին, թե ինչ կար հրապարակում ապրիլի 9-ին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշեց, որ հիմա ինքը շատ պետք է փորձի այլևս չխոսել անցյալի մասին, հիմա փորձության պահն է բոլոր քաղաքական և քաղաքացիական ուժերի համար:
«Մենք միասին անցած տարի չկարողացանք վերջնական սահմանակետին հասցնել պայքարը, բայց հիմա մենք պետք է կարողանանք միացյալ հրապարակի շնորհիվ պնդել ամբողջական իշխանափոխության ժողովրդի պահանջը: Ես ոչ վերջնագրերով կուզեմ խոսել, ոչ էլ ժամկետներով: Ապրիլի 9-ը մեզ համար խորհրդանշական, կեղծ երդման և մեր ամոթի օրն է: Եվ եթե այսպես շարունակվեց և մենք առանց էական փոփոխության թևակոխեցինք մայիս ամիսը, կարող ենք դուրս գրել մեր ապագայի դասագրքերից մեր երկրի ինքնիշխանությունը, ազգային շահը, Ցեղասպանության ճանաչումը, Արցախի անկախությունը և Հայաստանի անկախությունը, քանի որ մենք կորցնում ենք դրանք»,-ասաց նա։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ պետք է խաղալ Հայաստանի խաղը՝ Հայաստանի շահի հիման վրա: Նրա խոսքով՝ փորձության պահ է բոլոր ուժերի համար: «Ես ներում եմ բոլորին, հիմա դուք ձեզ ներեք, սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև գործ անելու պահը մոտեցել է: Ժամանակն է, որ բոլորը խորհրդարանում և դրանից դուրս միասին գործ անեն, սա ժողովրդի պահանջն է։
18.37
Ապրիլի 9-ին հրապարակում չկար կրիտիկական զանգված, թող որ այն լինի իմ ինքնախարազանումը. Րաֆֆի Հովհաննիսյան
Նախորդ տարվա ապրիլի 9-ին ՝ Ազատության հրապարակում չկար կրիտիկական զանգված՝ որքան էլ հասարակության հույսը պահանջը մեծ էր: Այսօր Ազատության հրապարակում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով.«Բայց օրը հարց լուծելու համար չկար այդ զանգվածը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը ի հավելում ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում այդ օրը հուսախաբ է արել։
«Ուզում եմ հստակ իմանաք, որ այդ օրն առանց արդյունքի լինելու էր արյուն, կային սադրիչներ, և ես Արմենուհու, Կարինի հետ առաջին գծի վրա կանգնած՝ պատրաստ չէի քաոսի հեռանկարով առանց արդյունքի թույլ տալ արյուն»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և առանց անուններ տալու նշեց, թե «նրանք, ովքեր սադրեցին, փախան, սուրճ խմեցին, տարեդարձ տոնեցին», հյուսեցին նաև այդ հեքիաթը՝ համատեղ աղոթքի:
«Եթե ուրիշ բան չի մնում, քան այդ հեքիաթը՝ թող այն լինի … թող լինի իմ ինքնուրացման ճանապարհը, թող լինի իմ հոգեհանգիստը, եթե դա մարդկանց համար անհրաժեշտ է»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ շարժումը չունեցավ նյութական օժանդակություն, որպեսզի այն մինչև վերջ տարվի։ Բայց սա էլ, ըստ Րաֆֆի հովհաննիսյանի, ունի իր լավ կողմը. մի օր պատմաբանները կգրեն, որ սա ժողովրդական պայքար էր, ոչ մի բանից կախված չէր՝ ոչ մի քաղաքական ուժից ու օլիգարխից:
Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց՝ ասելով, որ անցյալ տարին բեկումնային էր, և ժողովուրդը դուրս եկավ իր ճակատագրպաշտությունից և քվեարկեց միահամուռ ուժերով փոփոխության համար, Նոր Հայաստանի համար։
«Եվ դա արեց հայ ժողովուրդը չարախոսների, տանը նստողների,ազգային-բնապահպանական դիրքերից քննադատողներին հակառակ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և նշեց, որ դա անցյալ տարի իր պայքարը չէր, այլ՝ հայ ժողովրդի, Հայաստանի պայքարը, որովհետև մեկ միլիոն մարդիկ չարենցյան հայտնի ծածկագրով առաջնորդվեցին, այն է՝ «Ով հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
18.23
Մեր երկրում պայթյուն է սպասվում. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթի համար այսօր ընտրեց ոչ թե Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի աստիճանների վերին հարթակը, ինչպես սովորաբար, այլ՝ Ազատության հրապարակի նստարաններից մեկի մոտակա տարածքը:
Նա իր խոսքում նշեց, որ ինքն այսօր չի պատրաստվում որևէ մեկին քննադատել, իսկ իրեն արդարացնել, քանի որ այսօր Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ և պետք է անցյալի կիսատ մնացած գործը ի կատար ածել:
«Մեր երկրում մեծ պայթյուն է սպասվում: Աստված չանի, որ այդ մեծ պայթյունը լինի Արցախի սահմանում, բայց Աստված տա, որ դա լինի մեր երկրում ՀՀ քաղաքացին՝ խաղաղ ու սահմանադրական ճանապարհով: Այո՛, «Մենք ենք տերը մեր երկրի»: Անցյալ տարի այս օրը հենց սա էին բացականչում երիտասարդները, ինչը շարունակում ենք այսօր»,- ասաց նա:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ կառավարության հրաժարականին և նշեց, որ հենց դա էր պահանջում հասարակությունը, քաղաքական հոսանքները
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը՝ «միացյալ հրապարակ» կարգախոսով, ինչի մասին «Ժառանգության» առաջնորդը հայտարարել էր մարտի 28-ի նիստին:
Ինչպես Tert.am–ին երեկ հայտնել էր «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կանդրադառնա քառյակի ձևաչափում իրենց հետագա գործողություններին ու դիրքորոշումներին։
Բացի սովորական ամսաթվից, ապրիլի 9-ը խորհրդանշական է. 2013–ապրիլին 9-ին, երբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էր ունենում Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, այս ընթացքում գրեթե միաժամանակյա ռեժիմով տեղի ունեցավ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը՝ ՀՀ քաղաքացիների ու հոգևորականի մասնակցությամբ:
Եվ հաշվի առնելով այս ոչ պատահական համընկնումը՝ կարելի է ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հետահայաց կանդրադառնա անցած տարվա այս օրը տեղի ունեցած իրադարձություններին, երբ Բաղրամյան փողոցից երթը անսպասելի բաժանվեց և Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի հետ շատ անսպասելի գնաց Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու Հայոց ցեղասպանության զոհերի համար:
Ուղիղ միացումը՝ Azatutyun.am-ի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
16:02 • 05.05.24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
08:28 • 06.05.24 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
21:35 • 05.05.24 Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում