Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները կհրապարակվեն. ստորագրվեց ԸՕ-ի շուրջ համաձայնության փաստաթուղթ
Ընտրություններին մասնակցած անձանց ընտրացուցակները կհրապարակվեն: Այսօր ընդդիմության ու իշխանության միջև ստորագրվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ համաձայնության փաստաթուղթը:
«Ստորագրում ենք մի փաստաթուղթ, որն այլևս ոչ մի երկրից կախված չէ: Այն, ինչ թվում էր անհավատալի, այն ինչ շատ վաղուց քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը պահանջում էր, այդ հարցն այսօր լուծվում է, այսօր անհավատալին դառնում է իրականություն»,-հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընթացի բոլոր մասնակիցներին:
Նա նաև շեշտեց, որ նաև իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ է նման հաջողություն արձանագրվում:
«Բայց ուզում եմ շեշտել, որ սա երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների։ Դրա համար մենք դեռ պետք է երկար պայքարենք, բայց լուրջ հիմնաքար է, որի վրա մենք կարող ենք կառուցել մաքուր, ազատ ընտրություններ»,-ասաց նա:
Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ կլինի միջազգային արձագանք:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե գուցե գործընթացը «դեժավյուի» տպավորություն թողնի, քանի որ նման խմբով համաձայնագիր ստորագրվել է, որն էլ չեղարկվել է:
«Այո, որևէ դրույթ չի կարող լինել համադարման, եթե չկա իսկապես կամք ազատ ընտրություններ անցկացնելու, բայց ինչ կա այս համաձայնագրում, էապես նեղացնու է ընտրակեղծարարությունը»,-ասաց նա և նշեց, որ բնականաբար ԲՀԿ-ն ևս միանում է այս համաձայնագրին:
«Օրինաց երկիր» խմբակցության Մհեր Շահգելդյանը ևս նշեց, որ կարևորում են համաձայնագիրը, որը ընտրությունների անցկացումը տեխնիկական նոր մակարդակի կբարձրացնի:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ եթե մի բան շատ են ուզում, ստացվում է՝ կարևորելով համաձայնությունը: Նա ասաց, որ դաշտ է ստեղծում, բայց չի երաշխավորում արդար ընտրությունների անցկացումը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս գործընթացն այլ տեսանկյունից է կարևորում՝ ձևավորվեց քաղաքական երկխոսություն մշակույթ:
«Քաղաքական մշակույթի առումով սա աննախադեպ երևույթ է»,-ասաց նա և նշեց, որ հաջողվեց ձախողումից հետո գտնել քաղաքական լուծումներ, որոնք հաղթահարեց խութը:
«Հանրապետակական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը բոլորին շնորհակալություն հայտնեց և նշեց, որ երկխոսության մշակույթը պետք է լինի շարունակական:
Հիշեցենք, որ սա «4+4+4» ձևաչափ անունը ստացած աշխատանքային խմբի կողմից Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված երկրորդ համաձայնագիրն է: Նախորդը թեև անվանվեց պատմական, սակայն չեղարկվեց տեխնիկական պատճառների հետևանքով:
Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ ստորև.
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձևաչափի մասնակից կողմերը՝
- կարևորելով Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը,
- գիտակցելով, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հասարակական լայն համաձայնության (կոնսենսուսի) կայացմամբ,
- նկատի ունենալով ՀՀ կառավարության հայտարարությունն այն մասին, որ 2016 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի հինգ խմբակցության և ՀՀ կառավարության ներկայացուցիչների միջև կայացված քաղաքական համաձայնությամբ նախատեսված ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգի կիրառման համար առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ,
- ստեղծված իրավիճակում խնդիր դնելով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը փոխարինելու ընտրական գործընթացի օրինականության վերահսկման լրացուցիչ մեխանիզմներով, հայտարարում են, որ համաձայնություն են ձեռք բերել հետևյալ դրույթները և միջոցառումները կյանքի կոչել՝ կատարելով անհրաժեշտ քայլեր և օրենսդրական փոփոխություններ.
1. Կվերականգնվի ընտրողների ցուցակում քվեարկողի կողմից ստորագրման պարտականությունը՝ ընտրողների ստորագրած ցուցակների լիարժեք ձևավորման նպատակով:
2. Քվեարկության ավարտից հետո ցուցակների փաթեթավորումից հետո դիտորդներին, վստահված անձանց և թեկնածուներին կտրամադրվի կնիքով և հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ էլեկտրոնային սարքի տեղեկանքը, որումպետք է նշված լինեն համապատասխան ընտրատարածքի և տեղամասի համարները, ցուցակում քվեարկությանը մասնակցած ընտրողի հերթական համարը:
3. Քվեարկության մասնակիցների թիվն ընտրական տեղամասում հաշվարկելուց հետո (հաշվարկն իրականացվում է ընտրողների ստորագրած ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա) ցուցակները (բացի զինվորականների ցուցակից) փաթեթավորվում են առաձին փաթեթում, որը կնքվում է: Փաթեթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Փաթեթի վրա կարող են ստորագրել նաև վստահված անձինք, հանձնաժողովի մյուս անդամները: Փաթեթավորած ցուցակները մյուս ընտրական փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են տարածքային ընտրական հանձնաժողով:
4. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը, ժամը 12.00-ից սկսում է բոլոր ցուցակների սկանավորման գործընթացը: Այդ աշխատանքներին կարող են մասնակցել թեկնածուները, տեղամասային ընտրական հանձանաժողովի անդամները, վստահված անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դիտորդներ: Ցուցակները հանվում են պարկերից, սկանավորվում (առնվազն 300 dpi որակով), և ձևավորվում են PNG կամ PDF ֆայլեր, որոնք ոչ ուշ, քան աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո պետք է հրապարակվեն ԿԸՀ-ի կայքի առանձին բաժնում` ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների և ընտրական տեղամասերի՝ կայքում ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների և ընտրական տեղամասերի համարների որոնման հնարավորությամբ: Ընտրողների ցուցակներում առկա բոլոր տեղեկությունները (բացառությամբ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների) պետք է հստակորեն տեսանելի լինեն: Նշվածը պաշտոնական հրապարակում է: Ցուցակները տեղադրվում են այնպես, որպեսզի հնարավորություն լինի ներբեռնման և կայքից տպագրման:
5. Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեն`
1) ընտրություններին մասնակցող կուսակցությունը.
2) ՏԻՄ-երի ընտրությունների ժամանակ (բացառությամբ Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների)` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.
3) վստահված անձը.
4) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը.
5) քվեարկությանը չմասնակցած այն քաղաքացին, ում անվան դիմաց քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ նշում կա կատարված:
6. Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով՝ քվեարկությունից հետո մինչև երրորդ օրը, ժամը 11.00-ն: Դիմումները պետք է ներկայացվեն տարանջատված` ըստ ՀՀ-ից բացակայող անձանց և ՀՀ-ում գտնվող, սակայն քվեարկությանը չմասնակցած անձանց:
Եթե դիմումը ներկայացվում է սույն մասի խախտմամբ, ապա դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը մերժվում է, և դիմումն ըստ էության չի քննվում:
7. Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումը քննվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչարարության հիմնական սկզբունքների, մասնավորապես հավաստիության կանխավարկածի սկզբունքի պահպանմամբ:
8. ՀՀ-ից բացակայող անձանց վերաբերյալ դիմումները քննելիս՝ տարածքային հանձնաժողովը պարտադիր՝
ա. բողոքում նշված անձի՝ ՀՀ-ում չգտնվելու մասին տեղեկությունն ստուգում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ դիմումը վերաբերում է քվեարկությունն սկսվելուց հետո ՀՀ սահմանը դեպի դուրս հատած անձին, ապա դիմումն այդ ընտրողի մասով համարվում է առարկայազուրկ, և վարույթը այդ մասով կարճվում է: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ այդ անձը ՀՀ սահմանը չի հատել կամ վերջին անգամ հատել է ՀՀ տարածք մուտք գործելիս, ապա այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումն այդ ընտրողի մասով համարվում է առարկայազուրկ և վարույթը այդ մասով կարճվում է:
բ. պարզում է, արդյոք, նույն ընտրողը տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է.
գ. տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված և նույնականացման քարտ ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաև, թե, արդյոք գրանցման ժամանակ հանձնած մատնահետքը համընկնում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա մատնահետքերին:
Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումների ստուգումների կազմակերպման գործում կարող է ներգրավվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և ըստ անհրաժեշտության` այլ մարմիններ:
Եթե չկան անձի կողմից քվեարկությունը հաստատող բավարար ապացույցներ, ապա հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ համարվում է, որ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկություն։
Անկախ ընտրական հանձնաժողովում դիմումի քննության ընթացքից՝ բոլոր դիմումներն ուղարկվում են նաև իրավապահ մարմիններ:
9. Այլ անձանց փոխարեն քվեարկության վերաբերյալ դիմումների առանձնահատկությունները (ստորև ներկայացված լուծումները նպատակ են հետապնդում նաև երաշխավորելու ընտրական գործընթացը ձախողման հնարավորության (դիտավորության)կանխարգելումը).
Այլ անձի փոխարեն քվեարկելու հիմքով դիմումին պետք է կցված լինի որևէ անձի հայտարարությունն այն մասին, որ այս կամ այն քաղաքացին (քաղաքացիները) քվեարկությանը չի (չեն) մասնակցել և նրա (նրանց) փոխարեն քվեարկել է այլ անձ (անձինք): Հայտարարություն տվողը պետք է նաև գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դիմում ներկայացնողն իր հերթին պետք է գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ (մեկ այլ կամ մտացածին անձի անունից ստորագրված) հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Դիմումը և հայտարարությունը, այդ թվում՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու և կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ստորագրությունը, պետք է լրացվեն ԿԸՀ-ի կողմից հաստատած ձևաթղթի վրա (որը ներբեռնվում է ԿԸՀ-ի համացանցային կայքից) և պարունակեն ընտրական օրենսգրքով սահմանված վավերապայմանները: Դիմումը ներկայացվում է բնօրինակի տեսքով և ստորագրվում բացառապես դիմումը ներկայացնող անձի կողմից: Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակի տեսքով և ստորագրվում բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:
Դիմումին կից փաստաթղթերի բացակայության կամ դրանց վավերապայմանները չպահպանելու դեպքում դիմումով վարչական վարույթ չի հարուցվում: Եթե նույն անձը ներկայացրել է մի քանի անձանց փոխարեն քվեարկելու մասին մեկից ավելի դիմումներ, և ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմումին կցված է եղել իրականությանը չհամապատասխանող առնվազն մեկ հայտարարություն, ապա այդ անձի ներկայացրած դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է, վարույթը կարճվում է, և բոլոր նյութերը ներկայացվում են իրավասու իրավապահ մարմնին: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մինչ այդ ստուգված և ճշտված տեղեկությունները հաշվի են առնվում:
10. Այլ անձանց փոխարեն քվեարկության բացառման (կանխարգելման)նպատակով, որպես լրացուցիչ երաշխիքներ, կիրականացվի քրեական օրենսգրքի՝ ընտրական հանցագործություններին վերաբերող հոդվածների վերանայում պատժի արդյունավետությունն ու արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքում՝
ա. 149-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափը մեծացվում է՝ սահմանելով յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկը, իսկ 2-րդ մասով նախատեսված պատիժը սահմանվի 3-5 տարի ժամանակով, ինչպես նաև երկու մասերի համար, որպես լրացուցիչ պատիժ, սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,
բ. 150-րդ հոդվածում պետք է սահմանվի որպես լրացուցիչ պատիժ պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,
գ. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` « Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակները, հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, անհատական կնիքները, դրոշմակնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող կտրոնները, էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումները, ընտրական փաստաթղթերի պարկը կամ փաթեթը հափշտակելը», իսկ սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 15¬0-րդ հոդվածի սանկցիաներին,
դ. 153-րդ հոդվածից պետք է վերացվի տուգանքի տեսքով պատիժը, իսկ ազատազրկման տեսքով պատիժը խստացվի՝ սահմանվելով 2-5 տարի ժամկետով, ինչպես նաև, որպես լրացուցիչ պատիժ, սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում 1-3 տարի ժամկետով, ե. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` « այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար», որը պետք է նախատեսի պատասխանատվություն սույն համաձայնագրով նախատեսված արարքների համար: Այդ հանցակազմի համար սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 15¬3-րդ հոդվածի սանկցիաներին,
զ. 154.1-ին հոդվածի երկու մասերի համար, որպես լրացուցիչ պատիժ, պետք է սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,
է. 154.6-րդ հոդվածում, որպես լրացուցիչ պատիժ, պետք է նախատեսվի պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով:
11. Էլեկտրոնային սարքերով քվեարկողներին գրանցելու համար նախատեսված սարքերի տեխնիկական սպասարկման համար տեխնիկական մասնագետների ընտրությունը կկազմակերպվի թեստավորման միջոցով, որին կարող է մասնակցել ՀՀ ցանկացած քաղաքացի: Կնախատեսվեն նաև մեխանիզմներ քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին չներկայացած կամ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարող մասնագետների պատասխանատվության և մինչև քվեարկության արդյունքների ամփոփումն աշխատանքների կատարումից հրաժարված մասնագետներին փոխարինելու վերաբերյալ:
12. Դոնոր կազմակերպությունների փորձագետներին հնարավորություն կտրվի աուդիտի ենթարկել ընտրությանը մասնակցելու իրավունք տվող նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանը՝ սույն համաձայնագրի 14-րդ կետով նախատեսված հանձնաժողովի պատվերով:
13. Ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացը կտեսանկարահանվի ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և կիրականացվի հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով: Տեսանկարահանումն ապահովելու համար մրցութային կարգով ընտրվում է մասնագիտացված կազմակերպություն, որն ստանձնում է պատասխանատվությունը հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում՝ գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Գնումների ընթացակարգը կազմակերպելու պատասխանատու հանձնաժողովի և գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականցնելու է 14-րդ կետում նշված հանձնաժողովը: Ցանկացած ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերը կտրամադրվեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և ընտրություններում դիտորդներ ունեցող կազմակերպությունների պահանջով՝ պատճենահանման ինքնարժեքի դիմաց: Տեսանկարահանված նյութերն արխիվացվում և պահվում են ընտրական փաստաթղթերի համար սահմանված կարգին համապատասխան :
14. Տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանն աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ, համատեղ պաշտոնական հանձնաժողով: Հանձնաժողովի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20-օրյա ժամկետում:
15. Փոխհամաձայնությամբ կիրառվելիք մեխանիզմները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն (փաթեթ) և դրանցից որևէ մեկից հրաժարումը կամ չկիրառելը որևէ կողմի նախաձեռնությամբ կարող է հանգեցնել ամբողջ փաթեթի նկատմամբ համաձայնության վերացմանը:
16. ՀՀ կառավարությունը Ընտրական օրենսգրքում և ՀՀ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարումն օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով՝ մինչև ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրյայի ավարտը:
17. Սույն համաձայնությունը չի նշանակում փոխհամաձայնություն (կոնսենսուս) ամբողջ Ընտրական օրենսգրքի շուրջ, մասնավորապես, համամասնական ընտրակարգի՝ տարածքային ցուցակների մասով: Համաձայնվող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումների ընթացքում հասնել համաձայնության նաև այլ դրույթների վերաբերյալ: Մասնավորապես, կարևորելով 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները, սույն Համաձայնագիրը ստորագրող կողմերը 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քայլեր կձեռնարկեն ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման ուղղությամբ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Մամուլի տեսություն 08:16 • 26/11 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին և հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Մամուլի տեսություն 08:16 • 26/11 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին և հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
18:43 • 26.11.24 Մեսսին կզբաղվի հեծանիվի արտադրությամբ
-
16:16 • 26.11.24 Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի
-
15:43 • 26.11.24 Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին
Իրադարձային
-
21:01 • 26.11.24 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի որոշ հատվածներում մերկասառույց է
Մամուլի տեսություն
-
08:20 • 26.11.24 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
19:48 • 26.11.24 Փոխարտգործնախարար Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի պաշտոնակցի հետ
-
19:31 • 26.11.24 ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին բողոք է ներկայացվել