Ուսանողները ռեկտորի աշխատասենյակի դիմաց նստացույց են իրականացնում (տեսանյութ)
17:50
Ուսանողները ռեկտորի աշխատասենյակի դիմաց իրակացնում են նստացույց: Նրանց մի մասը ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում են տեղավորվել և հայտարարում են, որ չեն պատրաստվում հեռանալ մինչև ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական չտա:
Ուսանողները, իրենց պահանջը, ի հակառակ ռեկտոր Արամ Սիմոնյանի համոզման, օրինական են համարում: Tert.am-ի հետ զրույցում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները նշեցին, որ դիմել են կառավարությանը հոգաբարձուների խորհուրդը լուծարելու համար, սակայն դեռևս արձագանք չկա:
Ի դեպ, «Ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը իր ֆեյսբուքայն էջում գրել է. «Նոր մտա Արամ Սիմոնյանի մոտ, ասեց, որ իրեն լավ է զգում, մենք ասեցինք, որ չենք խոչընդոտի
իր դուրս գալը, բայց նացանկանում է մնալ»:
16:08
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին տեղեկացրեցին, որ ուսանողները փակել են նրա աշխատասենյակի դուռը, որպեսզի թույլ չտան, որ այնտեղից դուրս գալ: Սիմոնյանն ասաց, որ անօրինական է նրանց գործողությունները: «Նրանք խախտում են իմ սահմանադրական իրավունքները»,-ասաց նա, բայց նշեց, որ չնայած դրան, ինքը չի պատրաստվում ոստիկան հրավիրել:
«Պետք է բացատրեմ, համոզեմ, ասեմ, չարեցին՝ կգիշերեմ այստեղ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե նրանք վճռական են տրամադրված, ասաց. «Վճռական են տրամադրված իրենց գործն է, ես ոստիկան չեմ հրավիրի այստեղ, ես դեմ եմ այդպիսի բաներին, միշտ էլ դեմ եմ եղել»:
Հարցին, որ եթե 2000 ստորագրություն հավաքեն, ասաց որ կմտածի դրա մասին. «Դա արդեն մտածելու տեղիք կտա»:
Արամ Սիմոնյանը նշեց, որ այսօր ռեկտորատի նիստ է եղել, որի ժամանակ դասախոսների կողմից եղել են քննադատություններ, բայց ոչ մեկ չի պահանջել հրաժարական տալ, դեռ ընդհակառակը:
«Ես բացատել եմ իրենց վիճակը, ասել եմ, որ ես կպած չեմ այս աթոռից, այս աթոռն ինձ նեղություն է տալիս որպես անձի: Ես այստեղ պլյուսներ չունեմ, կամ ունեմ՝ շատ քիչ, իմ մինուսները շատ են, անկեղծ ասում եմ, այս տարիների ընթացում ես ստացել եմ մեծ բավականություն, որովհետև ստեղծել եմ բաներ, որոնք մնայուն են»,-ասաց նաև թվարկեց կատարած աշխատանքները, որոնք, իր խոսքով, չեն գնահատվում:
«Շատ գործ եմ արել, բայց գիտեմ, որ շատերի աչքին քոռ կոպեկ արժեք չունի, որովհետև գիտեմ մարդկանց արածը արժեք չունի: Ես չեմ խնդրում իմ վաստակը գնահատեն, քավ լիցի, բայց ես բավական գործ արել եմ»,-ասաց նա:
15։54
Լրագրողների հետ զրույցում արդեն Դավիթ Պետրոսյանը նշեց, թե իրենք ռեկտորին մտադրություն չունեին փակել դահլիճում, ուղղակի իրենց բողոքի ակցիան իրականացրին և ցույց տվեցին, որ ուսանողները համալսարանում իշխանություն են:
«Մենք ունենք մարդկային, արժեքային սկզբունքները, որի համար էլ թողեցինք դուրս գա»,-ասաց նա:
Դավիթ Պետրոսյանը նշեց, թե հանդիպումը կառուցողական չէր, որովհետև հասկացան, որ քննարկելն իմաստ չունի, քան որ լիարժեք պատասխաններ չտրվեցին: Նա տեղեկացրեց, որ իրենք կառավարությունն են դիմել, որպեսզի ԵՊՀ խորհրդի կազմը ցրեն:
Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում պատասխանեց լրագրողների հարցին և նշեց, որ ուսանողները արժեզրկեցին հանդիպումը՝ բռնություն կիրառելով և թույլ չտալով իրենց դուրս գալ նիստերի դահլիճից: «Մինչդեռ ես պատրաստ էի իրենց հետ քննարկել մեր խնդիրները»,-ասաց նա:
Ռեկտորը նաև պարզաբանեց որոշ չարաշահումների մասին տեղեկությունները՝ ասելով, որ դրանք տեղին չեն, որոնք կարող են փաստաթղթերով ապացուցել:
Արամ Սիմոնյանը պատասխանելով հարցին, թե իրեն փոխարինողներ տեսնո՞ւմ է, ասաց որ այո, պրոռեկտորները, բայց չի պատրաստվում հրաժարական տալ այն պատճառով, որովհետև իրեն բռնի ուժով են ստիպում:
«Ինձ ստիպում են հիմա, բռնի, այս ձևով հեռանալ, ես կամավոր կարող եմ գնալ, երբ լինի իրավական հարթության վրա, բայց ոչ ստիպելով: Ես այն մարդը չեմ, որ ստիպելով որևէ բան անեմ»,-ասաց նա։
Հարցին, թե որքա՞ն ժամանակ է տեսնում իրեն այս պաշտոնում, ասաց, որ չի կարող ասել: «Համենայնդեպս չեմ պատրաստվում երկար այստեղ մնալ, ես իրավունք ունեմ երրորդ անգամ ընտրվելու, որը չեմ անի»,-ասաց նա:
15:30
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ուսանողների հանդիպումը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ ընդհատվեց, քանի որ ռեկտորի ինքնազգացողությունը դահլիճում վատացավ և ցանկացավ դուրս գալ:
Չնայած դրան՝ ուսանողները դուռը փակել էին և չէին թողնում, որ ռեկտորը դուրս գա նիստերի դահլիճից: Նրանք վանկարկում էին «Արամ հեռացիր, ԵՊՀ-ն մոռացիր»:
Անվտանգության աշխատակիցը պահանջում էր բացել դուռը, բայց ուսանողները անդրդվելի էին մնում և հիշեցնում էին, թե իրենց հետ ինչպես է ռեկտորը վարվել:
«Երիտասարդ խնդրում եմ, թույլ տուր, որ անցնեմ»,-ասաց ռեկտորը՝ խնդրելով իր տարիքը հաշվի առնել:
Տեսնելով, որ Արամ Սիմոնյանը իսկապես լավ չի զգում, բացեցին դուռը և թույլ տվեցին, որ Արամ Սիմոնյանը դուրս գա:
15:22
Բազմաթիվ հարցերն ու ոչ հստակ պատասխանները խոսում են նրա մասին, որ համալսարանն ունի լուրջ փոփոխությունների կարիք, և որոշ մարդիկ պետք է հեռանան իրենց պաշտոններից. Երևանի պետական համալսարանի ղեկավարության հետ հանդիպմանն ասաց «Ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Ամփոփելով քննարկումը՝ նա ասաց, որ ստացվում է, որ ուսանողը ուսանողական քարտով կարող է գալ համալսարան, բայց անվտանգության աշխատողը նրան չթողնի ներս, բայց կարմիր բերետավորը կարող է մտնել և համալսարանում մարդ բռնել:
«Իսկ դա այն դեպում, երբ անվտանգության ծառայությանը 87 մլն դրամ են վճարում, որը փաստորեն չի կարողանում իրականացնել իր պարտականությունը: Բայց ոչ թե չի կարողանում իրականացնել, այլ երբ պետք է կարողանում է, երբ պետք է՝ չի կարողանում»,-ասաց նա:
Նա շարունակեց, թե փաստորեն պարզվում է, որ ԵՊՀ-ն 7,5 հազար ուսանողի համար է նախատեսված, բայց այդտեղ սովորում է 17 հազար ուսանող:
«Երեք անգամ ավելի մարդ կա, բայց տեխնիկան, ամեն ինչը ապահովված է այդքան մարդու համար, ֆիզիկապես անհնար է ապահովել կրթության բարձր որակ, էլ խոսքը չի գնում ուրիշ բաների մասին»,-ասաց նա:
Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ այսքան ժամանակ համալսարանը եղել է գումար աշխատելու վայր: «Ուսանողից գումար է վերցրել և 130 մլն տվել է Երիտասարդական հիմնադրամին ինչ-որ նպատակների համար»,-ասաց նա:
Սորոսի հետ կապված նա ասաց, որ ինքը Լեհաստանում եղել է ոչ թե Սորոսի ծրագրով, այլ այլ կրթական ծրագրով և իր հասցեին մեղադրանքները սուտ են և կարող է ապացուցել:
Նա շարունակեց, թե երբ իրենք հացադուլ էին անում, Սիմոնյանն ասել էր՝ ոչինչ, սոված կմնան՝ դուրս կգան: «Դա ռեկտորի կողմից անթույլատրելի վերաբերմունք է սեփական բուհի ուսանողի նկատմամբ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն պարզաբանմանը, թե շատ խնդիրներ կապված են տնտեսության հետ, որի պատճառով բուհն ավարտած ուսանողները չեն գտնում աշխատանք, ապա Դավիթ Պետրոսյանը նշեց, թե 20 տարուց ավելի լինելով ՀՀԿ կուսակցության անդամ՝ նույն Արամ Սիմոնյանը ոչինչ չի արել, որ երկրում լինի տնտեսություն:
Նա շարունակեց, թե համալսարանում այնպիսի իրավիճակ է, որ տարկետման հետ կապված խնդիրն առաջացել է, որովհետև ով ուզում է՝ ատենախոսություն է գրում: «Ո՞վ է մեղավոր, սովորող ուսանողը մեղավո՞ր է, որ հարուստի երեխաներն են ատենախոսություն գրում ու տարկետումից օգտվում»,-ասաց նա:
Այնուհետև նա ամփոփեց, թե իրենք շատ լավ գիտեն, թե համալսարաններում ինչ է կատարվում և եզրափակեց. «Մի լուծում է մնում՝ ԵՊՀ ռեկտորը պետք է հրաժարական տա, աուդիտ պետք է կատարվի և այդ ժամանակ էլ կդիտարկվի մնացած աշխատողներին իրենց աշխատանքի մնալու հարցը»,-ասաց նա և նաև Ուսխորհրդին կոչ արեց միանալ այս պայքարին:
14։47
Ուսանողներից մեկի հարցն ուղղված էր ոչ թե բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանին, այլ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին:
«Ես վեց տարի սովորել եմ, չեմ տեսել, որ ԵՊՀ-ում չկա ակադեմիական միջավայր, որի մասին խոսում եք: Ես՝ որպես օբյեկտիվ քաղաքացի, մինչև վերջ գնալու եմ՝ հասկանալու, որ եթե ինչ-որ մեկը հրաժարական տվեց՝ ձեր գոռգոռալու հիման վրա՞ տվեց, թե իրական փաստերի ու իրական հիմքերի»,-ասաց նա և ապա դիմելով Արամ Սիմոնյանին՝ նշեց. «Պարո՛ն ռեկտոր, Ձեզ էլ խնդում եմ, եթե հրաժարականի դիմում ներկայացրեք, դա պետք է լինի հիմնավոր, եթե մենակ աղմուկի վրա լինի, ամեն գնով գնալու եմ՝ տեսնելու հիմք ունի՞»:
Իսկ թե որն էր հարցը, նշեց, թե պարզաբանեն, թե ակադեմիական միջավայր ասելով՝ ինչ են հասկանում:
Դավիթ Պետրոսյանը թվարկեց՝ այն, որ ԵՊՀ ստացած կրթությունով ուսանողները չեն կարողանում գտել աշխատանք, և դիպլոմները դառնում են հուշանվեր, թեև, ըստ նրա, դա չի վերաբերում բոլոր մասնագիտություններին:
«Եթե բավարար գիտելիք չեն ստանում աշխատանք գտնելու համար, ուրեմն ակադեմիական կրթության հետ խնդիր կա: Եթե ուսանողները հետապնդվում են սեփական քաղաքական հայացքների համար, ուրեմն ունենք ակադեմիական ազատության խնդիր: Եթե գրադարանում ունենք հին գրքեր, իսկ ժամանակից գրականություն չկա, ուրեմն ունենք ակադեմիական ազատության խնդիր: Եթե 40 հոգու համար նախատեսված լսարանում 80 հոգով են նստում, ուսանողը չգիտի՝ թերթով իրեն հով անի, թե փակի դեմքը, որ արևը չընկնի վրան, քանի որ վարագույր չկա կախած, ուրեմն ունենք ակադեմիական միջավայրի խնդիր: Ես կարող եմ այսպես անթիվ անհարմար շարունակել: Եթե զուգարանում թուղթ չկա, որ մարդ իր հետույքը սրբի, ուրեմն դժվար կարողանա ակադեմիական միջավայր ընդհանրապես ունենա»,-ասաց նա:
Ռեկտորի հրաժարականի պահանջին դեմ ուսանողը նշեց, թե արդյո՞ք պահանջները բավարարելու դեպքում նշած խնդիրները լուծվելու են: «Եթե այո, ես երկու կարմիր դիպլոմ ունեմ ու ես էլ ունեմ աշխատանքի խնդիր, հիմա հետո գտնելո՞ւ եմ աշխատանք, երբ հրաժարականներ լինեն»,-ասաց նա:
Դավիթ Պետրոսյանը նշեց, թե աշխատանքի հետ կապված չի սիրում, երբ մարդիկ դիմում են աշխատանք գտնելու: «Բայց եթե դիմեք, կփորձենք օգնել: Իսկ ընդհանրապես համալսարանն ունի լուրջ փոփոխությունների կարիք, և այստեղ այն մարդիկ, ովքեր վերցրել են պարտավորություն այդ փոփոխությունը հասցնելու համար»,-ասաց նա:
14:29
Մենք ուզում ենք արժանապատիվ կրթություն ունենալ, որի համար համալսարանում համապատասխան պայմաններ չկան և տարվող գործընթաց էլ նկատելի չի. ԵՊՀ ռեկտորի Արամ Սիմոնյանին դիմելով՝ ասաց ուսանողներից մեկը:
«Պարո՛ն Սիմոնյան, դուք խանգարում եք մեր արժանապատիվ կրթություն ունենալուն, և մեր պահանջներն այսօր արդար են: Խնդրում ենք, որ կատարեք մեր բոլոր պահանջները»,-ասաց նա և թվարկեց դրանք,- «Առաջանայինը՝ ձեր հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը, աուդիտի իրականացումը, որովհետև վստահ ենք, որ համալսարանի միջոցները, մեր միջոցները չեն ծառայել իրական նպատակի, արհմիությունների և բոլոր տեսակի ուսխորհրդի գործունության դադարեցում, որը հետո կվերականգնվի:
Արամ Սիմոնյանը նշեց, որ այդ բոլոր պահանջները իրավաչափ չեն: «Ռեկտորի հրաժարականը կարող է լինել երկու դեպքում միայն, երբ դիմում է տալիս, և երբ հոգաբարձուների խորհուրդը հետ է կանչում նրան, կամ քվեարկում է, որպեսզի նա թողնի պաշտոնը»,-ասաց նա:
Դահլիճից արձագանքեցին, թե երկու հարցն էլ իր ձեռքում է:
«Ոչ, երկու դեպքն էլ իրավական հողի վրա են և իմ ձեռք տակ չեն: Ես օրինականության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդին, ռեկտորը նշեց, թե խորhուրդը ինքը չի ընտրել: «Դա կառավարության որոշմամբ է ընտրվել, ես ինքս անդամ չեմ, և որևէ ուժ չունի իմ կարծիքը հոգաբարձուների խորհրդի հետ կապված: Դա պետք է հասցեագրեք ոչ թե ինձ, այլ կառավարությանը»,-ասաց նա:
Խոսելով աուդիտի մասին՝ Արամ Սիմոնյանը նշեց, որ պահանջից առաջ պետք է իմանալ՝ ինչ է աուդիտը, իմանալ ՀՀ օրենքը, ըստ այդմ էլ, երբ է կազմակերպվում և ինչ դեպքում: «Ազատ աուդիտ կազմակերպվում է հիմնադրամի համար՝ նրա հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, տարին մեկ անգամ»,-ասաց նա:
Արհմիության մասով ասաց, որ կասեցումը դատական համակարգով է տարվում, իսկ ուսխորհուրդը անկախ մարմին է, որն էլ որոշում է իր կասեցման մասին: «Այստեղ ռեկտորատը կապ չունի»:
Ուսանողը նշեց, թե կան հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնք օրենքով պետք է պաշտոնյա լինեն, բայց նրանք այսօր պաշտոնյա չեն, ինչպես Սերժ Սարգսյանն է:
Արամ Սիմոնյանը նշեց, որ հոգաբարձուների ցուցակի հաստատման հետ որևէ առնչություն չունի:
14:06
Ուսանողներից Վահան Կոստանյանը մինչ հարցը տալը մեջբերեց Արամ Սիմոնյանի քիչ առաջ արված այն արտահատությունը, թե ես չեմ տիրապետում այդ իրավիճակին: «Դուք ճիշտ եք, չեք տիրապետում այն իրավիճակին, որ կա ԵՊՀ-ում»,-ասաց նա:
Արամ Սիմոնյանն ընդհատեց, որ ինքը այդպիսի բան չի ասել, որ չեմ տիրապետում իրավիճակին: «Բառերը խորհուրդ կամ ճիշտ օգտագործել, ես ասացի՝ տվյալ դեպքին չեմ տիրապետում»,-ասաց նա:
Իսկ հարցը վերաբերում էր նրան, թե ինչպես է զգում այս մարդկանց կողքին, որոնց որակել է «Սորոսի շպիոններ»:
««Բաց հասարակությունների հիմնադրամից» ԵՊՀ-ն ստացել է 1,5 մլն դոլարի գրանտ, կատարվել են ծրագրեր, որից մի մասը վատ են կատարվել. ինչպե՞ս եք Ձեզ զգում, երբ Ձեր ձախ կողմում նստած երիտասարդին այդքանից հետո նման մեղադրանքներ եք ներկայացնում»,-ասաց նա:
Վահան Կոստանյանը նշեց, թե ռեկտորի շրջապատի անձինք ծառերի հետևից ծիկրակելով նկարում էին դասադուլի օրերին: «Բացի այդ, երբ ուսանողներից հացադուլ էին անում, երբեք չգնացիք՝ տեսեք, թե ինչ է եղել, հիմա ասում եք, որ չի եղել դեպք, երբ ուսանողները հարց ունենա, ու չկարողանան դիմել իրեն»,-ասաց նա:
Արամ Սիմոնյանը նշեց, որ դա ուսանողի կարծիքն է, որը չի կիսում:
Նա պատասխանելով «Սորոսի հիմնադրամին» վերաբերող հարցին, ասաց, որ այո բուհը ստացել է և այդ գումաների զգալի մասը տրվել է գիտական դրամաշնորհների ձևով: «Իհարկե դա օգուտ է, բայց ես ունեմ իմ կարծիքը «Բաց հասարակության հիմնադրամի մասին»: Ով էլ ուզում է լինի, ինձ չի կարող հակառակը ապացուցել, ես գտնում եմ, որ այդ հաստատությունը ստեղծվել է շատ ուրիշ նպատակների համար: Իմ կարծիքն է, կիսում եք դա, թե չեք կիսում, դա ձեր խնդիրն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հացադուլավորներին, ապա Արամ Սիմոնյանը նշեց. «Բա էդ հացադուլավորներին, որ թույլ էին տալիս ուտելիքը տաք, խմելիքը տաք, ծխելիքը տաք, բարձրը տաք, օգտվել սանհանգույցներից, դա իրան-իրան էր արվում, սիրելիներս»:
Սիմոնյանին ընդհատեց Դավիթ Պետրոսյանը. «Դա սուտ է, հացադուլի ժամանակ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, ես հատուկ գնացել եմ հիվանդանոց, որ մեր ստամոքսը եղել է դատարկ, ես պահանջում եմ ներողություն խնդրել»:
Նման հայտարարությունից հետո ուսանողները վրդովվեցին, ու սկսեցին սեղաններին հարվածել:
«Այո, ես երևի ճիշտ չարտահայտվեցի, խոսքը վերաբերում էր ջրին, ծխախոտին, ադեալներին, եղել է, որ արգելք եմ հանդիսացել»,-ասաց Սիմոնյանը:
Ուսանողներից Կոստանյանը նկատեց, թե դա հուշում է, որ բուհում ռեկտորը բռնապետության կանոններով է առաջնորդվում:
13:40
Ուսանողներից մեկը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հարցրեց, թե որքանո՞վ էր օրինական, հեղափոխության օրերին ուսանողների առաջ դռները փակելը:
Ըստ նրա՝ ապրիլի 18-ին կարմիր բերետավորները ուսանողներին համալսարանական տարածքից բերման էին ենթարկում, որտեղ կանգնած էր պրոռեկտորների մեկը: «Արդյոք օրինական էր»,-հարցրեց նա:
Արամ Սիմոնյանը նշեց, թե իրենք միշտ ասել, հայտարարել են, որ այն կարծիքի են, որ ոստիկանությունն իրավունք չունի մուտք գործել ԵՊՀ տարածք, առանց դրա համար իրավունքն ունենալու:
Ինչ վերաբերում է բուհի դռները փակվելուն, ապա հաստատեց, այո՛ եղել են, բայց դրանք արվել են անվտանգության պահպանման համար: «Մի րոպե պատկերացրեք բուհի ղեկավարության վիճակը, երբ օրական 20-25 հազար մարդ մուտք է գործում բուհ, այն դեպքում, երբ ուսանողների և դասախոսների անվտանգության ապահովումը ոչ բարձր մակարդակի վրա է: Այո, մենք վախենում էինք, այսօր էլ վախենում ենք, որ կարող էր որևէ անհավասարակշիռ մարդ, որ կապ չունի ոչ շարժման հետ, ոչ էլ համալսարանի, փորձի ինչ-որ վտանգավոր միջոցներ ձեռնարկել, ընդհուպ մինչև ահաբեկչական ակտ կատարի»,-ասաց նա և նշեց, որ նման դեպքերում կարելի է դուռ փակել, քանի որ անվտանգության խնդիրներն իրենց համար առաջնային են: «Իսկ ընդհանրապես, համալսարանի ոչ մի դուռ փակ չի լինում»,-ասաց նա:
13:27
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց ուսանողների հանդիպումը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և բուհի պրոռեկտորների հետ:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են նաև որոշ դասախոսներ, ովքեր ևս դժգոհ են բուհի կառավարումից:
Արամ Սիմոնյանը նշեց, որ պատրաստ են պատասխանել ուսանողներին մտահոգող հարցերին:
13։04
Բողոքի ակցիայի մասնակից ուսանողները հանդիպեցին ԵՊՀ ղեկավարության հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել գիտխորհրդի նիստերի դահլիճում։
12։55
ԵՊՀ տարբեր մասնաշենքեր մտնելուց հետո ուսանողները վերադարձան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որի կամարների տակ մուտք գործեցին բուհ վանկարկման ու ծափերի ներքո:
Ճանապարհին նրանք վանկարկում էին՝ «ու–սա–նող մի–ա–ցիր», «դա–սա–խոս, մի–ա–ցիր»:
Ապա աստիճանների մոտ բարձրախոսով ելույթ ունեցավ Դավիթ Պետրոսյանը, ով հայտարարեց. «Այսօր մենք իրականացնում ենք մեր բողոքի ակցիան, որն ունի 4 պահանջ. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում և ուսխորհրդի և արհմիության գործունեության ժամանակավոր դադարեցում»:
Պահանջներն ընդունվեցին ծափերով։
«Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն. արժեքների և սկզբունքների հեղափոխություն, ինչպես որ այժմ տեղի է ունենում մշակութային հեղափոխություն, բայց քանի դեռ ուսանողների ու դասախոսների համար ԵՊՀ-ում ստեղծված չեն արժանապատիվ պայմաններ, սովորելու և դասավանդելու համար անհրաժեշտ նախադրյալներ, հեղափոխությունը ԵՊՀ չի մտել»,- հայտարարեց Դավիթ Պետրոսյանը:
Նա նաև ասաց, քանի դեռ Արամ Սիմոնյանը նշում է, որ բուհի ֆինանսավորումը հերիքի, նույնիսկ եթե այն ավելանա 2-3 անգամով, այդ մարդը այդքան ժամանակ ոչ թե բուհի ռեկտոր է, այլ բիզնես կենտրոնի ներկայացուցիչ:
12:23
Ցուցարարներին մոտեցավ «Ես դեմ եմ անհիմն ռեստարտին» գրությամբ պաստառով մի երիտասարդ, որը, դիմելով ուսանողներին, կոչ արեց միանալ իրեն, սակայն ուսանողները բացասաբար ընդունեցին նրան՝ հայտնի՝ բթամատը ներքև ժեստը ցույց տալով:
«Որովհետև առանց փաստերի, աուդիտի, պատկան մարմինների գնահատականի անընդունելի եմ համարում այսքան մարդկանց հավաքվելը: Համոզված եմ, որ հավաքվածներից մի մասը գոնե չգիտի՝ ինչի համար են հավաքվել»,-ասաց նա:
Ներկայայանալու առաջարկին ի պատասխան նա ներկայացավ՝ ԵՊՀ նախկին շրջանավարտ և մագիստրոս, որը պատրաստվում է ուսումը շարունակել մայր բուհում:
12:01
Ուսանողները ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից իրազեկման երթ սկսեցին դեպի բուհի տարբեր ֆակուլտետներ ու մասնաշենքեր:
Նշենք, որ իրազեկման ակցիային մանսակցում են ԵՊՀ տարբեր մասնաճյուղերից:
Ուսանողները բարձրաձայնում են բուհում տեղի ունեցող ֆինանսական չարաշահումների մասին:
Ուսանողները նաև հնչեցնում են «Ազատ, անկա ուսանող» կարգախոսը:
11:38 ԵՊՀ ռեկտորը պարտավոր է հասկանալ, որ իրավիճակ է փոխվել, ժամանակներ. Դավիթ Պետրոսյան
Այս պահին ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքվել են մի քանի տասնյակ ուսանողներ՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանն ասաց. «Մենք մոտ մեկ ամիս սպասեցինք, հուսով էինք, որ համալսարանում տեղի կունենան որոշակի բարեփոխումներ: Նախաձեռնություն կլինի ղեկավար կազմից, ինչ-որ հայտարարություններ կլինի ուսանողներին աջակցելու, բայց մենք էլի շարունակում ենք ուսանողներից, դասախոսներից ստանալ զանգեր, որում նշվում է, որ մարդիկ, որոնք մասնակցել էին ցույցերի, մեղմ ասած, լավ վերաբերմունքի չեն արժանանում: Այս պայմաններում, հաշվի առնելով ԵՊՀ-ում բազմաթիվ խնդիրների առկայությունը՝ սկսած կրթական խնդիրներից՝ կրթության որակը, ակադեմիական ազատությունը, կառավարման թափանցիկությունը, ռեսուրսների ծախսման ոչ արդյունավետությունը, ավելին՝ վատնումը, մեզ այլ բան չի թողնում, քան պահանջել ղեկավար կազմի՝ այդ թվում՝ ռեկտորի հրաժարականը:
Դավիթ Պետրոսյանը, անդրադառնալով ռեկտոր Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, որ մի քանի բախտախնդիրների պատճառով չի պատրաստվում հրաժարական տալ, ասաց. «Մենք մեկուկես տարի է՝ անմիջական շփվում ենք ռեկտորի հետ, բայց մի բան պարզ է, որ համալսարանն ուսանողակենտրոն չէ: Եվ այսպես շարունակվել չի կարող: Իրավիճակ է փոխվել, ժամանակներ, և եթե իրենք չեն կարողանում փոխվել, ուրեմն պետք է հեռանան»:
Հարցին, թե Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում են ֆինանսական ստուգումներ անել մայր բուհում, նախաձեռնության ղեկավարն ասաց, որ որոշ թվերի ծանոթ են:
«Իհարկե, հետո 2016 թ, հաշվետվությունը «փախավ» կայքից ու 2 միլիոն 600 հազար դրամով առնել սեղան, 1 միլիոնով առնել աթոռ. 141 միլիոն դրամ տրամադրել մաքրման ծառայության համար, երբ հավաքարարները մինիմալ աշխատավարձ են ստանում, էս ամենը ցույց է տալիս, որ կան շատ խնդիրներ, որոնք պետք է բացել և հասկանալ, թե այդ գումարներն ուր են գնում»,-ասել է նա:
Անդրադառնալով մայր բուհի ռեսուրսների ոչ արդյունավետ ծախմանը՝ «ԵՊՀ-Ռեստարտ» նախաձեռնության ղեկավարը վերարձանագրեց, որ 130 միլիոն դրամն այլևս չի ուղղվում Հայաստանի երիտասարդական հիմնադրամ։
«Ռեսուրսների արդյունավետ կառավարումը համալսարանի համար շատ կարևոր է, իսկ ռեկտորը հայտարարեց, որ եթե համալսարանի գումարն անգամ 2-3 անգամ շատ լինի, միևնույն է՝ էլի չի բավարարելու: Այստեղ ուղղակի փաստն այն է, որ ռեսուրսների արդյունավետ մենեջմենթ տեղի չի ունենում»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհուրդը լուծարելուն, ապա նա նշեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամների 25 տոկոսն այժմ գոյություն չունի, քանի որ նրանք նախկին պաշտոնյաներ են: Իսկ մյուս 25 –ին տոկոսին, որոնք ներկայացնում են Կրթության և գիտության նախարարությունը, հետկանչի կոչ է արվելու:
Հիմնական խնդիրն է, որ ԵՊՀ կառավարման մեջ՝ ղեկավար կազմում, չլինեն կուսակցական և քաղաքական պաշտոնյաներ: Նրա խոսքով՝ սա միայն Երևանի պետական համալսարանի խնդիրը չէ, այն կա գրեթե բոլոր բուհերում:
Ինչ վերաբերում է հարցին, թե ով կարող է փոխարինել Արամ Սիմոնյանին, ապա Դավիթ Պետրոսյանն ասաց, որ կոնկրետ որևէ թեկնածու չունեն:
10։51
Մեկնարկել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիան՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով:
Հիշեցնենք, որ նրանք հայտարարություն էին տարածել՝ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ անելով ժամը 11:00-ին, սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահանջներով` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, Հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցում:
Որպես նման քայլի դիմելու պատճառ մատնանշված են մայր բուհի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհ-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը, բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները, համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը:
«Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին: Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի: Կեցցե՛ ազատ, անկախ ուսանողը, կեցցե՛ ազատ, անկախ դասախոսը, կեցցե՛ ազատ, անկախ ԵՊՀ-ն»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Քաղաքականություն 11:20 • 27/11 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍը«Նրանք ելքը տեսնում ե
-
Իրադարձային 14:08 • 27/11 Բաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ) Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Կարաիդել թաղամասում։ Տղամարդը որոշել է անցնել Ուֆա գետը, որտեղ սառույցի հաստությունը մոտ 2 սմ էր. սառույցը կոտրվել է, նա ընկել է գետն ու խեղդվել։ Առայժմ փրկարարները ջրից հանել են միայն հեծանիվը:
-
Քաղաքականություն 11:58 • 27/11 Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 17:28 • 27/11 Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին չորրորդ օրն անընդմեջ շարունակում է անկում գրանցել՝ թարմացնելով 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից ի վեր իր նվազագույն ցուցանիշները, գրում է moscowtimes.ru-ն:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
14:56 • 27.11.24 Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
14:46 • 27.11.24 Յամալն այսօր կդառնա Golden Boy-ի դափնեկիր
Իրադարձային
-
18:36 • 27.11.24 Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում
Մամուլի տեսություն
-
08:18 • 27.11.24 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․ «Հրապարակ»
-
08:14 • 27.11.24 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»