Պետք է դադարենք կռվել իրար դեմ, պետք է լռեցնենք հայկական ինքնությունը դավաճանածներին ու բացենք պատուհան Հայկական հարցի դիվանագիտական լուծման համար․ Միքայել Մինասյան
Անցած 150 տարում չեն փոխվել ո՛չ թշնամու պլանները, ո՛չ էլ Հայկական հարցի էությունը։ Փոխվել է Հայկական հարցի աշխարհագրությունը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ.
Հայկական չդադարող հարցը Սբ. Ստեփանի անունը կրող երկու քաղաքների միջև
Հայկական հարցը դիվանագիտության մեջ առաջին անգամ հայտնվեց Սան-Ստեֆանոյի պայմանագրում, և այդ օրվանից, անկախ պատմական կոնկրետ շրջանում ստացած ձևակերպումից՝ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների հարց, համիդյան ջարդեր, առաջին Ցեղասպանություն, սումգայիթյան ջարդեր, Բաքվի ջարդեր, թե արցախյան պատերազմ, միշտ եղել է նույնը՝ պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու հայերի իրավունքի հիմնահարցը։ Սան-Ստեֆանոյում ծնված Հայկական հարցը շարունակում է մեզ հետ մնալ մինչ օրս՝ անկախ այն փակելու, մոռանալու և նույնիսկ խմբագրելու պատմական ու ժամանակակից փորձերից։
Հայկական հարցն ինչպես նախկինում, անպես էլ այսօր ունի երկու օբյեկտ-շահառու՝ հայերն ու հայերի թշնամիները։
Մեր թշնամիների համար Հայկական հարցի լուծում է հանդիսանում այն, ինչը պարտադրեցին Ալեքսանդրապոլի ու Բաթումի պայմանագրով, որը նախատեսում էր 10 հազար քռ. կմ տարածքով Հայաստան, և որի մասին պատմաբան Լեոն ասում էր` «ապրելու համար փոքր է, որպես գերեզման` մեծ է»: (Հայրենիքը քռ. կիլոմետրերով չափելը ահա այսպիսի պատմական աղետալի նախադեպեր է ունեցել):
Առ այսօր մեր թշնամիների պլաններն ու նպատակները չեն փոխվել։ Նրանց պարտադրանքով՝ 1920թ. Հայաստանի կառավարությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը և նույնը փորձում են անել այսօր։
Հայկական հարցի լուծման երկրորդ շահառուն հայերն են։
Հայերը երբեք հաշտ չեն եղել Հայկական հարցի հետ: Անցած 150 տարվա ընթաքում այդպես էլ չի ձևավորվել և չի ձևակերպվել գիտակցում, որ մեր՝ հայերիս, ազգային ինքնության ողնաշարը հենց Հայկական հարցն է։ Հայկական հարցի շուրջ է կառուցված հայ ազգի ինստիտուցիոնալ հիշողությունը, պատմությունն ու ինքնության ճարտարապետությունը։ Պատմականորեն հայկական քաղաքական ուժերը համախմբվել կամ պառակտվել են Հայկական հարցի շուրջ: Հայկական հարցն է եղել Առաջին Հանրապետության և նույնիսկ Սովետական Հայաստանի փիլիսոփայական հենքը: Հայրենադարձությամբ, Ցեղասպանության հուշահամալիրի կառուցմամբ՝ Սովետական Միությունը ևս ընդունեց, որ Հայաստանի հիմքը Հայկական հարցն է։ Ավելորդ է ասել, որ Հայկական հարցը նաև Երրորդ Հանրապետության ստեղծման հիմքում է՝ ի դեմս Ղարաբաղի: Հայկական պահանջատիրությունը մինչև օրս դրսևորվում է Հայաստանի զինանշանի վրա: Մեր ամեն ինչն է դրա շուրջ և դրա մասին՝ անկախ այն հանգամանքից ընդունում ենք այս փաստը, թե՝ հերքում։ Եվ մի բան հստակ է. Հայկական հարցի էությունը, պատմությունը կամ սիմվոլները խմբագրելով կամ պիտակավորելով հարցը փակելն անհնար է։ Ասածիս ապացույցը հայերի շուրջ ստեղծված իրականությունն է՝ 1878 թվականին Սան-Ստեֆանոյից մինչև մերօրյա Ստեփանակերտ։
Անցած 150 տարում չեն փոխվել ո՛չ թշնամու պլանները, ո՛չ էլ Հայկական հարցի էությունը։ Փոխվել է Հայկական հարցի աշխարհագրությունը:
Մեկ ուրիշ կարևոր բան էլ է փոխվել. Հայկական հարցի և հայ լինելու ծանրության տակ ստեղծվել են նոր հայեր, ովքեր միայն ծագումնաբանությամբ են հայ: Այս մարդիկ չունեն ազգային արժանապատվություն, ինքնություն ու հիշողություն: Չունեն իրենց իսկ ընտրությամբ, որովհետև այդպես են որոշել և համարում են, որ առանց դրանց ապրելը հեշտ է: Ես նրանց կկոչեի «հայախոսներ», որովհետև նրանք հայ են այնքանով, որքանով ընդամենը խոսում են հայերեն:
Նրանք, ովքեր հասկանում են ինչ է Հայկական հարցը և կրում են այդ հարցի էությունը՝ ինստիտուցիոնալ, գենետիկ և հոգևոր մակարդակով, գիտեն պատմություն, եկեղեցու հետևորդ են՝ տրադիցիոն և ոչ, նույնիսկ եթե անհավատ են, բայց արժևորում են պատմությունն ու պատմության մեջ ինստիտուտների դերը, այս բոլոր մարդիկ հայերն են։ Իսկ այս արժեքները հերքողները «հայախոսներն» են, ովքեր մերժում են, ծաղրում են ազգայինը, հայտարարում են, թե դա ժամանակավրեպ է ու հնաոճ:
«Հայախոսները» թուրք չեն, նրանք ամեն ինչով հայ են՝ լեզվով, խոսքով, դեմքով, ամեն ինչով, բայց էությամբ հակահայ են։ Նրանք Հայկական հարցը մոռանալու կամ թշնամու օգտին լուծելու հետ կապված խնդիր չունեն, որովհետև, ինչպես նշեցի, չունեն ինստիտուցիոնալ, գենետիկ և հոգեևոր կապ հայկականության հետ, նրանք խզել են այդ կապը՝ հրաժարվելով ինքնությունից: «Հայախոսներն» անազգ են, նրանք մտել են մեր մեջ ու ներսից քանդում են երկիրը։
Սան-Ստեֆանոյից մինչև Ստեփանակերտ կա երկու կռիվ. Հայկական հարցը ուժով լուծող թշնամիների կռիվը հայերի դեմ (ի դեպ, թշնամիները պատմության ընթացքում փոխվում են, բայց նրանց նպատակներն ու թիրախները՝ ոչ): Եվ երկրորդը, որը ներսից քանդում է Հայաստանն ու հայությանը, հայերի ու «հայախոսների» կռիվն է: Հայերը պայքարում են հայկական ինքնության պահպանման համար, յուրքաչյուրը իր մեթոդներով՝ պատերազմով, խաղաղությամբ, բանակցություններով, իսկ «հայախոսները» կռվում են հայերի դեմ, նրանք չեն համարում, որ սահմաններից դուրս ունեն թշնամի, նրանց թշնամիները երկրի ներսում են: Հայերն անընդհատ կաշկանդվում են հանրայնացնել այս ներքին կռիվը, ինչի արդյունքում «հայախոսներն» այսօր օբյեկտիվորեն շատացել են, կամ առնվազն նրանց ձայնը դարձել է ավելի լսելի։ Եվ մենք պետք է ընդունենք այս փաստը։
Պետք է խոստվանենք, որ Սան-Ստեֆանոյից մինչև Ստեփանակերտ մենք ոչ միայն կորցրել ենք մեր պատմական հողերի մեծ մասը, կորցրել ենք նաև հայերի մի ստվար զանգվածի ու քանի որ չենք ունեցել խիզախություն հայտարարելու, որ երկրի ներսում էլ կան վատ հայեր, այդ մարդիկ շատացել են ու դարձել են օրակարգ թելադրող։
Այս իրավիճակն ունի մեկ լուծում։ Հայերը պետք է միավորվեն և լռեցնեն «հայախոսներին»:
Պետք է միավորվել՝ անկախ քաղաքական հայացքներից, ճամբարներից, անկախ նրանից նախկինում իրար մասին ինչ ենք ասել, անկախ նրանից առաքելական ենք, թե բողոքական, սփյուռքի ներկայացուցիչ ենք, հայաստանցի, թե ղարաբաղցի, լիբերալ ենք, թե պահպանողական, «սորոսական» ենք, թե ռուսամետ, եղել եք «խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» գաղափարախոսության կրողը, թե միայն խաղաղության կամ միայն պատերազմի։ Հայերը պետք է համախմբվեն, սկսեն պաշտապանել հայկական ինքնությունը, որպեսզի կարողանան լուծել Հայկական հարցը։ Հակառակ դեպքում, կհայտնվենք նույն ստատու-քվոյում, ինչ 150 տարի առաջ, որը սկսել է Սան-Ստեֆանոյում և չի ավարտվելու Ստեփանակերտում։ Նույնիսկ չի ավարտվելու Գորիսում, Ջերմուկում ու Շորժայում։ Ստեփանակերտը ընդամենը ժամանակավոր կանգառ է Երևան եկող ճանապարհին։ Սրանք ապագայի հոռետեսական կանխատեսումներ չեն, այլ փաստեր, որոնք, ցավոք, չեն դադարում իրականություն դառնալ՝ անկախ նրանից որքան ուժգին ու մասսայաբար ենք հերքում դրանք:
Լուծումը, իսկապես, մեկն է. պետք է դադարենք կռվել իրար դեմ, պետք է լռեցնենք հայկական ինքնությունը դավաճանածներին՝ բացելով պատուհան Հայկական հարցի դիվանագիտական լուծման համար։
Եվ այո՛ Հայկական հարցն ունի դիվանագիտական լուծում։ Այսօր դեռ ունի»,- գրել է նա։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:08 • 09/05 Հաղթանակի զորահանդեսին ոչ բարեկամ երկրների դեսպանները և պաշտոնյաները հրավիրված չեն. ՌԴ ԱԳՆ «Այս տարիներին՝ սկսած 2022 թվականից, նրանց չեն հրավիրել, քանի որ այս երկրներում վարչակարգերը վարում են ոչ բարեկամական քաղաքականություն. այս տերմինն է օգտագործվում, բայց իրականում ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ»,- պարզաբանել է Զախարովան:
-
Իրադարձային 23:29 • 08/05 «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարեցնում է իր պաշտոնավարումը Մոտ օրերս հանդես կգամ իմ պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների, խնդիրների և ինչու չէ, նաև վերջին ամիսներին թանգարանի և իմ առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Իրադարձային 11:18 • 08/05 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Միքայել Սրբազանի խոսքով՝ 2018թ-ին ինչպես և բոլոր մարդիկ, ինքն էլ 2 օր սխալվել է ապրիլի 23-ին և 24-ին և այդ սխալը մնալու է իր կենսագրության մեջ։ Հիմա լուսանկարներ և ելույթներ են տարածում:
-
Իրադարձային 23:29 • 08/05 «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարեցնում է իր պաշտոնավարումը Մոտ օրերս հանդես կգամ իմ պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների, խնդիրների և ինչու չէ, նաև վերջին ամիսներին թանգարանի և իմ առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
Քաղաքականություն
-
10:51 • 09.05.24 Կիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ Թունյան
-
10:15 • 09.05.24 Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին
Սպորտ
-
20:59 • 08.05.24 Հայտնի է՝ երբ Ռեալը կստանա Լա լիգայի չեմպիոնական գավաթը
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Մամուլի տեսություն
-
08:50 • 09.05.24 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը