ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   12:20 • 28.09.24 Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանվել է նախօրեին թիրախային ավիահարվածի արդյունքում Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Բեյրութին հարվածելու հրամանն անմիջապես ԱՄՆ-ից տվել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Դրանից հետո նա լքել է ՄԱԿ-ը եւ վերադարձել հայրենիք։
-
Իրադարձային   11:37 • 28.09.24 Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Այո, ՀՀ երրորդ նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացել է հրավեր՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին՝ Սրբալույս Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը
-
Իրավունք   11:01 • 28.09.24 Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. առերևույթ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը. ՄԻՊ Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա է դրական դինամիկա, և վերջինս այլևս հոգեբուժական հիվանդանոցային բուժման կարիք չունի,
-
Իրադարձային   10:54 • 28.09.24 «Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Խաղի ընդմիջման ընթացքում կանցկացվի խաղարկություն։ Մարզադաշտում ներկա երկրպագուները հնարավորություն կունենան շահել ուղեգիր դեպի Ավստրիա կամ Անգլիա՝ ներկա գտնվելու «Ռապիդ» - «Նոա» կամ «Չելսի» - «Նոա» խաղերից մեկին:
-
Իրադարձային   10:44 • 28.09.24 Չինաստանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Հարավչինական ծովում Զորքերը պահպանում են զգոնության բարձր աստիճան՝ վճռականորեն պաշտպանելով ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը, ծովային իրավունքներն ու շահերը և վստահորեն պահպանում են խաղաղությունն ու կայունությունը Հարավչինական ծովում
-
Քաղաքականություն   10:11 • 28.09.24 ՀՀ-ի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. Աբրահամյան Այսինքն, Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին` սպառազինությունից մինչև բանակի թվաքանակ: