Անգլիայում հորդառատ անձրևների հետևանքով ուժգին ջրհեղեղներ են առաջացել

23:21 • 27.09.24

Անգլիայի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը  մոտ 650 շենք է հեղեղել: Այս մասին հայտարարել է Անգլիայի շրջակա միջավայրի գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի մի քանի շրջաններում մոտ 200 շենք է հեղեղվել։

«Վերջին օրերի ընթացքում տեղացած  հորդառատ անձրևները հանգեցրել են Անգլիայի կենտրոնական  հյուսիս-արևելքկան հատվածների հեղեղմանը:

Հեղեղվել է մոտ 650 անշարժ գույք»,- ասվում է հաղորդագրության  մեջ: