Սպիտակ տան նախկին խոհարարն ու համաշխարհային TikTok աստղերը՝ Հայաստանում. կանցկացվի FlyConnect Creator Summit-ը (լուսանկարներ)
ԱՄՆ 4 նախագահների խոհարար Chef Rush-ը, հումորի աշխարհը նվաճած Ուիլիամ Լասթը, փողոցային պարերով միլիոնավոր դիտումներ հավաքող Big Groove-ը և այլ հանրահայտ դեմքեր շուտով կժամանեն Հայաստան. FlyConnect ընկերությունը հայտարարեց Creator Summit Armenia 2026-ի մասին, որի շրջանակում էլ պատրաստվում է հյուրընկալել աշխարհում հայտնի դեմքերի:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ մասշտաբային այս նախագիծը Հայաստանի վրա կկենտրոնացնի հավիրյալ աստղերի բազմամիլիոնանոց լսարանի ուշադրությունը: Summit-ին սպասվում է ավելի քան 2,000 մասնակից՝ աշխարհի շուրջ 100 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Վենեսուելա, Կոլումբիա, Եվրոպա, Դուբայ, Վրաստան, Աֆրիկյան երկրներ և այլն։ Մեկ հարթակում են միավորվելու տարբեր ոլորտների առաջատար բլոգերներ, ինֆլուենսերներ, երգիչներ ու խոհարարներ, որոնց ընդհանուր լսարանն ու հետևորդների քանակը գերազանցում է 2.7 միլիարդը։

«Այս մասշտաբային իրադարձության ամենասպասված դեմքերից է ԱՄՆ բանակի վետերան, բոդիբիլդեր Անդրե Ռաշը, ավելի հայտնի Chef Rush անունով, ով աշխատել է Սպիտակ տանը՝ որպես ԱՄՆ 4 նախագահների խոհարար (Բիլ Քլինթոն, Ջորջ Բուշ, Բարաք Օբամա և Դոնալդ Թրամփ), և համացանցում հայտնի է իր ահռելի մկաններով ու ավելի քան 16 միլիոնանոց լսարանով։ Հայաստան կգան նաև Yuji Beleza-ն, ով զարմացնում է համացանցում բազմաթիվ լեզուների իր օմացությամբ, Հարավային Կորեայում լայն ճանաչում ձեռք բերած հայտնի հայ խոհարարն ու մեդիա-դեմք Chris Hambarsoomian-ը, ով ասիական տարածաշրջանում և սոցիալական ցանցերում ունի մի քանի տասնյակ միլիոնանոց լսարան, William Last KRM-ը՝ Աֆրիկայի ամենավիրուսային ու սիրված հումորիստներից մեկը, Big Groove-ը, ում էներգետիկ պարերն ու ուտելիքի հանդեպ սերը նվաճել են TikTok-ը, ինչպես նաև Vasily Mishlen-ը՝ իր՝ անսովոր վայրերում պատրաստվող էսթետիկ խոհարարական հոլովակներով, վիրուսային ոճով ու lifestyle բովանդակությամբ հայտնի Kagiris Twins քույրերը, միջազգային ճանաչում ունեցող դերասանուհի ու բլոգեր Shahrizada Serikova-ն, Stetseviatka-ն։ Հատուկ հյուրերի շարքերում կլինեն նաև միջազգային ճանաչում ունեցող հատուկ հյուրեր: Երեկոյի գլխավոր հեդլայներներից է հայտնի իրանցի DJ և երաժիշտ Yasaman-ը, ով իր յուրահատուկ էթնիկ-էլեկտրոնային ռիթմերով նվաճել է միջազգային բեմերը, ինչպես նաև տաղանդավոր Alireza-ն։ Այս աստղաբույլն է, որ առաջիկա օրերին ապահովելու է հայկական մեդիա-տիրույթի աննախադեպ ակտիվությունը»,- ներկայացնում են կազմակերպիչները:


Նրանց խոսքով՝ միջոցառումը կնպաստի մեր երկրի ճանաչմանն ու գուցե բազմաթիվ զբոսաշրջիկներ իրենց համար ցանկալի ուղղությունների շարքում ավելացնեն նաև Հայաստանը. «Օտարերկրացի հայտնի ինֆլուենսերներն իրենց օրգանիկ, անկեղծ էմոցիաներով ու հումորային վիդեոներով ցույց են տալիս հայկական մշակույթը, սնունդն ու հյուրընկալությունը՝ ստեղծելով վստահության ու հետաքրքրության բոլորովին այլ մակարդակ: Տեղական ստարտափերի, IT/տեխնոլոգիական ընկերությունների, մեդիա դեմքերի համար սա եզակի հնարավորություն է՝ անձամբ ծանոթանալու և փորձի փոխանակում անելու համաշխարհային մակարդակի աստղերի հետ»,-վստահեցնում են կազմակերպիչները:


Գագաթնաժողովի ծրագիրը խոստանում է լինել առավելագույնս հագեցած ու բազմաբովանդակ։ Առաջին օրը կմեկնարկի վառ երաժշտական իրադարձությամբ, որին կհաջորդի երկրորդ օրվա խոհարարական Expo-ն և համաշխարհային ճանաչում ունեցող շեֆ-խոհարարների վարպետության դասերը: Երրորդ և չորրորդ օրերը ամբողջությամբ նվիրված կլինեն նեթվորքինգին, նոր կապերի հաստատմանն ու ոլորտի առաջատար խոսնակների ելույթներին։ Իսկ հինգերորդ օրը հյուրերը հնարավորություն կունենան հատուկ տուրի միջոցով ծանոթանալու հայկական հարուստ մշակույթին ու պատմությանը՝ այլ կերպ ասած՝ Հայաստանի մասին կադրերն ու հոլովակները միաժամանակ կհայտնվեն ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի միլիոնավոր օգտատերերի էջերում, ինչից հետո նախագիծը կեզրափակվի անմոռանալի Afterparty-ով։

Կազմակերպիչները նաև ընդգծում են, որ մեծամասշտաբ այս նախագիծը իրականացվել է բացառապես FlyConnect ընկերության կապերի, գործընկերների ջանքերով։

«Creator Summit-ը պարզապես մեկանգամյա միջոցառում կամ ավանդական ցուցահանդես չէ, այլ երկարաժամկետ թվային էկոհամակարգ։ FlyConnect ընկերությունը նախագծել է հատուկ հավելվածներ (application), որոնք հնարավորություն կտան պահպանել մշտական կապը միջազգային ինֆլուենսերների հետ։ Այն ռեստորաններն ու սննդի ոլորտի ներկայացուցիչները, որոնք գագաթնաժողովին հանդես կգան որպես հովանավոր կամ էքսպոյի մասնակից, ավտոմատ կերպով կինտեգրվեն անձամբ Անդրե Ռաշի (Chef Rush) անունը կրող հավելվածում։ Այս աննախադեպ մոտեցումը ենթադրում է շարունակական գովազդային արշավ, ինչի արդյունքում տեղական բիզնեսները ոչ միայն ճանաչում են ստանում, այլև դառնում են այս հսկայական միջազգային համայնքի (community) հիմնական գործընկերը»,-ասում են կազմակերպիչները:



Մասնակիցների ցանկն այստեղ։










