Գետափում բшխվել են «ԳԱԶ-53» ավտոքարշակը, «Լադա»-ն և «Opel»-ը․ վերջինը ամբողջությամբ, իսկ ավտոքարշակը՝ մասնակի վերածվել են մոխրակույտի

12:02 • 03.11.26

Հոկտեմբերի 31-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գետափ գյուղում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոքարշակը, «Opel» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և «Opel»-ն ամբողջությամբ, իսկ ավտոքարշակը՝ մասնակի, վերածվել են մոխրակույտի։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։