Մենք միտում չունենք խզելու Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Ռուսաստանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ Հայաստանի համար․ Վահան Կոստանյան

22:51 • 24.11.26

Մենք միտում չունենք խզելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, ճգնաժամ ստեղծել կամ կամուրջներ այրել։ Ռուսաստանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ Հայաստանի համար, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նա հայտնել է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ օրակարգով է գնում Մոսկվա դեկտեմբերի 3-ին։

«Մեր օրակարգն է վերանայել խնդիրները, որոնք վերջին ժամանակաշրջանում կուտակված են հայ-ռուսական հարաբերություններում»։ 

Կոստանյանն ընդգծել է, թե Հայաստանը հույս ունի, որ ռուս գործընկերները ևս նույն մոտեցումն ունեն առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցում, և Մոսկվայում քննարկումները կանցնեն գործընկերային մթնոլորտում։