Մոտ մեկ ամսից ավելի կա՛մ պառկած եմ եղել, կա՛մ կանգնած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է․ Ռոբերտ Քոչարյան

18:07 • 24.11.26

Մոտ մեկ ամսից ավելի կա՛մ պառկած եմ եղել, կա՛մ կանգնած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է, դատական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով քրեակատարողական հիմնարկում իր պահման պայմանների մասին։

Փաստաբանները դատական նիստի ընթացքում հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանը զրկվել է պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ քրեական գործը 120 հատոր է, որը թղթային տարբերակով խցում տեղադրելու դեպքում իր համար տեղ չէր մնա բանտախցում, իսկ առանց ինտերնետի համակարգչով աշխատելու հնարավորություն ՔԿՀ-ն չի տալիս։