Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին

16:09 • 24.11.26

Հայաստանի Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ISU-ի և Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի հատուկ հրավերով կմասնակցեն Գրան Պրիի փուլերից մեկին: Այս մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:

Հայաստանի սպորտային զույգը հրավերը ստացել է մարզական բարձր արդյունքների շնորհիվ:

Գրան Պրի մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 27-29-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:

Հիշեցնենք, որ Հայաստանի զույգն այս տարվա մարտի 27-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությունում պատմական արդյունք էր գրանցել՝ գրավելով 8-րդ տեղը եւ նվաճել աշխարհի գավաթի երկու ուղեգիր, ինչպես նաեւ 2027 թ աշխարհի առաջնության եւս մեկ զույգի մասնակցության իրավունք: