Վարդենյաց լեռնանցքում բուք է

20:08 • 23.11.26

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 20։05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։