Սաթիկ Սեյրանյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհակալություն հայտնել աջակցության համար
Այսօր` նոյեմբերի 23-ին, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը այցելել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարության նկատմամբ ցուցաբերած աջակցության առիթով իր գոհունակությունը հայտնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առաջին նախագահի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և լրագրողի միջև առաջացած կոնֆլիկտին՝ գրել էր, Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով:











