Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան

13:18 • 23.11.26

Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա։

Գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան․

«Սահմանադրության տեքստին ու դրա բոլոր դետալներին իրավական անդրադարձ կատարելու եմ տարբեր ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կիրազեկեմ: Հիմա ուզում եմ արձանագրել ընդամենը մեկ բան. եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա։

Առաջին՝ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ։

Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն», որի ընդունումը կապվելու է խաղաղության հաստատման, պետականության հարատևության և երկրի ապագայի հետ։

Երկրորդ՝ ԸՆՏՐԱԿԱՆ և ՎԱՐՉԱԿԱՆ։ Ընտրական ցուցակների այսպես կոչված մաքրում, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակումներ և այլ մեխանիզմներ, որոնք կարող են ազդել հանրաքվեին մասնակցության ցուցանիշների և անհրաժեշտ ձայների շեմի ապահովման վրա։

Երրորդ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ։ Ընդդիմության վերջնական ապալեգիտիմացում, շարունակական թիրախավորում, ֆինանսավորման աղբյուրներից զրկում և քաղաքական մրցակցության հնարավորությունների առավելագույն սահմանափակում»։