Մեծ Թnւրանի երազանքը․ գաղափարախոսություն, պատերшզմներ, Հայաստան. «Մանդելայի էֆեկտը» (տեսանյութ)

19:54 • 22.11.26

Հայկական միջավայրում պանթուրքիզմի մասին խոսում են, երբ քննարկվում են Օսմանյան կայսրությունը, Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները կամ Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Իր հեղինակային՝ «Մանդելայի էֆեկտը» հաղորդման առաջին թողարկման ժամանակ ասել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

Այս հասկացությամբ ընդհանուր առմամբ բնորոշվում են թյուրքախոս ժողովուրդների մշակութային կամ քաղաքական համախմբման գաղափարները։ Դրանց տարբերակները ջոկվել են թե նպատակներով, թե առաջարկվող միջոցներով։ Մշակութային համագործակցությունից մինչև մեկ իշխանության ներքո միավորվելու հավակնություն երկար ճանապարհ կա։

«Մանդելայի էֆեկտի» 13-րդ թողարկումը փորձում է հսսկանալ, թե ո՞վ է ստեղծել պանթուրքիզմի գաղափարախոսությունը. Օսմանյան սուլթա՞նը, եվրոպացի արևելագետնե՞րը, թե՞ Ռուսական կայսրության թյուրքախոս մտավորականները։ Ինչո՞ւ գաղափարախոսության ձևավորման պատմության մեջ հայտնվում ենք միաժամանակ Ղրիմում, Կազանում, Բաքվում, Բուդապեշտում, Փարիզում և Կոստանդնուպոլսում: Եվ ինչպե՞ս ստացվեց, որ կրթության ու մշակույթի մասին բանավեճերը հետագայում առնչվեցին պետությունների սահմանների և ամբողջ ժողովուրդների ճակատագրերի հարցերին։