ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը. «Հրապարակ»

09:09 • 21.11.26

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդարադատության նախարարությունը երկուշաբթի կհրապարակի նոր սահմանադրության նախագիծը։ Մեր տեղեկություններով, այս օրերին ՔՊ-ում «վերապատրաստումներ» են գնում, զոնդաժ է արվում, թե ինչպես «ծախել» նոր սահմանադրության նախագիծը հանրության վրա:

ՔՊ-ականներն առաջիկա օրերին կսկսեն խոսել նոր նախագծի «լուսավոր» կետերի, մասնավորապես՝ վարչապետի լիազորությունների սահմանափակման, ընդդիմության լիազորությունների մեծացման, դատական համակարգի անկախության եւ այլ հարցերի մասին` հույսով, որ կմոլորեցնեն հանրությանը։ Բայց ընդդիմությանը չի հաջողվելու գայթակղել:

Իշխանությունն արդեն հույս չունի, որ ընդդիմությանը կհամոզի 7 ձայնով կողմ քվեարկել նախագիծը հանրաքվեի դնելուն: Ահա ինչու ՔՊ-ում վստահ են` Փաշինյանն այլ շանս չունի, քան հրաժարական տալն ու արտահերթի գնալը: Ասում են՝ Ալիեւն այս հարցում կոմպրոմիսի չի գնում եւ ժամկետը չի հետաձգում»:

Ավելին՝ այստեղ: