Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների և նրանց ուղեկիցներին՝ խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս առաքելությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կարիքի պահին խոցելի մարդկանց անհետաձգելի օգնություն տրամադրելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը։
«Նրանց ժամանումը ՀՀ առողջապահության նախարարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերի արդյունքն է՝ գործընկեր երկրների աջակցությամբ։
Երեխաներից երկուսը, ովքեր ունեն սրտի բնածին արատներ, հաջողությամբ վիրահատվել են սրտաբանական կլինիկայում։ Երրորդ երեխան, ով նախկինում լյարդի և երիկամի փոխպատվաստման էր ենթարկվել, մասնագիտացված հետփոխպատվաստումային խնամք է ստանում բժշկական կենտրոնում։ Բոլոր երեխաների դուրսգրումից հետո Հայաստանը նախատեսում է վերանայել առաքելության արդյունքները և դիտարկել նախաձեռնության շարունակականության հնարավորությունը՝ կարիքի մեջ գտնվող ավելի շատ երեխաների բժշկական օգնություն տրամադրելու համար։
Ծայրահեղ ծանր և լուրջ վնասվածքներ ունեցող հիվանդների, հատկապես երեխաների և այլ խոցելի խմբերի համար մասնագիտացված խնամքի հասանելիությունը կենսական, կյանքեր փրկող միջամտություն է»,- ասվում է հաղորդագրությունում։












