Դանիան արտաքuում է Ռուսաստանի ռшզմական կցորդին

21:02 • 20.11.26

Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին, նա յոթ օրվա ընթացքում պետք է լքի երկիրը, այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լարս Լեկկե Ռասմուսենը։

«Մենք հենց նոր հանդիպում ունեցանք արտաքին գործերի նախարարությունում ՌԴ դեսպանի հետ և տեղեկացրինք ՌԴ ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա հայտարարելու և Դանիայից վտարելու կառավարության որոշման մասին։ Ռազմական կցորդը պետք է յոթ օրվա ընթացքում լքի Դանիան»,-նշել է նա։