Փաշինյանն այն գործիչը չէ, որը 2 օր մեկ ասեր՝ ես գնալու եմ, նա աշխարհաքաղաքական փակուղում է․ Կարեն Քոչարյան (տեսանյութ)
Փաշինյանն այն գործիչը չէ, որը 2 օր մեկ ասեր՝ ես գնալու եմ, գիտի՝ ինչ է կատարվում, համակերպվել է պրոցեսի հետ, նա աշխարհաքաղաքական փակուղում է։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Խորհուրդ չէի տա, որ ընդդիմությունը հավատա Փաշինյանի ասածին։ Չեմ կարծում, որ ընդդիմությունը կգնա գործարքի Փաշինյանի հետ, եթե գնար, Փաշինյանի մոտ ջղաձգումներ չէին լինի։
Փաշինյանը հասկացել է, որ չի կարողանում ավարտել ոչ մի ուղղությամբ սկսած որևէ ծրագիր։ Թուրքիա գնացել էր այն հույսով, որ Էրդողանը կմիջնորդի Ալիևին, բայց չստացվեց։ ԵՄ-ում ասում են՝ դիմացիր, փող չկա։ ԹՐԻՓՓ-ի մասով էլ չեմ տեսնում ԱՄՆ նախկին ոգևորությունը։ Չեմ կարծում, որ Փաշինյանի մոտ կստացվի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- նշել է Քոչարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














