Փաշինյանը հեռանալու է. հետևողական ենք թե՛ ինստիտուցիոնալ պայքարում, թե՛ ասել ենք՝ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական. Աբրահամյան

12:19 • 20.11.26

Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում Ադրբեջանի պահանջով, Ալիևի պահանջով Սահմանադրություն չպետք է փոխվի, ժողովուրդն ընդդիմությանը տվել է մանդատ՝ դեմ լինելու ալիևյան Սահմանադրությանը, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, մենք ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք մեր կողմից նախանշված ճանապարհային քարտեզին, թե՛ ինստիտուցիոնալ պայքարում, թե՛ նաև ասել ենք, որ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական Նիկոլ Փաշինյանը լավ կաներ՝ օր առաջ հեռանար»-նշել է նա: