Հանդիպումների ժամանակ նրանք ասում են՝ ձեր գործն է, ուզում եք արեք, ուզում եք՝ մի արեք․ կարող ենք նաև ապրել առանց խաղաղության պայմանագիր․ Ալեն Սիմոնյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Հանդիպումների ժամանակ նրանք չեն ասում, որ դա պահանջ է, նրանք ասում են՝ ձեր գործն է, ուզում եք արեք, ուզում եք՝ մի արեք, ուղղակի խաղաղության պայմանագիր կնքելու համար կարևոր է դա, կարող ենք նաև ապրել առանց խաղաղության պայմանագիր, իսկ մենք համարում ենք, որ դա անհրաժեշտ է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին։
«Մեր համար Ջավախքը կարևո՞ր է, Արևմտյան Հայաստան հասակացողությունը կարևո՞ր է, Լեռնային Ղարաբաղը կարևո՞ր է, դա մեր քաղաքական օրակա՞րգն է, եթե այո, ապա Հայաստանի Հանրապետությունը որտե՞ղ է սկսվում և ավարտվում, և ինչի՞ մասին Է այդ Անկախության հռչակագիրը»,-նշել է նա։














