Դատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքը

15:38 • 19.11.26

Դատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքը: 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գտնվում է տնային կալանքի տակ, որը սահմանվել է 2026 թվականի հունիսի 4-ին՝ նախնական կալանքը փոխարինելու արդյունքում։ «Սրբազան պայքար» շարժման գործով կալանավորվել է երկու ամսով, ինչին հաջորդել են կալանքի ժամկետի պարբերական երկարաձգումները։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունիի նախագահությամբ, կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով: