Սաուդյան Արաբիան nչնչացրել է հnւթիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված hրթիռը. Reuters
Սաուդյան Արաբիան ոչնչացրել է հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը գործարկել էր Արտակարգ իրավիճակների վաղ նախազգուշացման ազգային հարթակը՝ Էր Ռիադի բնակիչներին ծանուցելով հնարավոր սպառնալիքի մասին։
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, որը գործում է եմենական «Անսար Ալլահ» շարժման (հութիների) դեմ, հայտարարել է Սաուդյան Արաբիայի Հարավային նահանգի ուղղությամբ հութիների արձակած հրթիռի որսման և ոչնչացման մասին, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ որսացել և ոչնչացրել է հրթիռը, որը եմենցի հութիներն արձակել էին Սաուդյան Արաբիայի Հարավային նահանգի ուղղությամբ»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։











