Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում․ 22-ամյա երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մելիք Հ․-ն իր վարած «Merceders» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Ռոբերտ Մ․-ն և 22-ամյա Գոռ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։














