Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել. Պապոյան

12:29 • 18.11.26

Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել, ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ես այդտեղ հակասություն չեմ տեսնում։ Իմ նպատակը, որպես էկոնոմիկայի նախարար, Հայաստանի արտահանման ծավալները ավելացնելն է ինչպես ԵՄ-ը, այնպես էլ ԵԱՏՄ-ը և Մերձավոր Արևելքի շուկա։

Մեր խնդիրն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ ԵՄ, ԵԱՏՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հնդկաստան և այդպես շարունակ։

Չկա մի տնտեսական գոտի, որտեղ արտահանումների քանակն ավելացնելու նպատակ չունենանք։

Երբևէ այդպիսի հակասություն մենք չենք դրել, իսկ ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել»,- ասել է նախարարը: