Մաստարայում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրшվոր

20:00 • 14.11.26

Այսօր` նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Մաստարայի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել ջրատարում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունները։