Վաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա համաձայնագիր կնքել․ Բեսենթ

18:57 • 13.11.26

Վաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա համաձայնագիր կնքել, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Իրանցիներին երկար, ցուրտ ձմեռ է սպասվում։ Իրանցիներին արդեն առաջարկվել է համաձայնագիր, և նրանք, հավանաբար, կարող էին շատ ավելի բարենպաստ պայմաններ ապահովել ընտրություններից առաջ։ Հիմա Թրամփը չի կարծում, որ մեզ ընդհանրապես համաձայնագիր է պետք։ Մենք կշարունակենք մեծացնել ճնշումը Իրանի վրա և սեղմել տնտեսական օղակը»,-նշել է նա։