Բեսենթը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը անհնար է առանց Ռուսաստանի հետ համագործակցության
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը անհնար է առանց Ռուսաստանի հետ համագործակցության։
«Մենք կարևոր համարեցինք, որ ռուսական պատվիրակությունը մասնակցի G20 գագաթնաժողովին, որովհետև եթե դուք չեք խոսելու, ինչպե՞ս եք լուծելու այս սարսափելի պատերազմը։
Այն, ինչ Ռուսաստանը անում է Ուկրաինայի հետ, իմ կյանքի ընթացքում տեսած ամենավատ բաներից մեկն է։
Բայց եթե դուք չեք խոսելու, չեք կարող կանգնեցնել այն։ Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Լեհաստանը և Ուկրաինան մոտավորապես նույն չափի տնտեսություններ ունեին։ Հիմա Լեհաստանի տնտեսությունը երեք անգամ ավելի մեծ է։
Եթե Ուկրաինան կարողանա ճիշտ կառավարել իր տնտեսությունը, այն կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Ռուսաստանի համար»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները երկու օր առաջ այցելել էին Մոսկվա և Կիև՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության լուծման տարբերակները։












