100+ ընկերություն՝ 10+ երկրից, 45,000+ նախապես գրանցված այցելու և հատուկ առաջարկներ. մեկնարկեց «TOON EXPO. Invest 2026 Vol. 2»-ը (տեսանյութ, լուսանկարներ)
Առաջատար կառուցապատողները, անշարժ գույքի գործակալություններն ու ֆինանսական կառույցները կրկին մեկ հարկին տակ են՝ իրենց լավագույն առաջարկներով:
Արդեն 8-րդ անգամ, «Մերիդիան» ցուցահանդեսային սրահում մեկնարկեց «TOON EXPO»-ն, որն այս տարի ռեկորդային է թե՛ ներկայացված ընկերությունների, թե՛ գրանցված մասնակիցների քանակով:
«Այս տարի նախապես գրանցված այցելուների քանակն աննախադեպ է՝ ավելի քան 45,000, որից շուրջ 10,000-ը՝ արտերկրից: Մենք ուրախ ենք, որ այն հարթակն ենք, որն ամեն անգամ, հայելու նման արտացոլում է իրականությունը: Տեսնելով այս պահանջարկը՝ կարծում եմ, որ չեն ուշանա նոր ներդրումները»-ասում է «Big Projects»-ի համահիմնադիր, Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը:

Մինչև նոյեմբերի 15-ը բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան ծանոթանալու բնակելի և ներդրումային անշարժ գույքի նախագծերի՝ ավելի քան 10 երկրից՝ 100-ից ավելի ընկերության կողմից։
Այս օրերին, բացառապես «TOON EXPO»-ի շրջանակում, ներկայացված են հատուկ առաջարկներ, զեղչեր և գնային առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ կառուցապատողների, գործակալությունների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ անմիջական հանդիպման ընթացքում։ Տեղում գործում է նաև հիփոթեքային և ֆինանսավորման տարբերակների վերաբերյալ անվճար խորհրդատվություն:
«Վստահ եմ, որ այս էքսպոն հերթական դրական արձանագրումն է ունենալու մեր երկրի քաղաքաշինական մշակույթի և պատմության մեջ»,-ընդգծում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյան:

Այս տարի արդեն երկրորդ անգամ անցկացվող ցուցահանդեսի հիմնական նպատակը անշարժ գույքի շուկայի մասնակիցների ու պոտենցիալ գնորդների միջև անմիջական և համագործակցային միջավայրի ստեղծումն է, որտեղ կարելի է ուսումնասիրել տարբեր նախագծեր, համեմատել առաջարկները, ծանոթանալ ֆինանսավորման պայմաններին և կայացնել հիմնավորված որոշումներ՝ մեկ վայրում:
Այս նպատակի կողքին, որպես գլխավոր հովանավոր, այս տարի էլ «ML Mining» ընկերությունն է։
«Արդեն հինգերորդ տարին անընդմեջ «ML Mining» ընկերությունը «TOON EXPO»-ի գլխավոր հովանավորն է: Այն օրվանից, երբ սկիզբ դրվեց մեր համագործակցությանը, մենք մեծ սիրով, հպարտությամբ կրում, պահպանում ենք այդ տիտղոսը՝ իր կարգավիճակին հարիր գործելաոճով»,-նշում է «ML Mining»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը:

Հատուկ առաջարկով է ներկայանում նաև «Լույսերի քաղաք»-ը՝ բնակարանի 1 քմ-ի համար սահմանելով 430,000 դրամ արժեք։
«Էքսպոյին առաջին անգամ ներկայացնում ենք «Լույսերի քաղաք» նախագիծը, որը ներկայացնում է 80 հեկտար տարածք, որից 40 հեկտարը՝ կանաչապատ գոտի: Մնացածը հասարակական գոտիներ և 6-7 հարկանի շենքեր»-ասում է «Luyser Center»-ի համահիմնադիր Հրանուշ Աղայանը:

«Axios Estates»-ի ներկայացուցիչ Սուսի Խաչատրյանը նշում է՝ զբաղվում են Կիպրոսի անշարժ գույքի շուկայով և էքսպոյի երեք օրվա ընթացքում ունեն 5% զեղչ:

Կառուցապատմամբ, վերանորոգմամբ և դիզայնով զբաղվող «Ayb Craft»-ն էլ երեք օրվա ընթացքում ներկայանում զեղչերով, վստահեցնում է ընկերության փոխտնօրեն Արմենակ Բակունցը:

Ցուցահանդեսին ներկայացված «Evocabank»-ը ներկայանում է երկու պրոդուկտով՝ ներդրումային և հիփոթեքային վարկի առաջարկներ, որոնք կգործեն միայն «TOON EXPO»-ի 3 օրվա ընթացքում, մանրամասնում է «Evocabank»-ի Հիփոթեքային վարկերի վաճառքի բաժնի ղեկավար Զարուհի Զախարյանը:

Այսպիսով, եթե սպասում եք բնակարանի ձեռքբերման կամ ներդրումային հնարավորության լավագույն պահին՝ շտապեք «TOON EXPO»: Նոյեմբերի 13, 14 և 15՝ «Մերիդիան» ցուցահանդեսային սրահ:



















