Ուիթքոֆը և Քուշները սկսել են աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների ամենամեծ փոխանակման վրա

22:11 • 13.11.26

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները սկսել են աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների ամենամեծ փոխանակման վրա։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում։

«Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ, խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ակտիվորեն աշխատել են ռուս-ուկրաինական պատերազմի երկու կողմերի հետ՝ այս հակամարտությունը մեկընդմիշտ ավարտելու համար։

Այս շաբաթ նրանք Աբու Դաբիում անցկացրին եռակողմ բանակցությունների պատմական երկրորդ փուլ, հանդիպեցին նախագահներ Զելենսկու և Պուտինի հետ, ապահովեցին եվրոպացի գործընկերների մասնակցությունը ապագա քննարկումներին և սկսեցին աշխատել պատերազմի գերիների ամենամեծ փոխանակման վրա։

Խրախուսում ենք առաջընթացը դեպի խաղաղություն տանող ճանապարհին»,-գրել է Սպիտակ տան խոսնակը։