Պшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico
Առաջիկա տասը տարվա ընթացքում լայնածավալ հակամարտության դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը վտանգում են բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով էներգետիկ անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի գերազանցության կենտրոնի զեկույցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ հանածո էներգակիրներից հրաժարվելը և նավթավերամշակման հզորությունների կրճատումը ստեղծում են «վտանգավոր խոցելիություններ»։ Առաջիկա տասը տարիների ընթացքում եվրոպական երկրներին առնչվող խոշոր հակամարտությունը՝ Հյուսիսային Ամերիկայի դաշնակիցների ուժեղացման պայմաններում, կհանգեցնի ավիացիոն վառելիքի օգտագործման կտրուկ աճի։ Առկա պաշարները չեն կարողանա ծածկել պահանջարկը։
«Զեկույցը տարածվել է ՆԱՏՕ-ի բավականին բարձր մակարդակով և ամբողջ դաշինքով մեկ», - պարբերականին հայտարարել է կենտրոնի ներկայացուցիչը։ Politico-ն նշում է, որ զեկույցն արտացոլում է հետազոտողների անկախ կարծիքը, այլ ոչ թե դաշինքի պաշտոնական դիրքորոշումը։
Եվրոպացի պաշտոնյաներից մեկը պարբերականին հայտարարել է, որ այն հարցին, թե ինչպես ՆԱՏՕ-ն կարող է ավելացնել նավթի վերամշակման հզորությունները, «դեռևս պատասխան չկա»։










